ՃԱՏՐԱԿ. ՔԱԹԱՐԻ ԱՂՋԿԱՆՑ ՖԻՏԷ-Ի ԿՐԱՆ ՓՐԻԻ ՄՐՑԱՇԱՐՔ: ԷԼԻՆԱ ԴԱՆԻԷԼԵԱՆ ՀԱՆԴԻՍԱՑԱՒ ԵՐԿՐՈՐԴ

Էլինա Դանիէլեան (աջին) կը ստանայ 2-րդ դիրքի մրցանակը

Նախանցեալ օր Քաթարի մէջ աւարտեցաւ աղջկանց ՖԻՏԷ-ի կրան փրիի միջազգային մրցաշարքը, որուն իրենց մասնակցութիւնը բերին 12 միջազգային մեծ վարպետներ եւ վարպետներ:

Նախքան 11-րդ եւ վերջին հանգրուանի հանդիպումները, Էլինա Դանիէլեանի համար տիտղոսին տիրանալու յոյսերը հարուած մը ստացան, երբ ան պարտութիւն մը կրեց շուէտացի Փիա Քրեմլինկէն:

Անոր կրած այս պարտութենէն օգտուեցաւ հնդիկ Հումփի Քոներու, որ պարտութեան մատնեց Լիլիթ Մկրտչեանը:

Վերջին հանգրուանին Դանիէլեան յաղթանակի մը պէտք ունէր` տիտղոսին տիրանալու համար: Սակայն ան 28-րդ շարժումին հաւասարութիւն մը արձանագրեց աշխարհի նախկին ախոյեան Անթոանեթթա Սթեֆանովայի (Պուլկարիա) հետ եւ ունեցաւ 8 կէտ:

Քոներու յաղթելով Սհեն Զհուի (Քաթար) թէեւ իր կարգին ունեցաւ 8 կէտ, սակայն տիրացաւ տիտղոսին` լրացուցիչ ցուցանիշներով գերազանցելով Դանիէլեանը:

Մկրտչեան 4,5 կէտով գրաւեց 9-րդ դիրքը:

 Ստորեւ կու տանք վերջնական դասաւորումը.

                                                                                                   ԿԷՏ

1.- Հումփի Քոներու (Հնդկաստան)                                8
2.- Էլինա Դանիէլեան (ՀԱՅԱՍՏԱՆ)                              8
3.- Մարի Սեպակ (Ֆրանսա)                                            7
4.- Փիա Քրեմլինկ (Շուէտ)                                                 5,5
5.- Մայա Շիպուրտանիծէ (Վրաստան)                         5,5
6.- Նանա Ծակնիծէ (Վրաստան)                                      5,5
7.- Եուհուա Զու (Չինաստան)                                            5
8.- Պաթքույակ Մունկութուլ (Մոնկոլիա)                        5
9.- Լիլիթ Մկրտչեան (ՀԱՅԱՍՏԱՆ)                                   4,5
10.- Մարթա Ֆիերօ-Պաքերօ (Էքուատոր)                      4,5
11.- Անթոանեթթա Սթեֆանովա (Պուլկարիա)              4
12.- Սհեն Զհու (Քաթար)                                                        3,5

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES
TAGS