ԵՒՐՈՊԱՅԻ ՖՈՒԹՊՈԼԻ ԱՂՋԿԱՆՑ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ` ՊԱՐԱԳԼՈՒԽԻ ԴԻՐՔԻՆ ՎՐԱՅ

Մալթայի մէջ տեղի ունեցող Եւրոպայի ֆութպոլի աղջկանց ախոյեանութեան Բ. խմբակի զտումի մրցաշարքին ծիրին մէջ, թէեւ Հայաստանի աղջկանց հաւաքականը 0-0 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Վրաստանի հետ, սակայն գրաւեց պարագլուխի դիրքը` ապահովելէ ետք մրցաշարքի իր չորրորդ կէտը: Իր կատարած առաջին մրցումին, հայրենի կազմը 1-0 արդիւնքով յաղթած էր Ֆարօ Կղզիներուն:

Զտումի իր երրորդ մրցումին (8 մարտ), Հայաստան պիտի մրցի դաշտին տիրոջ` Մալթայի դէմ:

Յաղթանակ մը արձանագրելու պարագային, Հայաստան պիտի շարունակէ Եւրոպայի 2013-ի ախոյեանութիւնը` նկատի ունենալով, որ միայն իւրաքանչիւր խմբակի պարագլուխի դիրքը գրաւողները կ՛անցնին յաջորդ հանգրուան:

Նշենք, որ երկրորդ ճակատումին Ֆարօ Կղզիները 2-0 արդիւնքով պարտութեան մատնեցին Մալթան:

 Ստորեւ կու տանք դասաւորումը.

                                                                 Յ.    Հ.    Պ.    ՆՇ.   ՍՏ.   ԿԷՏ

1.- ՀԱՅԱՍՏԱՆ                                    1     1     0     1     0     4
2.- Ֆարօ Կղզիներ                              1     0     1     2     1     3
3.- Մալթա                                            1     0     1     1     2     3
4.- Վրաստան                                      0     1     1     0     1     1

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES
TAGS