ՀԵԸ-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՄԲ ՃԱՏՐԱԿԻ ՄՐՑԱՇԱՐՔ. ՀՄԸՄ ՏԻՐԱՑԱՒ ՀԻՆԳ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ

Վարագ Կէօզիւպէօյիւքեան

Արի Աւետիս

 

 

 

 

 

 

 

 

 

Քարլօ Դարբինեան

Սթիւ Աշգարեան

 

 

 

 

 

 

 

 

 

Ռազմիկ Օգնայեան (Լուսանկարները տրամադրեց` ՄԻՐԷՅ ԱՃԷՄԵԱՆ-ԽԱԼՈՅԵԱՆ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կազմակերպութեամբ ՀԵԸ-ի ճատրակի յանձնախումբին, կիրակի, 8 մայիսին Նազարեան վարժարանին մէջ (Հըրշ Թապեթ) տեղի ունեցաւ ճատրակի տարիքային մրցաշարք մը, որուն իրենց մասնակցութիւնը բերին միայն հայկական վարժարանները:

Այս մրցաշարքին իրենց մասնակցութիւնը բերին 33 աշակերտներ` հետեւեալ վարժարաններէն. Ճեմարան (11 աշակերտ), Կերթմենեան (10), Եղիշէ Մանուկեան (5), Մեսրոպեան (5), Կ. Բ. Վ. (1), Շամլեան-Թաթիկեան (1), Յովակիմեան (1) եւ Թէքէեան (1):

Ինչպէս որ յայտարարուած էր, առաջին հանդիսացողները բաժակի եւ մետալի տիրանալէ բացի կազմակերպիչ յանձնախումբին կողմէ ստացան նաեւ նիւթական պարգեւներ: Մետալներ ստացան նաեւ 2-րդ եւ 3-րդ դիրքերը գրաւողները:

Հինգ դասակարգերուն մէջ առաջին դիրքը գրաւեցին ՀՄԸՄ-ի ճատրակի խաղացողները` հետեւեալ ձեւով. Վարագ Կէօզիւպէօյիւքեան (8 տարեկանէն վար), Արի Աւետիս (10 տարեկանէն վար), Քարլօ Դարբինեան (12 տարեկանէն վար), Սթիւ Աշգարեան (14 տարեկանէն վար) եւ Ռազմիկ Օգնայեան (20 տարեկանէն վար):

Վերոնշեալներէն բացի, բոլոր մասնակցողներն ալ ունեցան տպաւորիչ ելոյթներ, մանաւանդ որ անոնցմէ ոմանք ամբողջութեամբ նորեկներ էին ճատրակի աշխարհին մէջ եւ իրենց առաջին մրցաշարքը կը կատարէին:

Քաջալերանքի խօսքը կ՛երթայ նախ եւ առաջ կազմակերպիչներուն, որոնք մրցաշարքը կազմակերպելէ բացի իրենց ճաշի հիւրը դարձուցին մասնակցողները եւ անշուշտ նիւթական պարգեւներ ալ տուին առաջին հանդիսացողներոււն:

Շնորհակալութեան խօսք կ՛երթայ նաեւ Լիբանանի ճատրակի ֆետերասիոնի անդամներէն Վարդան Նաճարեանի եւ Էլի Հուլիշեանի, կազմակերպիչ յանձնախումբին պատասխանատու Րաֆֆի Ճիկերեանի եւ իրաւարարի պաշտօն ստանձնած Ժիրայր Օգնայեանի:

Վերջապէս, շնորհակալութեան վերջին խօսքը մասնակցողներուն ծնողներուն, որոնք իրենց կիրակին «զոհեցին» իրենց զաւակներուն սիրոյն:

Ստորեւ կու տանք ճատրակի մրցումներուն ամբողջական արդիւնքները.

8 ՏԱՐԵԿԱՆԷՆ ՎԱՐ                   ԿԷՏ

1.- Վարագ Կէօզիւպէօյիւքեան     4
2.- Ռուբէն Մարտիրոսեան        4
3.- Վահագն Ղազարեան                3,5
4.- Հրայր Գասապեան                 3
5.- Նանօր Առաքելեան                 3
6.- Սինթիա Թաշճեան                 3
7.- Նարօտ Գըլըպոզեան                3
8.- Արտակ Ասատուրեան         0,5

10 ՏԱՐԵԿԱՆԷՆ ՎԱՐ

1.- Արի Աւետիս                      6
2.- Կարէն Խալոյեան             4
3.- Շահան Հաւաթեան                 3,5
4.- Եորկօ Տարագճեան                 3,5
5.- Հրակ Ճինպաշեան                  3
6.- Լեւոն Գալայճեան                  3
7.- Պերճ Գրիգորեան            1
8.- Քրիստ Քերճեան             0

12 ՏԱՐԵԿԱՆԷՆ ՎԱՐ

1.- Քարլօ Դարբինեան                 5
2.- Ճորճ Ասարեան                    4
3.- Քարինա Գարակիւլէեան       4
4.- Հայկ Աւետիս                      3,5
5.- Մարինա Գարակիւլէեան       3,5
6.- Քարին Թաշճեան            3,5
7.- Խաչիկ Մարգարեան                3,5
8.- Դաւիթ Մաթէոսեան                 2
9.- Վանիա Թաշճեան                  1

14 ՏԱՐԵԿԱՆԷՆ ՎԱՐ

1.- Սթիւ Աշգարեան             4,5
2.- Կարօ Գալֆուճեան                 4
3.- Շանթ Տիքիճեան             3
4.- Միրէյ Թաշճեան                   2
5.- Շնորհք Չերչեան             1,5
6.- Ճեսսի Գէորգեան             0

20 ՏԱՐԵԿԱՆԷՆ ՎԱՐ

Ռազմիկ Օգնայեան – Յակոբ Հարֆուշեան   3-0

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES