Թուրք Ոստիկանները Հայերէն Են Սովորելու

«ՆԻՈՒԶ»

News_cendermeԹուրքիայի ոստիկանական ակադեմիայում սկսելու են ուսուցանել հայերէն, քրտերէն, արաբերէն ու յունարէն:

Թուրքական իշխանամետ «Սապահ» պարբերականի փոխանցմամբ, «Նոր Թուրքիա» կարգախօսին սկսել է միանալ նաեւ Թուրքիայի ոստիկանական ակադեմիան: Ոստիկանութիւնը «փորձելու է աւելի լաւ ծառայութիւն մատուցել քաղաքացիներին»` հասկանալով ազգային փոքրամասնութիւնների լեզուն:

Ոստիկանական ակադեմիայի ղեկավարութիւնը որոշել է նոր ուսումնական տարում ապագայ ոստիկաններին ապահովել հայերէն, արաբերէն, քրտերէն եւ յունարէն լեզուների իմացութեամբ:

Բացի այս լեզուները, նախատեսուած է դասաւանդել նաեւ ռուսերէն, վրացերէն, օսմաներէն, սպաներէն եւ պարսկերէն:

 

 

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )