ՊԻԶՆԸՍԸ, ՈՐՆ ՈՒՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆ, ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ Է ԳԻՏՈՒԹԵԱՆ ԵՒ ԱՐՀԵՍՏԱԳԻՏՈՒԹԵԱՆ ԱՄԵՐԻԿԵԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՈՒԹԵԱՆԸ

«Վիվասել- Էմ. Թի. Էս.»ը շարունակում է ներկայացնել կառավարման իր մշակոյթը, արտադրողականութեան իր մոտելը, ինչպէս նաեւ այն ուղիները, որոնք թոյլ են տալիս պահպանել ազգային ինքնութիւնը` ներգրաւուելով հայաստանեան կեանքին:

«Վիվասել- Էմ. Թի. Էս.»ի գլխաւոր տնօրէն Ռալֆ Եիրիկեանը հիւրընկալուել էր Լիբանանի երկու ամենահեղինակաւոր բարձրագոյն ուսումնական հաստատութիւններից մէկում` Գիտութեան եւ արհեստագիտութեան ամերիկեան համալսարանում: Քննարկման հիմնական թեմաները դարձան գործարար մշակոյթը, արտադրողականութեան` «Վիվասել- Էմ. Թի. Էս.»ում կիրառուող մոտելը, ինչպէս նաեւ այն ուղիները, որոնք թոյլ են տալիս մասնագիտական փորձ անցնողներին եւ կամաւորներին Հայաստան այցելելու եւ հայաստանեան կեանքին աւելի աշխուժ ներգրաւուելու միջոցով պահպանել ազգային ինքնութիւնը: «Վիվասել- Էմ. Թի. Էս.»ի եւ Գիտութեան եւ արհեստագիտութեան ամերիկեան համալսարանի միջեւ ստորագրուեց փոխըմբռնման յուշագիր: Այս յուշագրի նպատակը գործարարութեան եւ կրթօճախի միջհամագործակցութեան հարթակ ստեղծելն է:

Գաղտնիք չէ, անհնար է մրցունակ լինել առանց արտադրողականութեան մշակոյթի բարձրացման: Այն մոտելը, որը ներկայացրեց Ռալֆ Եիրիկեանը, ձեւաւորման երկար ճանապարհ է անցել` յաջողութիւն բերելով «Վիվասել- Էմ. Թի. Էս.»ին: Կարճ ժամանակահատուածում ընկերութիւնը դարձել է Հայաստանի առաջատար բջջային ընկերութեան եւ օրինակելի ձեռնարկութիւն: «Վիվասել- Էմ. Թի. Էս.»ը արտադրողականութեան հայաստանեան մոտելի ստեղծման եւ զարգացման յաջողած օրինակ է: Ցանկացած ընկերութեան բարձր արտադրողականութիւնը կարող է նպաստել շուկայում ոչ միայն այդ ընկերութեան, այլեւ երկրի մրցունակութեան բարձրացմանը, եւ հէնց դա է պիզնըսի կարեւորագոյն առաքելութիւնը: Եւ ի հարկէ, լինելով հայկական ինքնութեամբ պատասխանատու ընկերութիւն, «Վիվասել- Էմ. Թի. Էս.»ը պատրաստակամօրէն ներկայացնում է յաջողութեան հասնելու իր գաղտնիքը եւ կառավարման մոտելը վաղուայ առաջնորդներին` աշխարհով մէկ սփռուած հայ երիտասարդներին: Այդ է պատճառը, որ «Վիվասել- Էմ. Թի. Էս.»ը հայ, այդ թւում` սփիւռքահայ ուսանողների համար կազմակերպում է մասնագիտական փորձ եւ ուսումնական ծրագրեր` նպատակ ունենալով յաջորդ սերնդին պատրաստել դիմակայելու համաշխարհային մրցակցութեանը:

Երկրի կամ կազմակերպութեան յաջողութիւնը կախուած է անհատներից, որոնք կազմում են այդ երկիրը կամ կազմակերպութիւնը: Ահա թէ ինչու «Վիվասել- Էմ. Թի. Էս.»ը, յաջողութիւններ արձանագրելով, նպաստում է երկրի տնտեսական զարգացմանը` առաւել նպատակային օգտագործելով ամենաթանկ պաշարը` իր աշխատակիցներին, «Վիվասել- Էմ. Թի. Էս.» ընտանիքի անդամներին: Արդիւնքներն ակնյայտ են. «Վիվասել- Էմ. Թի. Էս.»ը Հայաստանի առաջին եւ շարժական կապի միակ ընկերութիւնն է, որը (անցեալ տարուայ դեկտեմբերի 20-ին) Երեւանում առեւտրական փորձնական հիմունքներով գործարկեց 4G/LTE ցանցը` Հայաստանը դարձնելով 4G գործարկած հեռահաղորդակցութեան ոլորտում առաջատար եւ գրաւիչ հեռահաղորդակցական ենթակառուցուածք ունեցող տասը երկրներից մէկը: Աւելին, առաջին անգամ աշխարհում գործարկուեցին նաեւ 4G արհեստագիտութեան հիման վրայ մատուցուող ռոմինկ ծառայութիւններ: Փորձարկման ժամանակ ցանցի տեսական թողունակութիւնը կազմեց ներբեռնման դէպքում` 150 Մպիթ/վրկ, իսկ վերբեռնման դէպքում` 50 Մպիթ/վրկ: Եւ նորից առաջին անգամ Հայաստանում (մարտի 2-ին) «Վիվասել- Էմ. Թի. Էս.»ը գործարկեց HSPA+ ցանցը, որն ապահովում է ներբեռնման մինչեւ 21.6 Մպիթ/վրկ արագութիւն: Եւ սա դեռ ամէնը չէ…

«Հայաստանի ամենաարժէքաւոր պաշարը մարդիկ են: Աշխարհով մէկ սփռուած հայերը պէտք է հնարաւորութիւն ստանան կիրառելու իրենց շնորհքը մասնագիտական միջավայրում` համատեղ ուժերով նպաստելով երկրի բարօրութեանը: Հայաստանեան ընկերութիւններից մէկը` «Վիվասել- Էմ. Թի. Էս.»ը, տարբեր երկրներում բնակուող հայ ուսանողներին հնարաւորութիւն է ընձեռում ներգրաւուելու ընկերութեան իրական աշխատանքային միջավայրում եւ դառնալու արհեստավարժ:

«Մենք կոչ ենք անում Հայաստանի եւ սփիւռքի միւս ընկերութիւններին նոյնպէս աջակցելու երիտասարդներին` յաղթահարելու տեսական եւ գործնական գիտելիքների միջեւ բացը եւ դառնալու իսկական մասնագէտներ», ուսանողներին դիմելով` ասաց Ռալֆ Եիրիկեանը: «Այսօր, երբ արհեստագիտութիւնները զարգանում են սրընթաց արագութեամբ, գիտելիքների տիրապետող երկրները համաշխարհային շուկայում ունեն ակնյայտ մրցակցային առաւելութիւններ: Նման պայմաններում, ուսանողների հետ գործնական հմտութիւնները կիսելու առումով, համագործակցութիւնը պիզնըսի եւ կրթական հաստատութիւնների հետ առանցքային է», աւելացրեց Եիրիկեանը: «Վիվասել- Էմ. Թի. Էս.»ի գլխաւոր տնօրէնը անդրադարձաւ նաեւ ընկերութեան հիմնարար արժէքներին, որոնք կարեւոր դեր են խաղում «Վիվասել- Էմ. Թի. Էս.»ի ընտանիքի անդամների շրջանում ընդհանուր արժէքների ձեւաւորման շնորհիւ ընկերութեան ընդհանուր արդիւնաւէտութեան բարձրացման գործում: «Անհնար է հասնել բարձր արտադրողականութեան առանց փոխելու պիզնըս-մշակոյթը: Արտադրողականութեան բարձրացումը հնարաւոր է միայն երբ որակը, խմբային աշխատանքը, նորարարութիւնը, հաւատարմութիւնը, տէր լինելու վճռականութիւնը եւ աւելի մեծ ջանասիրութեամբ աշխատելու պատրաստակամութիւնը աշխատակիցների համար դառնում են կանոններ», նշեց «Վիվասել- Էմ. Թի. Էս.»ի գլխաւոր տնօրէն Ռալֆ Եիրիկեանը, անդրադառնալով արդիւնաւէտ կառավարողների դերի կարեւորութեանը, աւելացնելով, որ վերջիններս պէտք է կարողանան փոփոխութիւնները նախաձեռնել ամենաբարձր մակարդակից մինչեւ ստորին օղակներ եւ օրինակ ծառայել այդ հարցում` դրանով իսկ նպաստելով արտադրողականութեան բարձրացմանը աշխատակիցների շրջանում: «Կառավարման արդիւնաւէտ մշակոյթը ենթադրում է գործընթացների շարունակական նորարարութիւններ, այդ թւում` կառավարման հարցում: Իսկական առաջնորդը պէտք է բաց լինի նոր գաղափարների առջեւ` կազմակերպութեան որ մակարդակում էլ որ դրանք ծնուեն: Որպէս առաջնորդ, ձեր պատասխանատուութիւններից պէտք է լինի այնպիսի ուղիների ձեւաւորումը, որոնց կը հետեւեն ձեր աշխատողները` սեփական նախաձեռնութիւնները կեանքի կոչելու համար»:

Ուսանողութեան հետ քննարկուեց նաեւ քորփորաթիւ պատասխանատուութեան գաղափարը: «Վիվասել- Էմ. Թի. Էս.»ը Հայաստանում դարձաւ քորփորաթիւ պատասխանատուութեան գաղափարախօսութիւնը որդեգրած առաջին կազմակերպութիւնը` այս մօտեցումը դնելով իր ամէնօրեայ գործունէութեան հիմքում եւ օրինակ ծառայելով Հայաստանի միւս խոշոր հարկատու կազմակերպութիւնների համար: Քորփորաթիւ պատասխանատուութիւնը առնչւում է գրեթէ բոլոր ոլորտներին` լինի մշակոյթ, գիտութիւն, կրթութիւն, մարմնակրթութիւն, շրջակայ միջավայրի պահպանութիւն, թէ` մանուկների առողջութիւն: Քորփորաթիւ պատասխանատուութիւնն է, որ կամուրջ է դառնում Հայաստանի եւ սփիւռքի միջեւ: «Վիվասել- Էմ. Թի. Էս.»ը ձգտում է տարածել պիզնըսի կառավարման` քորփորաթիւ պատասխանատուութեան վրայ հիմնուած նոր մշակոյթ, որը կը ծառայի հասարակութեանը: Մենք ցանկանում ենք ցոյց տալ, որ հայերը կարող են դիմակայել ժամանակի մարտահրաւէրներին` միեւնոյն ժամանակ մնալով հայ եւ պահպանելով սեփական ինքնութիւնը, արժէքները եւ սէրը Հայրենիքի հանդէպ», նշեց «Վիվասել- Էմ. Թի. Էս.»ի գլխաւոր տնօրէնը: «Մենք յաջողութեան հասանք, որովհետեւ հաւատացինք: Ես ուզում եմ յաջողութեան հասնելու հաւատը տեսնել նաեւ այստեղ նստած երիտասարդների աչքերում: Հաւատացնում եմ, ոչինչ չի կարող համեմատուել նպատակներին հասնելու զգացողութեան հետ, երբ այդ ձեռքբերումները նպաստում են հայրենիքի բարօրութեանը», աւելացրեց Եիրիկեանը:

Ամփոփելով դասախօսութիւնը, «Վիվասել- Էմ. Թի. Էս.»ի գլխաւոր տնօրէնն ասաց. «Այսուհետ աշխարհի անկիւններով սփռուած իւրաքանչիւր հայ տուն ունի ի դէմս «Վիվասել- Էմ. Թի. Էս.»ի, որի դռները բաց են մեր հայրենակիցների համար, որպէսզի նրանք է՛լ աւելի հպարտանան իրենց հայրենիքով: Մեր ձեռքբերումները մենք նուիրում ենք իւրաքանչիւր հայի, ուր էլ որ նա լինի»:

Ինչպէս եւ անցեալ տարի, այս տարի եւս իւրաքանչիւր համալսարանից հինգ ուսանող Հայաստան այցելելու եւ «Վիվասել- Էմ. Թի. Էս.»ում մասնագիտական փորձ անցնելու հնարաւորութիւն կը ստանայ` ծանօթանալու ընկերութեան ամէնօրեայ գործունէութեանը եւ այն հիմնական հմտութիւններին, որոնք անհրաժեշտ են ընկերութեան տարբեր ստորաբաժանումներում աշխատելու համար: «Վիվասել- Էմ. Թի. Էս.»ն ամբողջութեամբ կը հոգայ ուսանողների ճանապարհային եւ Երեւանում կեցութեան ծախսերը: Ուսանողները նաեւ կ՛այցելեն Հայաստանի պատմամշակութային վայրեր: Սփիւռքից ժամանած ուսանողներին այս ճամբորդութիւնը կ՛ընձեռի տեղի բնակչութեան ամենատարբեր շերտերի հետ ծանօթանալու բացառիկ հնարաւորութիւն: «Վիվասել- Էմ. Թի. Էս.»ի աշխատակիցները սփիւռքից ժամանած իրենց հայրենակիցներին կը ներկայացնեն հայաստանեան կեանքը: Այս ուսանողների համար, ինչպէս ակնկալւում է, այս այցելութիւնը կը դառնայ ուսանողական կեանքի ամենավառ դրուագը եւ ողջ կեանքի ամենայիշարժան պահերից մէկը:

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES