Ազրպէյճանի Տրոհումը Ժամանակի Հարց Է

Պատրաստեց ԳԷՈՐԳ ԱՍԱՏՐԵԱՆԸ

1111fahreddin-(1)Աշուն է: Տերեւաթափ: Սակայն ես խօսում եմ Ազրպէյճանի քաղաքական խոր աշնան մասին: Այսպէս են մտածում նաեւ Պաքուի առաջադէմ մտաւորականներն ու քաղաքագէտները` յայտարարելով, որ այս պետական կառուցուածքի վերջը մօտենում է: Եւ այլեւս ոչ ոք չի խուսափում քաղաքական դաժան ձմեռ կանխատեսելուց:

Դատելով քաղաքագէտների եւ վերլուծաբանների խօսքերից, նրանք գիտակցում են պետական կառուցուածքի փոփոխութեան անխուսափելիութիւնն ու փորձում են այդ իրողութիւնը ժողովրդին հասցնել: Ի դէպ, վերոյիշեալները դեռ երէկ սուիններով էին ընդունում ամէն նման կարծիք:

Եւ ահա այս վիճակում Ազրպէյճանի քաղաքագէտների մի մասն իրենց փրկութիւնը պայմանաւորում է Ռուսաստանի կործանումով, աւելի ստոյգ` նրա մասնատումով: Օրինակ` քաղաքագէտ Ֆահրատ Մեհտիեւը, որ վերջերս է եղել Մոսկուայում, այնտեղից վերադարձել է իր ժողովրդի համար ուրախ լուրով, իբր Ռուսաստանում աճում է ժողովրդի դժգոհութիւնը իշխանութիւնից, եւ իբր արդէն արեւմտեան պատժամիջոցները քայքայել են Ռուսաստանի տնտեսութիւնն, եւ որպէս փաստարկ` բերում է հոլանտական պանրի բացակայութիւնը խանութներից… Անհեթեթութիւն…

Ռուսաստանի նկատմամբ չթաքնուած թշնամական դիրքորոշում ունի Ազրպէյճանի «Ազգային զարթօնք շարժում» կուսակցութեան նախագահ Հապիպ Ալլահվերտիեւը: Նա խօսելով Մերձաւոր Արեւելքի զարգացումների մասին` այն կարծիքն է յայտնում, որ տարածաշրջանի համար առաւել վտանգաւոր են «ահաբեկչութիւնը հովանաւորող» պետութիւնները, քան հէնց իրենք` ահաբեկչական կազմակերպութիւնները: Եւ որպէս «ահաբեկչութիւնը հովանաւորող» երկրներ է ներկայացնում Իրանը, Հայաստանը եւ Ռուսաստանը: Վերջինս որպէս տարածաշրջանի կայունութեան եւ խաղաղութեան միակ ճանապարհ մատնանշում է թուրքական պետութիւնների քաղաքական, տնտեսական եւ ռազմական միաւորումը:

1111fahreddin-(2)Մէկ այլ քաղաքագէտ Է. Շահինօղլուն մի իսկական «ողբ» է դրել Փութինի ճակատագրի համար, քանի որ Ռուսաստանի նախագահն այլեւս մինչեւ իր կեանքի վերջ չի կարողանայ Քիեւ ոտք դնել. «Եւ ծիծաղելին այն է, որ Խրիմը բռնազաւթած, Տոնպասը «երկրորդ Ղարաբաղի» վերածած Փութինը դեռ ասում է, որ «Ուքրանիան եղբայրական պետութիւն է»:

Իսկ Ազրպէյճանի գիտութիւնների ակադեմիայի մի գիտաշխատող` Տիլաւար Ազիմլին աւելի հեռուն գնացող ենթադրութիւններ է անում. «Ռուսաստանը մասնատուելու է, իսկ թէ ե՞րբ, ինքս դեռ չգիտեմ: Գլխաւորն այն է, որ ՕԹԱՆ-ի զինուած ուժերը Պալքաններում են եւ արեւելեան Եւրոպայում… է:

Կարելի է մէջբերումների շարքը երկարացնել, սակայն այսքանն էլ բաւական է հասկանալու համար, որ Ազրպէյճանն իր փրկութեան համար ձեռքը փրփուրներին է գցում: Այս ամէնը գալիս է հիմնաւորելու մեր տեսակէտը, այն է` Ազրպէյճանի խոր աշնանը հետեւելու է դաժան քաղաքական ձմեռը, այդ երկրի թերեւս նոյնիսկ վերջին ձմեռը: Այնպէս որ, նրանց խորհուրդ կը տայի աւելի յաճախակի հետեւել «Եղանակի տեսութեան» թողարկումներին…

Ի ԴԷՊ

 

Օրերս աւարտուեց Երեւանի պետական համալսարանի իրանագիտութեան ամպիոնի նախաձեռնութեամբ կազմակերպուած երկօրեայ սեմինարը նուիրուած «Թալիշագիտութեան արդի հիմնախնդիրները» թեմային: Իրենց մասնակցութիւնն էին բերել հայաստանեան եւ արտասահմանեան մի շարք յայտնի թալիշագէտներ եւ արեւելագէտներ:

 

ՖԱՀՐԷՏՏԻՆ ԱՊՈՒԶՈՏԱ
Թալիշական ազգային շարժման առաջնորդ

ԹԱԼԻՇ-ՄՈՒՂԱՆԵԱՆ
Հանրապետութեան խորհրդարանի նախագահ

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )