Լիբանանեան Ֆութպոլ. ՀՄԸՄ Պարտուեցաւ Շապիպեթ Մազրաայէն Եւ Նահանջեց 3-րդ Դիրք

1207_HMEM-FootballԼիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 10-րդ հանգրուանի ծիրին մէջ, շաբաթ օր ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը, որ Սաֆայի դաշտին վրայ հիւրը եղաւ Շապիպեթ Մազրաայի, 1-0 արդիւնքով պարտութիւն մը կրեց եւ նահանջեց ընդհանուր դասաւորման 3-րդ դիրք:

Խաղին սկիզբը սխալի մը պատճառով Շապիպեթ Մազրաա նշանակեց խաղին միակ կոլը, իսկ այդ կոլէն ետք ՀՄԸՄ-ի տղաքը ճիգ չխնայեցին կոլ նշանակելու եւ յաղթանակ կերտելու, սակայն Մազրաայի խաղացողներուն անհաճոյ վարմունքը խաղին հանդէպ եւ իրաւարարին կարգ մը սխալ սուլիչները անբախտութեան կողքին պատճառ դարձան, որ ՀՄԸՄ կրէ տարեշրջանի իր երկրորդ պարտութիւնը:

Ստորեւ` 10-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները.

Շապիպեթ Մազրաա – ՀՄԸՄ1-0
Մապարրա – Ահլի Սայտա1-0
Խըյուլ – Օմմալ Թրիփոլի2-1
Սաժէս – Իսլահ Պըրժ Շիմալի4-2
ԵՐԿՈՒՇԱԲԹԻԺԱՄ
Իժթիմահի – Ռիատա Ուալ Ատապ14:15Թրիփոլի

Ստորեւ դասաւորումը`

ՄՐՑՈՒՄԿԷՏ
1.- Սաժէս1020 (22-13)
2.-817 (14-8)
3.- ՀՄԸՄ915 (16-14)
4.- Ահլի Սայտա913 (14-11)
5.- Ռիատա Ուալ Ատապ813 (14-11)
6.- Շապիպեթ Մազրաա913 (6-4)
7.- Իսլահ Պըրժ Շիմալի912 (15-14)
8.- Օմմալ Թրիփոլի910 (14-16)
9.- Ահլի Նապաթիէ910 (14-18)
10.- Խըյուլ97 (8-20)
11.- Մապարրա94 (14-22)
Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )