ՀՄԸՄ ԼԵՎԱՄ` Փինկ Փոնկ

1208_Levam---Ping-PongԿազմակերպութեամբ ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային վարչութեան ԼԵՎԱՄ-ի յանձնախումբին, աջակցութեամբ ՀՄԸՄ-ի փինկ փոնկի յանձնախումբին, կիրակի, 7 դեկտեմբեր  2014-ին տեղի ունեցաւ ԼԵՎԱՄ-ի փինկ փոնկի մրցաշարքը` լիբանանահայ վարժարաններու մասնակցութեամբ ՀԲԸՄ-ի ուր սուր մրցակցութիւն ցուցաբերեցին բոլոր մասնակցող աշակերտները:

Մրցաշարքին իրենց մասնակցութիւնը բերին 19 աշակերտուհիներ եւ 73 աշակերտներ` ներկայացնելով Մ. եւ Հ. Արսլանեան Ճեմարանը, Ազգային Եղիշէ Մանուկեան քոլեճը, Լ. եւ Սոֆիա Յակոբեան քոլեճը, Հայ կաթողիկէ Ս. Խաչ  Հարպոյեան, Բարձրագոյն վարժարանը, Հայ Աւետարանական Շամլեան Թաթիկեան վարժարան, Մեսրոպեան Բարձրագոյն վարժարան, Գ. Կիւլպէնկեան – Յառաջ վարժարանը, Քառասնից Մանկանց, ՀԲԸՄ-ի Դարուհի-Յովակիմեան եւ Հայ աւետարանական կեդրոնական բարձրագոյն վարժարանը:

Մրցաշարքի աւարտին մրցանակաբաշխութիւնը կատարեց ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային վարչութեան անդամ Յովիկ Կէօզիւպէօյիւքեան եւ ՀՄԸՄ-ի փինկ փոնկի յանձնախումբի ներկայացուցիչ Լարա Քեչեպաշեան:

Ստորեւ կը ներկայացնենք մրցաշարքի արդիւնքները.

2003 / 2004-ի ծնունդ աղջիկներ

1.- Թիլա Պլըտեան (Ճեմ.)
2.- Ինեսսա Քեչէք (Ճեմ.)
3.- Սվետլանա Միքայէլեան (Ճեմ.) – Լորի Պէրպէրեան (Ճեմ.)

2003 / 2004-ի ծնունդ տղաք

1.- Արտակ Ասատուրեան (Ճեմ.)
2.- Վարագ Կէօզիւպէօյիւքեան (Ճեմ.)
3.- Տաւիտ Տօնապետեան (Ճեմ.) – Յարութ Ղազարեան (Ճեմ.)

2001 / 2002-ի ծնունդ աղջիկներ

1.- Սելին Ճումճեան (Ե. Ման.)
2.- Ճէսի Գրիգորեան (Ե. Ման.)
3.- Մարի Ռոզ Տաղլեան (Մես.) – Նարօտ Խաչատուր (Ճեմ.)

2001 / 2002-ի ծնունդ տղաք

1.- Նարեկ Փանոսեան (Ե. Ման.)
2.- Սարօ Սերուժեան (Ճեմ.)»
3.- Վարագ Քէօշէեան (Յառ.) – Կարէն Խալոյեան (Ճեմ.)

1999 / 2000-ի ծնունդ աղջիկներ

1.- Վանա Մահտեսեան (Ե. Ման.)
2.- Սեւան Չեքմէեան (Սոֆիա)
3.- Արին Լոզոյեան (Ճեմ.) – Արին Չոգագլեան (Ճեմ.)

1999 / 2000-ի ծնունդ տղաք

1.- Անթոնի Գաբրիէլեան (Ճեմ.)
2.- Մարք Մարգարեան (Շամլեան)
3.- Ալեքս Կետիկեան (Ճեմ.) – Բիւրակ Խանճիհանեան (Ճեմ.)

1997 / 1998-ի ծնունդ աղջիկներ

1.- Միրէյ Պոյաճեան (Ս. Խաչ-Հար.)
2.- Փաթիլ Գազանճեան (Ե. Ման.)
3.- Բալիկ Կարպուշեան (Ճեմ.) – Քարլա Օհաննէսեան (Ճեմ.)

1997 / 1998-ի ծնունդ տղաք`

1.- Յակոբ Ոսկերիչեան (Ե. Ման.)
2.- Նարեկ Ասլանեան (Սոֆիա)
3.- Դրօ Չոգագլեան (Ճեմ.) – Սերժ Սեֆիլեան (Սոֆիա)

Վարժարաններու Խմբային Դասաւորում

1.- Համազգայինի Մ. եւ Հ. Արսլանեան Ճեմարան
2.- Ազգային Ե. Մանուկեան քոլեճ
3.- Ազգային Լ. եւ Ս. Յակոբեան քոլեճ
4.- Հայ կաթողիկէ Ս. Խաչ – Հարպոյեան վարժարան
5.- Հայ աւետ. Շամլեան – Թաթիկեան վարժարան
6.- Հայ կաթողիկէ Մեսրոպեան վարժարան
7.- Ազգային Յառաջ – Գ. Կիւլպենկեան -վարժարան
8.- Ազգային Քառասնից Մանկանց վարժարան
9.- ՀԲԸՄ-ի Դարուհի- Յովակիմեան վարժարան
10.- Հայ աւետարանական կեդրոնական բարձրագոյն վարժարան

 

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )