Հայկական Մարզաշխարհ. Արթուր Ալեքսանեան` Հայաստանի Լաւագոյն Մարզիկ
Մարզական լրագրողներու հանրապետական ֆետերասիոնին կատարած հարցախոյզին հիմամբ, որոշուեցան 2014 տարեշրջանի Հայաստանի տասը լաւագոյն մարզիկները:
Հարցախոյզին մասնակցեցան մարզական նիւթեր գրող 30 լրագրողներ: Անոնք Հայաստանի թիւ մէկ մարզիկը նկատեցին աշխարհի եւ Եւրոպայի ախոյեան, յունահռոմէական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանեանը:
Լաւագոյն տասնեակը ունեցաւ հետեւեալ տեսքը.
ԿԷՏ | |
1.- Արթուր Ալեքսանեան (ըմբշամարտ) | 300 |
2.- Արսէն Ջուլֆալակեան (ըմբշամարտ) | 270 |
3.- Ռուբէն Ալեքսանեան (ծանրաբարձութիւն) | 189 |
4.- Գրիգոր Գրիգորեան (ըմբշամարտ) | 175 |
5.- Վանիկ Աւետիսեան (ծանրաբարձութիւն) 125 | 125 |
6.- Յովհաննէս Դաւթեան (Ժիւտօ) | 106 |
7.- Տիգրան Կիրակոսեան (սամպօ) | 104 |
8.- Մաւրիկ Նասիբեան (սամպօ) | 97 |
9.- Արթուր Դաւթեան (մարմնամարզութիւն) | 96 |
10.- Գարիկ Բարսեղեան (ըմբշամարտ) | 74 |
Մարզական լրագրողները իրենց հարցաթերթիկներուն մէջ նշած են 6 այլ մարզիկներու անունները` հետեւեալ ձեւով. Սմբատ Մարգարեան (ծանրաբարձութիւն), Աշոտ Դանիէլեան (սամպօ), Յարութիւն Մերտինեան (մարմնամարզութիւն), Մուսա Մուրթազալիեւ (ըմբշամարտ), Արթուր Թովմասեան (մարմնամարզութիւն) եւ Տիգրան Մարտիրոսեան (ծանրաբարձութիւն):
Լաւագոյն խումբը ճանչցուեցաւ Հայաստանի յունահռոմէական ըմբշամարտի հաւաքականը, որ ոսկի մետալներու գումարով առաջին դիրքը գրաւեց աշխարհի ախոյեանութեան մրցումներուն:
ArmSport.am հայկական լրատուական կայքը եզրափակեց նշելով, որ իրմէ ոեւէ լրագրող հարցախոյզին չմասնակցեցաւ: