Գերմանացի Լրագրող. «Ոչ Մի Օտար Լեզու Չիմացող Էրտողանը Օսմաներէնի Ուսուցումից Է Խօսում»

«ԷՐՄԷՆԻՀԱՊԷՐ»

1230erdoԳերմանական «Թակէշփիկըլ» թերթում հրապարակուած «Թուրքիայի կրթական համակարգի իսլամականացումը. Օսմաներէնը բոլորի համար» վերնագրով յօդուածում նշւում է, որ Թուրքիայի նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանը օտար լեզուի չի տիրապետում: Այս մասին յայտնում է թուրքական «Ճումհուրիյեթ» լրատուական կայքը:

Յօդուածագիրը մասնաւորապէս նշել է. «Էրտողանը, ով ոչ մի օտար լեզու չգիտի, 1918 թուականին կործանուած Օսմանեան կայսրութեան լեզուն կրթական քաղաքականութեան առաջնահերթութիւն է յայտարարել: Ողջ աշխարհում կրթութեան պատասխանատուները պայքարում են, որ իրենց երկրի երեխաները լաւ անգլերէն կամ էլ աշխարհում շատ կիրառութիւն ունեցող մէկ այլ ժամանակակից լեզու սովորեն: Իսկ թուրքական կառավարութիւնը ցանկանում է, որ երիտասարդ սերունդը սովորի 100 տարի առաջ կիրառութիւնից հանուած պալատական լեզուն: Այդ լեզուն 21-րդ դարում ո՛չ նոր գիտելիք է տալիս, ո՛չ էլ դարի պահանջմունքներն է բաւարարում: Իսկ նախագահ Էրտողանը իր երկրի 17.5 միլիոն աշակերտներին ասում է. «Դուք, ուզէք թէ չուզէք, օսմաներէն պիտի սովորէք»:

Յօդուածագիրը, ուշադրութիւն հրաւիրելով այն հանգամանքին, որ օսմաներէնը դեռ 20-ական թուականներին է կիրառութիւնից հանուել, ու փոխարէնը մտցուել ժամանակակից թուրքերէնը, գրում է. «Այստեղ նախագահի համար կարեւորը իր երկրի լեզուական ժառանգութիւնը չէ, Էրտողանը այս քայլով ցանկանում է խրախուսել Թուրքիայի վերադարձը իսլամական արմատներին»:

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )