Ֆութսալ. Լիբանանի Ախոյեանութիւն. Ղըպէյրի Փոխադրուեցաւ Բ. Դասակարգ
Լիբանանի ֆութսալի Ա. դասակարգի ախոյեանութեան 22-րդ եւ դարձի վերջին հանգրուանի մրցումները տեղի ունեցան նախորդ շաբաթավերջին:
Ախոյեան Պէյրութի դրամատունը արձանագրեց իր 19-րդ յաղթանակը` 10-4 արդիւնքով պարտութեան մատնելով Ղըպէյրին: Վերջինս, Ռապիհի հետ միասին փոխադրուեցաւ Բ. դասակարգ:
2-րդ դիրքը գրաւող Մայատին 5-1 արդիւնքով պարտութիւն մը կրեց լիբանանեան բանակէն:
Թրիփոլի Ֆայհա 2-2 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Քալամունի հետ, Ռապիհ 9-4 արդիւնքով պարտուեցաւ Շուէյֆաթէն, մինչ Սեն Ժոզեֆ 5-3 արդիւնքով յաղթեց Կանըրզ Լեպանոնի:
Այս շաբաթավերջին կը սկսին Ֆայնըլ-Էյթի մրցումները, երբ Պէյրութի դրամատունը կը մրցի Քալամունի դէմ (8-րդ), Մայատին (2-րդ` «Էյ. Եու. Էս.Թի.»-ի (7-րդ դէմ լիբանանեան բանակը (3-րդ)` Շուէյֆաթի (6-րդ) դէմ, իսկ Ֆայհա Թրիփոլի (4-րդ)` Սեն ժոզեֆի (5-րդ) դէմ:
Ստորեւ վերջնական դասաւորումը.
ՄՐՑ. | ԿԷՏ | |
1.- Պէյրութի դրամատուն | 20 | 58 |
2.- Մայատին | 20 | 52 |
3.- Լիբանանեան բանակ | 20 | 49 |
4.- Թրիփոլի Ֆայհա | 20 | 36 |
5.- Սեն Ժոզեֆ | 20 | 30 |
6.- Շուէյֆաթ | 20 | 25 |
7.- «Էյ. Եու. Էս. Թի.» | 20 | 24 |
8.- Քալամուն | 20 | 19 |
9.- Կանըրզ Լեպանոն | 20 | 15 |
10.- Ղըպէյրի | 20 | 15 |
11.- Ռապիհ | 20 | 3 |