ՔՈՆԿ ՖՈՒ-ՈՒՈՒ ՇՈՒ. ԼԻԲԱՆԱՆԻ ԲԱԺԱԿԻ ՄՐՑԱՇԱՐՔ. ՍԱՏԱՔԱ ԱՅՆՃԱՐ ՀԱՆԴԻՍԱՑԱՒ ԱՌԱՋԻՆ

Կազմակերպութեամբ Լիբանանի քոնկ ֆու-ուու շու-ի ֆետերասիոնին, նախորդ շաբաթավերջին «Քաունթրի լոճ»ի ակումբին մէջ (Պսալիմ) տեղի ունեցաւ Լիբանանի քոնկ ֆու-ուու-շուի-ի բաժակի մրցաշարքը` մասնակցութեամբ վեց ակումբներու: Անոնք են` Պել Հորիզոն Ատմա, Անթոնիէ Պաապտա, Ժամհուր Ռիատի, Սանթրալ Ժունիէ, Սատաքա Այնճար եւ Հայ սեւ գօտիներու միութիւն- Պուրճ Համուտ:

Բաժակի այս մրցաշարքին ներկայ գտնուեցաւ ֆետերասիոնի նախագահ Ժորժ Նասիր, փոխնախագահներ Ժաք Տաղլեան եւ Նաում Սաատէ, յանձնախումբի անդամ Ալպեր Նիկողոսեան, ընդհանուր քարտուղար Պասսամ Նահրա եւ Լիբանանի պասքեթպոլի ազգային խումբերու տնօրէն Ֆետի Թապեթ:

152 կէտ ապահովելով առաջին դիրքը գրաւեց Սատաքա Այնճար: Ապա, անոր յաջորդեցին` Անթունիէ Պաապտա (138 կէտ), Պել Հորիզոն (136), Սանթրալ Ժունիէ (95) եւ Հայ սեւ գօտիներու միութիւն (57):

Մրցաշարքին աւարտին Սատաքա Այնճարի նախագահ Ժաք Տաղլեան մրցաշարքին տիտղոսը ստացաւ Ֆետի Թապեթէն:

Նշենք, որ մրցումներուն իրաւարարն էր Աւօ Սերոբեան:

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES