ՃԱՏՐԱԿ. ԷՅՄՊԸՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՔ. ԱՐՈՆԵԱՆ ՊԱՐԱԳԼՈՒԽԻ ԴԻՐՔԻՆ ՎՐԱՅ` ԵՐԵՔ ՈՒՂՂՈՒԹԵԱՄԲ

Լեւոն Արոնեան

Մոնաքոյի մէջ (Ֆրանսա) տեղի ունեցող ճատրակի Էյմպըրի 20-րդ միջազգային մրցաշարքին ծիրին մէջ, երէկ տեղի ունեցան 5-րդ հանգրուանի հանդիպումները` օրուան մը դադարէ ետք:

Հայրենի մեծ վարպետ Լեւոն Արոնեան, որ ճակատեցաւ ազրպէյճանցի Վուկար Հաշիմովի դէմ, իր կատարած երկու մրցումներուն ալ (արագ եւ «կոյր»)Add an Image պարտութեան մատնեց իր մրցակիցը:

Իր արձանագրած այս երկու յաղթանակներէն ետք Արոնեան երեք ուղղութեամբ` արագ, «կոյր» եւ ընդհանուր, գրաւեց պարագլուխի դիրքը: «Կոյր»ի դասաւորման մէջ Արոնեան ունեցաւ 4 կէտ, արագ դասաւորման մէջ` 4 կէտ, իսկ ընդհանուր դասաւորման մէջ` 8 կէտ: Վերջինին մէջ, 2-րդ դիրքը 6,5 կէտով կը գրաւէ հնդիկ Վիշվանաթան Անանտ:

Ստորեւ կու տանք ընդհանուր դասաւորումը.

ԿԷՏ

1.- Լեւոն Արոնեան (Հայաստան)              8
2.- Վիշվանաթան Անանտ (Հնդկաստան)  6,5
3.- Մակնիւս Քարլսըն (Նորվեկիա)             6
4.- Ալեքսանտր Կրիսչուք (Ռուսիա)      5,5
5.- Սերկէյ Քարժաքին (Ռուսիա)               5
6.- Վեսելին Թոփալով (Պուլկարիա)            5
7.- Հիքարու Նաքամուրա (Մ. Նահանգներ)      4,5
8.- Պորիս Կելֆանտ (Իսրայէլ)                4,5
9.- Վասիլի Իվանչուք (Ուքրանիա)             4
10.- Վուկար Հաշիմով (Ազրպէյճան)            4
11.- Վլատիմիր Քրամնիք (Ռուսիա)            3,5
12.- Անիշ Կիրի (Հոլանտա)                        3,5

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES