ՃԱՏՐԱԿ. ԹԱՇԿԵՆՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՔ. ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍԵԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՅԱՋՈՐԴԱԿԱՆ ՅԱՂԹԱՆԱԿԸ

Տիգրան Պետրոսեան

Ուզպեքիստանի մայրաքաղաք Թաշկենտի մէջ տեղի ունեցող ճատրակի միջազգային 5-րդ մրցաշարքի 3-րդ հանգրուանի մրցումներուն, հայրենի մեծ վարպետ Տիգրան Լ. Պետրոսեան արձանագրեց իր երրորդ յաջորդական յաղթանակը` ճերմակ քարերով պարտութեան մատնելով իր ուզպեք մրցակիցը` Վլատիմիր Էկինը:

Պետրոսեանի նման նոյնքան կէտ ունի նաեւ ռուս Եւգենի Ալեքսիեւ, որ 4-րդ հանգրուանին սեւ քարերով պիտի մրցի հայրենի վարպետին դէմ:

Ալեքսիեւ ունի այս մրցաշարքին ամէնէն բարձր վարկանիշը (2688): Պետրոսեանի վարկանիշն է 2620:

Մրցաշարքը, որուն իրենց մասնակցութիւնը կը բերեն 106 ճատրակ խաղացողներ, ունի ընդամէնը 9 հանգրուան:

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES