ԴԻՄԱՒՈՐԵՆՔ ՋՐԱՅԻՆ ՎԻՇԱՊԻՆ

Ըստ չինական աստղացոյցի, 2012 թուականը Ջրային Վիշապի տարի է: Արեւելեան օրացոյցում Վիշապը միակ երեւակայական, առասպելական կենդանին է, ուստի եկէք գալիք տարին համարենք ոչ սովորական ու տարբեր` միւս տարիներից եւ փորձենք այն դիմաւորել անսովոր միջավայրում: Վիշապը սիրում է աշխուժ միջավայր, ուստի Նոր տարին պէտք է հնարաւորինս աշխուժ ու եռանդուն տրամադրութեամբ դիմաւորել:    Ջրային վիշապը սիրում է փայլուն, շողշողուն, հուրհրատին տուող ամէն ինչ: Խորհրդանիշներին  հետեւող մասնագէտներն ու ոճաբանները խորհուրդ են տալիս այս տարի տան տօնական միջավայրը զարդարել վառ կարմիր, կանաչ, ոսկեգոյն, դեղին, սեւ եւ կրակի գոյներով եւ նոյն գոյները գործածել նաեւ սեղանը զարդարելու ժամանակ: Տարուայ տարերքը ջուրն է, ահա ինչու խորհրդանշական կը լինի սեղանի կեդրոնում դնել ջրով լի թափանցիկ գեղեցիկ աման, իսկ նրա մէջ` այրուող, ջրակայուն վառուող  մոմեր: Ստացւում է ջրի եւ կրակի միասնութիւն, ինչը շատ բնորոշ է Վիշապին: Տօնական տրամադրութիւն կարող են ստեղծել հեքիաթային կենդանիների, տնակների, փաթիլների տեսքով մոմերը. դրանք կը յուշեն ինչ-որ հեռու երկրում ծնուած վիշապի մասին: Փշատերեւ իքեբանան նոյնպէս կարող է դառնալ սեղանի զարդ: Եւ ինչպէս ոճաբաններն ու  ձեւաւորողներն են ասում, վիշապն ինքը յօրինուած կենդանի է եւ կարելի է ուղղակի ձեր նախասիրութիւններին եւ երեւակայութեանը համապատասխան յօրինել տան ու սեղանի զարդարանքը, եւ երբեք չվախենալ վիշապի կերպարից, այլ անպայման տան մի պատուհանը Նոր տարուայ գիշերը բաց թողնել, որպէսզի վիշապը ներս գայ. այդ դէպքում տարուայ տիրակալ Սեւ, Ջրային Վիշապն անկասկած կը նկատի դա եւ կը հովանաւորի ձեզ:

Սննդին ուշադրութիւն դարձնող   կերպարաստեղծներն ասում են, որ Նոր տարուայ տօնական սեղանին պէտք է լինեն կանաչ բանջարեղէն եւ պտուղ: Սննդաբանները խորհուրդ են տալիս  2012-ին առատօրէն օգտագործել համեմունքներ` սեւ, կարմիր, ճերմակ եւ բուրաւէտ պղպեղներ, կասիա եւ կոճապղպեղ, չիլի պղպեղ, ռեհան եւ քարի, մշկընկոյզ, զաֆրան եւ քրքում:

Ըստ արեւելեան օրացոյցի, գալիք տարին  գտնւում է Փայլածու (Մըրքըրի) մոլորակի ազդեցութեան տակ: Տարուայ տիրակալի`  առասպելական վիշապի անունը Լուն է: Այն օժտուած ուժով, խելքով,  կենսունակութեամբ եւ կամքով:

Նա կարող է դառնալ բոլորին փրկող հերոս, եւ միաժամանակ` ամէն ինչ կործանող չարագործ: Նա սիրում է խաղալ մարդկանց ճակատագրերի հետ, փորձել նրանց տարբեր ու դժուարին իրավիճակներում, խճճել նրանց, ստեղծել  ինթրիկներ այլն: Ասում են ալարկոտ, թոյլ եւ առանց կամքի մարդիկ այս տարի դուրս կը մնան Վիշապի ուշադրութիւնից` կը մղուեն յետին պլան, եւ մեղմ ասած, ոչնչի չեն հասնի ամբողջ տարուան ընթացքում: Իսկ ահա խիզախ, ուժեղ եւ նպատակասլաց մարդիկ կը յայտնուեն Վիշապի ուշադրութեան կեդրոնում, կը խաղան կարեւոր դերեր եւ կը վայելեն տարուան տիրակալի հովանաւորութիւնը: Նրանք կը կրեն յաղթողի դափնին եւ 2012-ին կը ստանան այն ամէնը, ինչի համար պայքարել են: Տարուայ տիրակալը առաւել բարեհաճ կը լինի տաղանդաւոր, ինքնատիպ, ստեղծագործ մտածելակերպ ունեցող մարդկանց հանդէպ: Տարին լի կը լինի բացայայտումներով:

Բոլորն ասում են, թէ  շատ կարեւոր է 2012 թուական մուտք գործել` հին տարում թողնելով բոլոր անվստահութիւնները, կիսատ մնացած գործերը, վախն ու թուլութիւնը: 2012 թ.-ի ընթացքում ուշադրութիւն դարձրէք եւ ձեռքից բաց մի թողէք Վիշապի պարգեւած նուէրները: Վիշապն ասում են, առատաձեռն է ու երբեք չես իմանայ, թէ ինչ առասպելական նուէր կարող է բերել: Դրանք կարող են փոխել ձեր ամբողջ կեանքը: Միայն դրա համար պէտք է բաց լինել փոփոխութիւնների համար եւ սպասել «Նոր կեանքին»:

Սեւ, Ջրային Վիշապը համարւում է 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012 թուականների խորհրդանիշ: Տարին խորհրդանշական է յատկապէս այդ տարիներին ծնուածների համար:

ՎԻՇԱՊՆ ԱՐԵՒՄՈՒՏՔՈՒՄ

Գրքերում Վիշապը հիմնականում պատկերւում է թեւաւոր կոկորդիլոսի կամ հսկայական օձի տեսքով:
Հին ժամանակաշրջանում Վիշապին կապում էին քաոսի հետ:
Եգիպտացիները Վիշապը համարում են մահացածների Աստծոյ խորհրդանիշ:
Յունահռոմէական մշակոյթում այն համարւում է Հերակլեսի խորհրդանիշ, որը յաղթել է հրէշներին:
Հրեաների մօտ այն համարւում է ամայի տարածութեան եւ անապատի խորհրդանիշ:
Հինտուիզմում Վիշապը գործադրած ուժն է եւ`  ասուած խօսքը:
Ճափոնում Վիշապը ներկայացնում է կայսերական եւ հոգեւոր իշխանութիւնը:
Շումերա-սեմական դիցաբանութեան մէջ Վիշապը հակառակորդի չար ուժն է:
Ի տարբերութիւն Արեւմուտքի ընկալման, Արեւելեան Ասիայում Վիշապն աւելի յաճախ համարւում է երջանկութեան խորհրդանիշ, որը կարող է պարգեւել անմահութիւն:
Միջնադարի պատկերացմամբ, Վիշապը եղել է դաւաճանութեան, ինչպէս նաեւ` չարութեան եւ նախանձի խորհրդանիշ: Բայց միեւնոյն պահին խորհրդանշել է անկախութիւն, իշխանութիւն եւ ուժ:
Վիշապը մեծ տեղ է գրաւում նաեւ հայկական ժողովրդական հեքիաթների մէջ. հսկայ հերոսը կամ թագաւորի տղան հայկական հնագոյն հեքիաթներում կամ ասքերում պարտաւոր է յաղթել վիշապին: Քրիստոնէական խորհրդանիշները Վիշապին տեսնում է մի հրէշի կերպարանքով, որն արտամղում է կրակ, սակայն կերպարաստեղծները վիշապի մէջ դնում են աւելի դրական ու անսովոր յատկութիւններ եւ մարդկանց մղում են հաւատալու հէնց այդ անսովորին: Այսօր մեր շուրջն այնքան շատ են իրական վախերն ու սարսափները, որ հեքիաթի եւ վիպասքի յօրինուած հերոսն ընդամէնը գեղեցիկ կերպար է թւում այդ ամէնի կողքին: Ուստի եկէք չվախենանք վիշապից եւ հեքիաթային տրամադրութեամբ դիմաւորենք տարուան տիրակալին:

 

ԸՍՏ ՀԱՅՐԵՆԻ ԱՍՏՂԱԲԱՆ ԱՆՆԱ ՀԱԽՎԵՐԴԵԱՆԻ
2012-Ը ՀԱՅԵՐԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

«Հայաստանի համար յառաջիկայ տարին լինելու է բարդ եւ անցումային: Որոշակի առաջընթաց է կանխատեսւում հայ-թուրքական յարաբերութիւններում: Յատկապէս լարուած կը լինեն ապրիլ-մայիս ամիսները: Տարին աննպաստ է տնտեսական ոլորտի համար, բայց նպաստաւոր կը լինի մշակոյթի եւ բնապահպանութեան համար: Բնական աղէտներ են սպասւում Հայաստանում: Բացի ջրային աղէտներից` սպասւում են նաեւ երկրաշարժեր»: (Ըստ armmedia.am-ի)

 

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

Ասում են հայ մարդը պէտք է կեանքում անի երեք կարեւոր բան` ծառ տնկի, տուն կառուցի եւ տղայ ունենայ: Սակայն ժամանակակից կեանքի պահանջները փոխուել են եւ, ահա, եւրոպական մի ամսագիր ամփոփելով տարին, տպագրել է 110 կարեւոր բան, որոնք պէտք է անի այսօրուայ պայմաններում ապրող մարդը` ինքնիրեն այս ժամանակների եւ այս երկրագնդի բնակիչ զգալու համար: Ուրեմն, ըստ ժամանակակից դիտարկումների, այսօրուայ մարդը պարտաւոր է  կեանքում գոնէ մէկ անգամ անել հետեւեալ բաները.

– Արթուն մնալ ողջ գիշեր ու նայել աստղերին
– Լինել չորս ովկիանոսների ծովերում
– Փախչել հսկայական շնից, իսկ յետոյ` ընկերանալ նրա հետ
– Աճեցնել ծաղկող կակտուս
– Գնել «Էմ. Փի. 3» ձայնարկիչ եւ հսկայական հեռուստացոյց
– Պահել կատու կամ շուն
– Լինել Փարիզում
– Գոնէ մէկ անգամ մազերի տարօրինակ կտրուածք անել
– Կորցնել ընկերոջն ու նրան յետ բերել
– Թրջուել անձրեւի տակ
– Շէնքի տանիքում  գեղեցիկ ընթրիք կազմակերպել
– Շոյել վագրի
– Լուսանկարել ծովափի լուսաբացը
– Մի քանի օր միայնակ լինել
– Հարբել տնօրէնի հետ ու անկեղծ զրոյց ունենալ
– Փրկել ինչ-որ մէկին
– Այցելել մանկատուն
– Թռչել օդապարիկով
– Հոլանտայում թմրանիւթ գնել
– Ինչ-որ արտասովոր բան լուսանկարել
– Գիրք գրել
– Նկարահանուել որեւէ շարժանկարում
– Ինչ-որ թանկ բան նուիրել մէկին
– Մի քանի ժամ հեռախօսով զրուցել
– 100 մոմերով վիպական ընթրիք կազմակերպել
– Անտառում վայրի գազան տեսնել ու լուսանկարել
– 7 օրից աւել տեւող արշաւի մասնակցել
– 7 օր շարունակ ճանապարհորդել գնացքով
– Օդանաւով  նստել
– Զգացմունքների առատութիւնից ջարդել ամանեղէնը
– Մի ամբողջ շաբաթ լաւ տրամադրութիւն ունենալ
– Գնել շատ թիթեռնիկներ ու բաց թողնել
– Այցելել օփերա
– Շատ տարաշխարհիկ ուտեստ ուտել
– Երկնքում գտնել սեփական աստղը
– Գնել ինքնաշարժ եւ շրջել Եւրոպայով մէկ
– Ամուսնանալ սիրած էակի հետ
– Պատրաստել սեփական կայքը
– Երգել քարաօքէում
– Միայնակ ուտել մի ամբողջ կարկանդակ
– Ամբողջ օրը գիրք կարդալ
– Ինչ-որ մէկին օգնել` շատ կարեւոր գործի մէջ
– Միեւնոյն շարժանկարը  հինգ անգամ սկզբից մինչեւ վերջ նայել
– Մասնակցել ներկայացմանը
– Շատ լաւ ակումբում ամբողջ գիշեր պարել
– Ծխել, այնուհետեւ` թողնել ծխելը
– Աւազէ դղեակ պատրաստել
– Լինել աւելի քան 10 երկրում
– Ատել ինքդ քեզ, իսկ յետոյ` սիրել
– Ծանօթանալ ոեւէ յայտնի մարդու հետ
– Ուղղել շատ լուրջ սխալը
– Գտնել սիրած մասնագիտութիւնը
– Շատ բարձր երաժշտութիւն միացնել ու վայելել
– Երեք ժամ անընդմէջ լաց լինել
– 10 ծառ տնկել
– Գրել ու ձայնագրել երգ
– Բազմամարդ լսարանի  առջեւ ելոյթ ունենալ
– Մասնակցել լուսանկարչական սեսիայի
– Երեք յարկանի կարկանդակ պատրաստել
– Մասնակցել գանձերի որոնման
– Սիրած մարդու համար շատ մեծ անակնկալ պատրաստել
– Ներկայ գտնուել սիրած երգչի համերգին
– Ողջ օրը քրքրել Photoshop-ը
– Առանց առիթի մի մեծ ծաղկեփունջ նուիրել մայրիկին
– Լողալով կտրել լիճը
– Անսովոր հարսանիք ունենալ
– Մի քանի ժամում հաստափոր գիրք ընթերցել
– Լուանալ ամանների մի հսկայ կոյտ
– Ներել շատ մեծ պարտք
– Կիսուել անձնական գաղտնիքով
– Լաւ ու անհրաժեշտ խորհուրդ տալ ընկերոջը
– Հեռախօսով անծանօթ մարդու հետ ծանօթանալ
– Ընկերանալ արտասահմանցու հետ
– Շուրջերկրեայ ճանապարհորդութիւն կատարել
– Այցելել Իբիցայի Cafe Del Mar-ը
– Փորձել իսկական ճափոնական թէյ
– Մի քանի օր ապրել անապատում
– Դասալսման նստել Օքսֆորտում
– Գնալ տարաշխարհիկ  կղզի
– Միացեալ Նահանգներում դիմաւորել Հելլոուինը
– Լաս Վեկասում խաղատուն այցելել ու խաղալ
– Լինել Հոլիվուտում
– Վիեննայում դասական համերգ լսել
– Պառկել ծովափին` մի բաժակ գինով ու վայելել ալիքների ձայնը
– Ճանապարհորդել պասով
– Հաւաքել սեփական գրադարան
– Դառնալ միլիոնատէր
– Այցելել քարահունջ
– Այցելել աշխարհի բոլոր հրաշալիքները
– Գնալ Տիզնիլենտ
– Այցելել Թիպէթ
– Յայտնուել ջունգլիներում
– Լողալ Նեղոսում
– Դիպչել բուրգերին
– Տեսնել հոլիվուտեան շարժանկարի  նկարահանումներ
– Սովորեցնել թութակին` խօսել
– Առնուազն հինգ օտար լեզու սովորել
– Ապրել Ֆրանսայի հարաւում
– Բացել սեփական պարը
– Հանդիպել դասընկերների հետ` դպրոցն աւարտելուց 20 տարի յետոյ
– Մեքսիկայում թիքիլա ըմպել
– Երեկոյեան զբօսանք կազմակերպել Մատրիտում
– Ներկայ գտնուել արաբական հարսանիքի
– Գնել իսկական ճափոնական քիմանօ
– Հանդիպել ափրիկեան վայրի ցեղերի
– Տեսնել չինական պատը
– Լոնտոնում թէյ խմել
– Թերթի համար յօդուած գրել
– Սիրել կեանքն ու դրական տրամադրուել նրա հանդէպ
– Ապրել լիարժէք ու երջանիկ:

 

Պատրաստեց՝ ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ

 

 

 

Share this Article
CATEGORIES