ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒԹՊՈԼԻ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. ՈՒԼԻՍ ՅԱՂԹԵՑ ՓԻՒՆԻԿԻՆ ԵՒ ԳՐԱՒԵՑ ՊԱՐԱԳԼՈՒԽԻ ԴԻՐՔԸ

Ուլիս - Փիւնիկ մրցումէն

Հայաստանի ֆութպոլի ախոյեանութեան 3-րդ հանգրուանի մրցումներուն, Ուլիս Երեւանի Հրազդան մարզադաշտին վրայ 1-0 արդիւնքով յաղթելէ ետք ախոյեան Փիւնիկ Երեւանի, գրաւեց պարագլուխի դիրքը: Մրցումին աւարտէն երկու վայրկեան առաջ Արտեոմ Ադամեան նշանակեց դաշտին տէրերուն կոլը:

Անոր ետին գտնուող երկու կազմեր` Գանձասար (2-րդ) եւ Միքա (3-րդ) ունին 5-ական կէտ:

Գանձասար 1-0 արդիւնքով յաղթեց Շիրակի, մինչ Միքա 0-0 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Բանանցի հետ:

Վերջապէս, վերջին մրցումին Իմփուլս 2-0 արդիւնքով յաղթեց Արարատի:

Ստորեւ կու տանք դասաւորումը.

ԿԷՏ

1.- Ուլիս                7 (4-1)
2.- Գանձասար     5 (2-1)
3.- Միքա                5 (3-0)
4.- Փիւնիկ         4 (2-2)
5.- Շիրակ         4 (2-2)
6.- Իմփուլս        3 (3-3)
7.- Բանանց        2 (2-4)
8.- Արարատ       1 (1-6)

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES