ՓՈՐԹՈՒԳԱԼԻ ՖՈՒԹՊՈԼԻ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. ՓՈՐԹՕ ԱԽՈՅԵԱՆ` ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ԱՒԱՐՏԷՆ ՀԻՆԳ ՀԱՆԳՐՈՒԱՆ ԱՌԱՋ

Փորթոյի մարզիկները` տօնախմբութեան մէջ

Փորթուգալի ֆութպոլի ախոյեանութեան 25-րդ հանգրուանի մրցումներուն, որոնք տեղի ունեցան նախորդ շաբաթավերջին, Փորթօ 2-1 արդիւնքով յաղթական վերադառնալէ ետք Պենֆիքայի դաշտէն հանդիսացաւ ախոյեան` 25-րդ անգամ ըլլալով:

Անիկա հանդիսացաւ ախոյեան տարեշրջանի աւարտէն հինգ հանգրուան առաջ` մնալով ցարդ անպարտելի միակ խումբը եւ 16 կէտի առաւելութիւն մը ունենալով նոյնինքն Պենֆիքայի վրայ, որ ունի 55 կէտ:

Դասաւորումը այժմ կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.

ԿԷՏ

1.- Փորթօ               71 (58-9)
2.- Պենֆիքա             55 (52-23)
3.- Պրակա              40 (41-30)
4.- Սփորթինկ Լիզպոն     39 (34-26)
……………………………………..
15.- Նաւալ              20 (23-43)
16.- Փորթիմոնենսէ        19 (23-41)

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES