ԷՆ. ՊԻ. ԷՅ.- ՓԼԷՅ-ՕՖԻ ԻՐԵՆՑ ՏՈՄՍԸ ԱՊԱՀՈՎՈՂ ԽՈՒՄԲԵՐՈՒՆ ԹԻՒԸ ԲԱՐՁՐԱՑԱՒ 12-Ի

Էն. Պի. Էյ.ի պասքեթպոլի ախոյեանութեան մրցումներուն ծիրին մէջ, երէկ տեղի ունեցան 11 ճակատումներ: Այսօր որեւէ մրցում տեղի պիտի չունենայ:

Տենվըր Նակեթց հանդիսացաւ 12-րդ խումբը, որ ապահովեց փլէյ-օֆի մրցումներուն իր տոմսը, երբ 95-90 արդիւնքով յաղթեց Լոս Անճելըս Լէյքըրզի:

Ախոյեան Լէյքըրզը պարտութեան մատնելէ ետք, այսպիսով Նակեթց յաջորդաբար ութերորդ տարին ըլլալով ապահովեց փլէյ-օֆի մրցումներուն իր տոմսը:

Նակեթց այժմ կը գրաւէ Արեւմտեան շրջանի 5-րդ դիրքը` երեք յաղթանակ նուազ արձանագրած, քան Օքլահոմա Սիթին (4-րդ), եւ ասիկա` ախոյեանութեան աւարտէն վեց մրցում առաջ:

Ստորեւ կու տանք երէկուան մրցումներուն արդիւնքները.

Սան Անթոնիօ Սփըրզ – Ֆէոնիքս Սանզ 114-97
Տենվըր Նակեթց – Լոս Անճելըս Լէյքըրզ 95-90
Պոսթըն Սելթիքս – Տիթրոյիթ Փիսթընզ 101-90
Մայեմի Հիթ – Նիւ Ճըրզի Նեթց 108-94
Նիւ Եորք Նիքս – Քլիվլենտ Քաւալիրզ 123-107
Սաքրամենթօ Քինկզ – Եութա Ճեզ 106-97
Թորոնթօ Ռեփթըրզ – Օրլանտօ Մեճիք 102-98
Ուաշինկթըն Ուիզըրտծ – Շարլոթ Հոռնեթց 97-91
Նիւ Օրլինզ – Ինտիանա Փէյսըրզ 108-96
Հիուսթըն Ռոքեթց – Աթլանթա Հոքս 114-109
Փորթլենտ Թրէյլ Պլէյզըրզ – Տալաս Մավըրիքս 104-96

Ստորեւ կու տանք դասաւորումը (աստղանիշ կրած խումբերը ապահոված են փլէյ-օֆի մրցումներուն իրենց տոմսը).

ԱՐԵՒԵԼԵԱՆ ՇՐՋԱՆ       ՅԱՂԹ. ՊԱՐՏ.

1.- Շիքակօ Պուլզ*              56          20
2.- Մայեմի Հիթ*               54          23
3.- Պոսթըն Սելթիքս*            53          23
4.- Օրլանտօ Մեճիք*            48          29
5.- Աթլանթա Հոքս*       44          33
6.- Ֆիլատելֆիա Սիքսըրզ*  40          37
7.- Նիւ Եորք Նիքս*             38          38
8.- Ինտիանա Փէյսըրզ           35          43
9.- Շարլոթ Հոռնեթց       32          44
10.- Միլուոքի Պաքս       31          45

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՇՐՋԱՆ

1.- Սան Անթոնիօ Սփըրզ*  58          19
2.- Լոս Անճելըս Լէյքըրզ*  55          21
3.- Տալաս Մավըրիքս*           53          24
4.- Օքլահոմա Սիթի*            50          26
5.- Տենվըր Նակեթց*       47          29
6.- Փորթլենտ Թրէյլ Պլէյզըրզ      45          32
7.- Նիւ Օրլինզ                       44          33
8.- Մեմֆիս Կրիզլիզ       44          33
9.- Հիուսթըն Ռոքեթց      41          36
10.- Ֆէոնիքս Սանզ             37          39

 

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES