«ՎԱՆԱՅ ՁԱՅՆ»Ի ՀԻՄՆԱԴՐՈՒԹԵԱՆ 25-ԱՄԵԱԿԻՆ ԱՌԻԹՈՎ. ՍՓԻՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՆՈՒՇ ՅԱԿՈԲԵԱՆԻ ՇՆՈՐՀԱՒՈՐԱԳԻՐԸ` «ՎԱՆԱՅ ՁԱՅՆ»Ի ՏՆՕՐԷՆՈՒԹԵԱՆ

Ջերմութեամբ եւ հպարտութեամբ շնորհաւորում ենք ձեզ եւ «Վանայ ձայն» ռատիոժամի ամբողջ խմբագրական կազմին, բոլոր տարիների աշխատակիցներին` 25-ամեայ յոբելեանի առթիւ:

Բարձր ենք գնահատում «Վանայ ձայն»ի հայրենանուէր գործունէութիւնը` ի նպաստ հայութեան, հայ լեզուի ու մշակոյթի պահպանման ու բարգաւաճման: Հիմնադրուելով 1986-ին Լիբանանում ՀՅԴ կառոյցի կողմից, լծուել էք ազգապահպանութեան վեհ գործին` յանուն մեր ժողովրդի բարոյական, հոգեւոր ու ազգային արժէքների պահպանման, հայրենիքի հզօրացման եւ Հայաստան – սփիւռք կապերի ամրապնդման:

Մաղթում ենք ձեզ անսպառ եռանդ ու ստեղծագործական նոր մտայղացումներ ձեր հայրենանուէր գործունէութեան ասպարէզում եւ թող ձեր անխոնջ աշխատանքը գալիքում պսակուի նոր յոբելեաններով ու յաղթանակներով:

Խորին յարգանքով ու գնահատանքով`

ՀՐԱՆՈՒՇ ՅԱԿՈԲԵԱՆ

 

Share this Article
CATEGORIES