ՖՈՐՄԻՒԼԱ-1. ԳԵՐՄԱՆԱՑԻ ՎԵԹԵԼԻ ԵՐԿՐՈՐԴ ՅԱՋՈՐԴԱԿԱՆ ՅԱՂԹԱՆԱԿԸ

Սեպասթիան Վեթել

Երէկ` կիրակի, 10 ապրիլին տեղի ունեցաւ Ֆորմիւլա-1-ի 2011-ի աշխարհի ախոյեանութեան 2-րդ հանգրուանի կրան փրին` Սեփանկի վազքուղիին վրայ (Մալեզիա):

 

Ռետ-Պուլի գերմանացի վարորդ Սեպասթիան Վեթել, որ տիրացած էր տարեշրջանի առաջին կրան փրիին (Աւստրալիոյ մէջ), յաջողեցաւ արձանագրել իր երկրորդ յաջորդական յաղթանակը` արձանագրելով 1 ժամ 37 վայրկեան եւ 39 երկվայրկեան արդիւնք մը: Ան այսպիսով ապահովեց առաւելագոյն 50 կէտը:

Անոր ետին երկրորդ դիրքը գրաւեց Մաքլարընի անգլիացի վարորդ Ենսըն Պաթըն (3″ ուշ), իսկ երրորդ դիրքը` Ռընոյի գերմանացի վարորդ Նիք Հիտֆելտ (25″ ուշ):

Գերմանացի Միքայէլ Շումախըր իր ինքնաշարժին` Մերսետեսի հետ 1′ 24″ ուշ հասնելով ժամանման գիծ` հանդիսացաւ 9-րդ:

Նշենք, որ ութ վարորդներ այս կրան փրին չկրցան ամբողջացնել:

Ստորեւ կու տանք վարորդներուն ընդհանուր դասաւորումը.

ԿԷՏ

1.- Սեպասթիան Վեթել (Գերմանիա)     Ռետ-Պուլ   50
2.- Ենսըն Պաթըն (Անգլիա) Մաքլարըն                     26
3.- Լուիս Հեմիլթըն (Անգլիա) Մաքլարըն              24
4.- Մարք Ուեպըր (Աւստրալիա) Ռետ-Պուլ                  22
5.- Ֆեռնանտօ Ալոնսօ (Սպանիա) Ֆեռարի            20
…………………………………………………………..
12.- Միքայէլ Շումախըր (Գերմանիա) Մերսետես        2

Վարորդները` փոտիումին վրայ

Ստորեւ կու տանք խումբերուն ընդհանուր դասաւորումը.

 

ԿԷՏ

1.- Ռետ Պուլ-Ռընօ             72
2.- Մաքլարըն- Մերսետես  50
3.- Ֆեռարի                    36
4.- Ռընօ                            30
5.- Թորօ Ռոսսօ- Ֆեռարի  4
5.- Սաուպըր- Ֆեռարի           4
5.- Ֆորս Ինտիա- Մերսետես      4
8.- Մերսետես                        2

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES