ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒԹՊՈԼԻ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. ԲԱՆԱՆՑ – ՓԻՒՆԻԿ` 3-4

Միքա- Իմփուլս մրցումէն

Հայաստանի ֆութպոլի ախոյեանութեան 4-րդ հանգրուանի մրցումներուն, որոնք տեղի ունեցան նախորդ շաբաթավերջին, Հայաստանի ախոյեան Փիւնիկ Երեւան քիչ մը դժուար յաղթանակ մը արձանագրեց, երբ 4-3 արդիւնքով պարտութեան մատնեց Բանանցը: Միքայի մարզադաշտին վրայ տեղի ունեցած այս մրցումին Բանանցի կոլերը նշանակեցին Արտակ Տաշեան (2-րդ), Պրունօ Քորիա (32-րդ) եւ Արսէն Պալապէկեան (80-րդ), իսկ Փիւնիկի կոլերը` Գէորգ Ղազարեան (16-րդ եւ 85-րդ), Յովհաննէս Յովհաննիսեան (45-րդ) եւ Արտակ Ալեքսանեան (54-րդ):

 

Իր արձանագրած այս յաղթանակէն ետք, այժմ Փիւնիկ 7 կէտով կը գրաւէ 4-րդ դիրքը` երեք կէտով ետ մնալով Ուլիսէն, որ 3-1 արդիւնքով յաղթեց Շիրակի:

Գանձասար (2-րդ) 1-0 արդիւնքով յաղթական վերադարձաւ Արարատի դաշտէն, մինչ չորրորդ եւ վերջին մրցումին Միքա (3-րդ) 3-2 արդիւնքով յաղթեց Իմփուլսի:

Ստորեւ կու տանք դասաւորումը.

ԿԷՏ

1.- Ուլիս                10 (7-2)
2.- Գանձասար     8 (3-1)
3.- Միքա                8 (6-2)
4.- Փիւնիկ         7 (6-5)
5.- Շիրակ         4 (3-5)
6.- Իմփուլս        3 (5-6)
7.- Բանանց        2 (5-8)
8.- Արարատ       1 (1-7)

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES