ԼԻԲԱՆԱՆԵԱՆ ՊԱՍՔԵԹՊՈԼ. ԱՅՍՕՐ ԿԸ ՍԿՍԻՆ ԱՂՋԿԱՆՑ ԱՒԱՐՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐԸ

Երէկ Լիբանանի պասքեթպոլի ֆետերասիոնը լիբանանեան մարզական մամուլին յղեց Լիբանանի պասքեթպոլի աղջկանց Ա. դասակարգի ախոյեանութեան աւարտական հանգրուանի մրցումներուն յայտագիրը. անոնք կը սկսին այսօր:

Առաջին մրցումին Անդրանիկ Պէյրութ իր դաշտին` «Տեմիրճեան» կեդրոնին մէջ պիտի հիւրընկալէ Ռիատի Պէյրութը: Մրցումը պիտի սկսի ժամը 20:30-ին:

Ստորեւ կու տաք մրցումներուն յայտագիրը.

ԵՐԵՔՇԱԲԹԻ, 12 ԱՊՐԻԼ                   ԺԱՄ                   ԴԱՇՏ
Անդրանիկ Պէյրութ – Ռիատի Պէյրութ      20:30                          Տեմիրճեան

ՀԻՆԳՇԱԲԹԻ, 14 ԱՊՐԻԼ
Ռիատի Պէյրութ – Անդրանիկ Պէյրութ      20:30                             Մանարա

ՇԱԲԱԹ, 16 ԱՊՐԻԼ
Անդրանիկ Պէյրութ – Ռիատի Պէյրութ      16:00                            Տեմիրճեան

ԿԻՐԱԿԻ, 17 ԱՊՐԻԼ
Ռիատի Պէյրութ – Անդրանիկ Պէյրութ      15:30                             Մանարա

ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 20 ԱՊՐԻԼ
Անդրանիկ Պէյրութ – Ռիատի Պէյրութ      20:30                                Տեմիրճեան

 

 

 

Share this Article
CATEGORIES