ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒԹՊՈԼԻ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. ՓԻՒՆԻԿ – ՇԻՐԱԿ` 1-0

Հայաստանի ֆութպոլի ախոյեանութեան 5-րդ հանգրուանի մրցումներուն, որոնք տեղի ունեցան նախորդ շաբաթավերջին, Ուլիս եւ Գանձասար իրենց արձանագրած յաղթանակներուն շնորհիւ յաջողեցան մնալ երկու անպարտելի միակ կազմերը: Միքա Գանձասարէն կրեց իր առաջին պարտութիւնը` 1-0 արդիւնքով, մինչ Ուլիս յաղթեց Արարատի (3-0):

Փիւնիկ 1-0 արդիւնքով յաղթեց Շիրակի` շնորհիւ Էտկար Մանուչարեանի նշանակած կոլին (17-րդ):

Իսկ վերջին մրցումին Իմփուլս յաղթեց Բանանցի (1-0):

Ստորեւ կու տանք դասաւորումը.

ԿԷՏ

1.- Ուլիս                13 (10-2)
2.- Գանձասար     11 (4-1)
3.- Փիւնիկ         10 (7-5)
4.- Միքա                8 (6-3)
5.- Իմփուլս        6 (6-6)
6.- Շիրակ         4 (3-6)
7.- Բանանց        2 (5-9)
8.- Արարատ       1 (1-10)

Share this Article
CATEGORIES