ՊԵՔՀԱՄ` ԱՄԷՆԷՆ ՇԱՏ ՎԱՐՁԱՏՐՈՒՈՂ ՖՈՒԹՊՈԼԻՍՏԸ

Տէյվիտ Պեքհամ

Ամերիկեան «Ֆորպզ» ամսագիրը հրապարակեց ամէնէն շատ վարձատրուող մարզիկներուն ցանկը: Լոս Անճելըս Կալաքսիի մաս կազմող անգլիացի միջնապահ Տէյվիտ Պեքհամ կը գրաւէ պարագլուխի դիրքը:

Այս վարկանիշը կազմող վերլուծաբանները նկատի առած են 2010-ին ֆութպոլիստին ստացած աշխատավարձքը, տարբեր տեսակի պարգեւատրումներ, ինչպէս նաեւ եկամուտներ:

Ստորեւ կու տանք առաջին 10 մարզիկներուն ցանկը.

1.- Տէյվիտ Պեքհամ (Լոս Անճելըս Կալաքսի)     40 միլիոն $
2.- Քրիսթիանօ Ռոնալտօ (Ռէալ Մատրիտ)      38 միլիոն $
3.- Լիոնել Մեսսի (Պարսելոնա)                             32 միլիոն $
4.- Քաքա (Ռէալ Մատրիտ)                                   25 միլիոն $
5.- Ռոնալտինիօ (Ֆլամենկօ)                                24 միլիոն $
6.- Թիերի Հանրի (Նիւ Եորք)                                 21 միլիոն $
7.- Ուէյն Ռունի (Մանչեսթըր Եունայթըտ)       20 միլիոն $
8.- Ֆրանք Լամփար (Չելսի)                                  17 միլիոն $
9.- Զլաթան Իպրահիմովիչ (Ա. Սէ. Միլան)      17 միլիոն $
10.- Սամուէլ Էթու (Ինթեր Միլան)                      15 միլիոն $

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES