ՀՄԸՄ ԼԵՎԱՄ. Պուրճ համուտի Մինի Մարաթոնը

Կազմակերպութեամբ ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային վարչութեան ԼԵՎԱՄ-ի յանձնախումբին եւ գործակցութեամբ ՀՄԸՄ-ի աթլեթիզմի յանձնախումբին երէկ` կիրակի, 4 նոյեմբեր 2012-ին, առաւօտեան ժամը 8:00-էն 9:30 տեղի ունեցաւ ԼԵՎԱՄ-ի 2012-2013 տարեշրջանի մինի մարաթոնը` Պուրճ Համուտի մէջ:

Այս մարաթոնին իրենց մասնակցութիւնը բերին 170 աշակերտ-աշակերտուհիներ, որոնք կը ներկայացնէին լիբանանահայ 10 վարժարաններ: Մրցումի ազդանշանը տուաւ Լիբանանի աթլեթիզմի ֆետերասիոնի քարտուղար Նաամթալլա Պըժենի:

Մրցակցութիւնը չափազանց սուր էր աշակերտներուն միջեւ: Անոնցմէ իւրաքանչիւրը փորձեց ներկայացնել իր լաւագոյնը եւ ձգտեցաւ իր դպրոցին անունը բարձրացնել փոտիում: Ի հարկէ, մեծ էր դերը աշակերտներու մարզիչներուն եւ ծնողներուն, որոնք եկած էին անոնց մօտ վստահութիւն եւ եռանդ յառաջացնելու:

Մրցումի աւարտին տեղի ունեցաւ մրցանակաբաշխութիւն, որուն ներկայ էին ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային վարչութեան ատենապետ Յակոբ Քէշիշեան եւ անդամներ, Հայկ Թապաքեան եւ Վաչէ Նաճարեան, իսկ Լիբանանի աթլեթիզմի ֆետերասիոնէն` Նաամթալլա Պըժենի, Էլի Տագէսեան եւ Ժան Ղաուի:

Մրցումներուն արձանագրուեցան հետեւեալ արդիւնքները.

ՓՈՔՐ ԱՂՋԻԿՆԵՐ

1.- Արին Թաշճեան (Ճեմարան) 6′ 23
2.- Սինթիա Ժալիքեան (Հռիփսիմեանց) 6′ 30
3.- Սօնա Մարիա Թաշճեան (Հռիփսիմեանց) 6’56
4.- Կրէյս Մարտիրոսեան  (Ճեմարան) 7′ 14
5.- Սերենա Հայեք (Հարպոյեան) 7′ 30
6.- Սելին Տագէսեան (Ճեմարան) 7′ 43
7.- Լէա Հապիպեան (Հռիփսիմեանց) 7′ 57

ՓՈՔՐ ՏՂԱՔ

1.- Ալեքս Կետիկեան (Ճեմարան) 5′ 33
2.- Քրիստ Բրուտեան (Ճեմարան) 5′ 36
3.- Էթիեն Գազճեան (Հարպոյեան) 5′ 40
4.- Ժան Մուրատեան (Եղիշէ Մանուկեան) 5′ 43
5.- Փաուլօ Պետիքեան (Եղիշէ Մանուկեան) 6′ 03
6.- Ժաք Պէրպէրեան (Սբ. Ագնէս) 6′ 07
7.- Ժորժ Գապասագալեան (Հռիփսիմեանց) 6′ 10
8.- Դրօ Գույումճեան (Եղիշէ Մանուկեան) 6′ 15
9.- Սերժ Օհաննէսեան (Ճեմարան) 6′ 27
10.- Պետիկ Թութիքեան (Հարպոյեան) 6′ 35

ՄԻՋԱԿ ԱՂՋԻԿՆԵՐ

1.- Դալար Պետիքեան (Եղիշէ Մանուկեան) 9′ 54
2.- Սերին Սարգիսեան (Ճեմարան) 10′ 16
3.- Սանան Խաչերեան (Ճեմարան) 11′ 10
4.- Կրէյս Միսիրեան (Ճեմարան) 11′ 15
5.- Կալի Խիւտավերտեան (Ճեմարան) 11′ 27
6.- Միրէյ Պոյաճեան (Եղիշէ Մանուկեան) 12′ 24
7.- Սարա Հազարապետեան (Հռիփսիմեանց) 15′ 03
8.- Քրիսթել Յովսէփեան (Ճեմարան)
9.- Սերենա Գալայճեան (Շամլեան)
10.- Ալիսիա Փաչանեան (Ճեմարան)

ՄԻՋԱԿ ՏՂԱՔ

1.- Գօգօ Ահարոնեան (Հարպոյեան) 7′ 59
2.- Նարեկ Արսլանեան (Եղիշէ Մանուկեան) 8′ 11
3.- Մկօ Խորշիտեան (Եղիշէ Մանուկեան) 8′ 13
4.- Զոհրապ Մղտեսեան (Ճեմարան) 8′ 15
5.- Րաֆֆի Աւետիքեան (Շամլեան) 8′ 21
6.- Շահէ Յակոբեան (Եղիշէ Մանուկեան) 8′ 24
7.- Կարօ Շատոյեան (Սոֆիա Յակոբեան) 9′ 19
8.- Կրեկուար Ժուգալեան (Հռիփսիմեանց)
9.- Յովիկ Պէրպէրեան (Ճեմարան)
10.- Րաֆֆի Խալոյեան (Ճեմարան)

ՄԵԾ ԱՂՋԻԿՆԵՐ

1.- Շաղիկ Տէր Պետրոսեան (Ճեմարան) 10′ 49
2.- Մարինա Սարեան (Եղիշէ Մանուկեան) 11′ 23
3.- Սարին Չոպանեան (Հարպոյեան) 11′ 44
4.- Աննա Մարգարեան (Հարպոյեան) 11′ 47
5.- Սիլվա Չլտըրեան (Հարպոյեան)
6.- Սերլի Սամուէլեան (Ճեմարան)
7.- Նինա Մարգարեան (Հարպոյեան)
8.- Ճեսիքա Արմաղանեան (Շամլեան)
9.- Մարիա Պէրպէրեան (Հռիփսիմեանց)
10.- Լէա Քեքեճեան (Հռիփսիմեանց)

ՄԵԾ ՏՂԱՔ

1.- Էլի Փիլաւճի (Մեսրոպեան) 7′ 58
2.- Անդօ Ղազարեան (Ճեմարան) 8′ 00
3.- Ժաք Եագուպեան (Հռիփսիմեանց) 8′ 07
4.- Վանանդ Կոստանեան (Եղիշէ Մանուկեան) 8′ 20
5.- Յակոբ Նաճարեան (Ճեմարան) 8′ 24
6.- Նարեկ Ատուրեան (Եղիշէ Մանուկեան) 8′ 31
7.- Սերժ Կէօքճեան (Եղիշէ Մանուկեան) 8′ 32
8.- Անդօ Մարաշլեան (Թռչնոց Բոյն) 8′ 37
9.- Նարեկ Ճենանեան (Հարպոյեան) 8′ 49
10.- Դանիէլ Աւետիքեան (Շամլեան) 9′ 01

 

Լուսանկարները` ԱՐԱՄ ՍՈՄՈՒՆՃԵԱՆի

 

ՀՄԸՄ-Ի ԼԵՎԱՄ-Ի ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

www.levam.org

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )