ՊՈՒՆՏԸՍԼԻԿԱ. ՊՈՐՈՒՍԻԱ ՏՈՐԹՄՈՒՆՏ ՎԱՂԸ ԿՐՆԱՅ ՏԻՏՂՈՍԻՆ ՏԻՐԱՆԱԼ

Գերմանիոյ ֆութպոլի ախոյեանութեան (Պունտըսլիկա) 32-րդ հանգրուանը կը սկսի այսօր` երկու մրցումով: Վաղը տեղի կ՛ունենան մնացեալ եօթը ճակատումները:

Պարագլուխի դիրքին վրայ գտնուող Պորուսիա Տորթմունտ, որ վաղը պիտի հիւրընկալէ Նիւրեմպերկը, կրնայ տիտղոսին տիրանալ եթէ արձանագրելիք իր յաղթանակին կողքին իր անմիջական մրցակիցը` Պայէր Լեւերքուզըն ձախողի յաղթական վերադառնալ Քէօլնի դաշտէն:

Տարեշրջանին աւարտէն երեք հանգրուան առաջ, այժմ Տորթմունտ հինգ կէտի առաւելութիւն մը ունի Լեւերքուզընի վրայ:

32-րդ հանգրուանը պիտի աւարտի Պայէրն Միւնիխ – Շալքէ ճակատումով:

Ստորեւ կու տանք 32-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով. փակագիծերուն մէջ նշուած են խումբերուն գրաւած դիրքերը).

ԱՅՍՕՐ                                                                              ԺԱՄ

Քայզըրսլաութըրն (12) – Զանքթ Փաուլի (18)               21:30
Վերտըր Պրեմըն (11) – Վոլֆսպուրկ (16)                        21:30

ՎԱՂԸ

Քէօլն (14) – Պայէր Լեւերքուզըն (2)                                  16:30
Պորուսիա Տորթմունտ (1) – Նիւրեմպերկ (6)                    16:30
Համպուրկ (7) – Ֆրայպուրկ (8)                                           16:30
Հանովըր-96 (3) – Պորուսիա Մէօնշընկլատպախ (17)    16:30
Հոֆընհայմ (9) – Շթութկարթ (13)                                      16:30
Մայնց-05 (5) – Այնթրախթ Ֆրանքֆորթ (15)                     16:30
Պայէրն Միւնիխ (4) – Շալքէ (10)                                        19:30

 

 

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES