Դահուկարշաւ. Միջազգային 23-րդ Շաբաթ. Լիբանան Հանդիսացաւ Առաջին

Լուսանկարը Տրամադրեց
Միշել Սապպաղ

Հովանաւորութեամբ Լիբանանեան բանակի հրամանատար զօր. Ժան Քահուաժիի եւ կազմակերպութեամբ Լիբանանի դահուկարշաւի ֆետերասիոնին, նախորդ շաբաթավերջին Մըզար-Քֆարզըպիան շրջանին մէջ տեղի ունեցաւ դահուկարշաւի միջազգային 23-րդ շաբթուան մրցաշարքը` մասնակցութեամբ 14 երկիրներէ ժամանած մարզիկներու:

Լիբանանցի մարզիկները, տարբեր տեսակի մրցումներուն, բաւական տպաւորիչ եւ պատուաբեր արդիւնքներ արձանագրելով, գրաւեցին ընդհանուր դասաւորման պարագլուխի դիրքը` տիրանալով 7 ոսկի, 8 արծաթ եւ 8 պրոնզ մետալներու:

Աւարտին տեղի ունեցաւ մրցանակաբաշխութիւնը` ներկայութեամբ Լիբանանի երիտասարդութեան եւ մարմնակրթութեան նախարարի ներկայացուցիչին` Մոհամետ Աուայտաթի, Լիբանանի դահուկարշաւի ֆետերասիոնի նախագահ Շարպել Սալամէի, Լիբանանի ողիմպիական կոմիտէի անդամ Ֆրետի Քէյրուզի, դահուկարշաւի ֆետերասիոնին անդամներուն եւ հովանաւորող ընկերութիւններուն.

Ստորեւ` վերջնական դասաւորումը.

—————ՈՍԿԻ ԱՐԾԱԹ      ՊՐՈՆԶ ԳՈՒՄԱՐ

1.- Լիբանան 7           8           8           23

2.- Չեխիա   4           1           1           6

3.- Իրան          3           3           3           9

4.- Սերպիա 2           –           2           4

5.- Լաթվիա  1           2           1           4

5.- Կիպրոս  1           2           1           4

6.- Սլովենիա –           1           2           3

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )