Ճատրակ. Պէյրութի 6-րդ Բաց Մրցաշարք. Այսօր` Տիգրան Քոթանճեան – Ալեքսէյ Պարսով

Ֆըրն Շըպպեքի Ֆրերներու վարժարանին մէջ տեղի ունեցաւ Պէյրութի ճատրակի 6-րդ բաց մրցաշարքի 5-րդ հանգրուանի հանդիպումներուն ծիրին մէջ, այսօր հայրենի կրանտմասթըր Տիգրան Քոթանճեան կը մրցի Ալեքսէյ Պարսովի դէմ (Ուզպեքիստան), որ իր կարգին կրանտմասթըրի կոչում ունի: Անոնք երկուքն ալ ապահոված են առաւելագոյն 4 կէտը:

Նոյնքան կէտ ապահոված է նաեւ Սեմի Խատեր:

Ինչ կը վերաբերի լիբանանահայ խաղացողներուն, 2-ական կէտ ապահոված են Րաֆֆի Ճիկերեան եւ Գրիգոր Օգնայեան, Հրակ Լախեան ապահոված է կէտ մը, իսկ Յուշիկ Գայմեքմեան` կէս կէտ:

Ստորեւ կու տանք այսօր տեղի ունենալիք 5-րդ հանգրուանի կարգ մը կարեւորագոյն մրցումներուն յայտագիրը (փակագիծերուն մէջ նշուած են խաղացողներուն ունեցած կէտերը).

Տիգրան Քոթանճեան (4) – Ալեքսէյ Պարսով (4)
Սեմի Խատեր (4) – Ալեքսանտր Նոսենքօ (3,5)
Էլի Ասմար (3) – Ֆայսալ Խէյրալլա (3)
Ահմետ Նաժժար (3) – Մարուան Նասսար (3)
Րաֆֆի Ճիկերեան (2) – Ամին Հայտար (2)
Գրիգոր Օգնայեան (2) – Ռաուատ Էլայշահ (2)
Շաապի Ռազան (2) – Մոհամետ Քապալան (2)
Նայիմ Ամար (0,5) – Հրակ Լախեան (1)
Սեմի Միլան (0) – Յուշիկ Գայմեքմեան (0,5)

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )