Լիբանանի Ֆութպոլի Ֆետերասիոնի Ժողով

Իր գումարած վերջին ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը հրապարակեց Լիբանանի ֆութպոլի բաժակի մրցաշարքի զտումի Ա. հանգրուանի մրցումներուն յայտագիրը. մրցումները կը սկսին ուրբաթ, 4 հոկտեմբերին:

Որոշուեցաւ Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնի բաժակի մրցաշարքի աւարտական մրցումը կայացնել շաբաթ, 14 սեպտեմբերին (փոխան` կիրակի օրուան), յետմիջօրէի ժամը 15:30-ին, Սայտայի քաղաքապետարանի դաշտին վրայ: Նշենք, որ Ահտ աւարտականի իր տոմսը ապահովեց 3-2 արդիւնքով յաղթելէ ետք Շապապ Սահելի, մինչ Նըժմէ Սաֆայի` 5-3 արդիւնքով` փենալթիներով (մրցումին 120 վայրկեանները աւարտեցան 1-1 արդիւնքով):

Ստորեւ կու տանք Լիբանանի բաժակի մրցաշարքի զտումի Ա. հանգրուանի մրցումներուն յայտագիրը.

ՈՒՐԲԱԹ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐ               ԺԱՄ        ԴԱՇՏ

Նեպի Շիթ – Ռիատա Ուալ Ատապ 14:30 Ահտ
Սալամ Սուր – Շապապ Ղազիէ          14:30 Քֆարժոզ

ՇԱԲԱԹ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐ

Սաժես – Հարաքեթ Շապապ       14:30 Զղարթա
Ահլի Սայտա – Շեպիպեթ Մազրաա 14:30 Սաֆա

ԿԻՐԱԿԻ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐ

Ամալ Պիքֆայա – Ահլի Նապաթիէ  14:30 Ահտ
Խըյուլ – Նահտա Պար Էլիաս      14:30 Սաֆա
Շապապ Թրիփոլի – Թատամոն Պէյրութ    14:30 Նըժմէ

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )