Ֆորմիւլա-1. Վեթելի 2013-ի 6-րդ Յաղթանակը` Իտալիոյ Մէջ

Ֆորմիւլա-1-ի 2013-ի աշխարհի ախոյեանութեան 12-րդ կրան փրին, որ տեղի ունեցաւ նախորդ շաբաթավերջին` Մոնզայի մէջ (Իտալիա), աւարտեցաւ «Ռետ-Պուլ»-ի գերմանացի վարորդ Սեպասթիան Վեթելի յաղթանակով: Անոր ետին 2-րդ դիրքը գրաւեց Ֆեռնանտօ Ալոնսօ (Ֆեռարի), իսկ փոտիում բարձրացող երրորդ վարորդը հանդիսացաւ Մարք Ուեպեր («Ռետ-Պուլ»):

Վեթել, որ այսպիսով արձանագրեց 2013 տարուան իր 6-րդ յաղթանակը, 222 կէտով կը գրաւէ պարագլուխի դիրքը: Նշենք, որ ան այս տարեշրջանին ութ անգամ բարձրացած է փոտիում, մինչ Անգլիոյ կրան փրին անոր համար այս տարեշրջանին ցարդ եղած է միակը, ուր ան ոչ մէկ կէտ կրցած է ապահովել:

Ստորեւ կու տանք վարորդներուն ընդհանուր դասաւորումը.

——————————————— ԿԷՏ

1.- Սեպասթիան Վեթել («Ռետ Պուլ»)    222
2.- Ֆեռնանտօ Ալոնսօ («Ֆեռարի»)      169
3.- Լուիս Հեմիլթըն («Մերսետես»)       141
4.- Քիմի Ռայքոնըն («Լոթիւս»)               134
5.- Մարք Ուեպըր («Ռետ-Պուլ»)        130

ԽՈՒՄԲԵՐՈՒ ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                        ԿԷՏ

1.- «Ռետ-Պուլ»                                  352
2.- «Ֆեռարի»                                    248
3.- «Մերսետես»                                  245
4.- «Լոթիւս»                                     191
5.- «Մաքլարըն»                                  66

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )