Ֆութսալ. Լիբանանի Ախոյեանութիւն. Սատաքա Ամրապնդեց Պարագլուխի Իր Դիրքը
Լիբանանի ֆութսալի ախոյեանութեան 12-րդ եւ դարձի նախավերջին հանգրուանի մրցումներուն, Սատաքա 3-2 արդիւնքով յաղթելէ ետք Պէյրութի դրամատան, ամրապնդեց պարագլուխի իր դիրքը` չորս կէտի առաւելութիւն մը ունենալով նոյնինքն Պէյրութի դրամատան վրայ:
Յաղթական կազմին կոլերը նշանակեցին իրաքցի Մարուան Զորօ, Քարիմ Ապու Զէյտ եւ Պորիս Սիզմար:
Ստորեւ` դասաւորումը.
ՄՐՑ | ԿԷՏ | |
1.- Սատաքա | 21 | 58 |
2.- Պէյրութի դրամատուն | 21 | 54 |
3.- Լիբանանեան բանակ | 20 | 49 |
4.- Ղըպէյրի | 20 | 37 |
5.- Սեն Ժոզեֆ | 21 | 35 |
6.- Շուէյֆաթ | 20 | 31 |
7.- Ֆայհա Թրիփոլի | 21 | 26 |
8.- «Էյ. Եու. Էս. Թի.» | 21 | 25 |
9.- Հարեթ Հըրէյք | 21 | 16 |
10.- «Էյ. Եու. Սի. Ի.» | 20 | 15 |
11.- Ռապիհ | 21 | 14 |
12.- Հալուսիէ | 21 | 4 |
CATEGORIES Մարզական