Ռէալ Մատրիտ Կը Գերազանցէ Պարսելոնան

Ակնյայտ է, որ ակումբներու եկամուտներէն զգալի մաս մը կու գայ պատկերասփիւռի ընկերութիւններուն հետ անոնց ստորագրած համաձայնագիրներուն շնորհիւ:

Ասիկա նկատի առնելով եւ մէջբերելով Futbolfinanzas.com կայքէջին հրապարակած լուրը` ArmSport.am հայկական լրատուական կայքէջը կ՛անդրադառնայ ամէնէն շատ գումար վաստկող ակումբներուն առաջին 10-ին, ուր պարագլուխի դիրքին վրայ կը գտնուի Ռէալ Մատրիտ` գերազանցելով Պարսելոնան: Երրորդ դիրքին վրայ կը գտնուի Եուվենթուս:

Հայկական աղբիւրը կը նշէ, որ Սպանիոյ մէջ իւրաքանչիւր ակումբ առանձինը համաձայնագիր կը կնքէ պատկերասփիւռի կայաններուն հետ, մինչ Անգլիոյ մէջ կը գործէ հաւաքական համաձայնագիրը, այսինքն` խումբերը գումար կը ստանան, ըստ ընդհանուր դասաւորման մէջ տարեշրջանին աւարտին իրենց գրաւած դիրքերուն մէջ:

Ստորեւ կու տանք առաջին 10-ին դասաւորումը:

…………………………………………………….. ԳՈՒՄԱՐ

1.- Ռէալ Մատրիտ (Սպանիա)      178,4 միլիոն եուրօ
2.- Պարսելոնա (Սպանիա)         176 միլիոն եուրօ
3.- Եուվենթուս (Իտալիա)               154 միլիոն եուրօ
4.- Ա. Սէ. Միլան (Իտալիա)      124 միլիոն եուրօ
5.- Մանչեսթըր Եունայթըտ (Անգլիա) 108 միլիոն եուրօ
6.- Չելսի (Անգլիա)                    107 միլիոն եուրօ
7.- Արսենալ (Անգլիա)                  99 միլիոն եուրօ
8.- Մանչեսթըր Սիթի (Անգլիա)          98 միլիոն եուրօ
9.- Պայէրն Միւնիխ (Գերմանիա)    92 միլիոն եուրօ
10.- Փարիզ Սեն Ժերմեն (Ֆրանսա) 89 միլիոն եուրօ

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )