«Սեւանայ Լիճ – 2014»-ի Միջազգային Մրցաշարք. 19 Տարեկան Հնդիկ Կրանտմասթըր Տիրացաւ Տիտղոսին

0805_hntig-sevanArmSport.am հայկական լրատուական կայքը կը հաղորդէ, որ Մարտունիի մէջ աւարտեցաւ «Սեւանայ լիճ-2014»-ի ճատրակի միջազգային մրցաշարքը:

10 կրանտմասթըրներու միջեւ մղուած այս պայքարը աւարտեցաւ 19 տարեկան հնդիկ Սանթոշ Վիտիթի (2602) յաղթանակով: Ան ապահովելով 6 կէտ տիրացաւ այս մրցաշարքին տիտղոսին:

Հայաստանէն Հրանդ Մելքումեան (2647) 5,5 կէտով գրաւեց 2-րդ դիրքը:

Այս մրցաշարքին ամէնէն բարձր վարկանիշ ունեցող ուքրանացի Ալեքսանտր Արսչենքօ (2701) 3,5 կէտով գրաւեց նախավերջին դիրքը:

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )