Փինկ Փոնկ. Լիբանանի Տարիքային Ախոյեանութեան Մրցումներ

0814_ping-pong1Կազմակերպութեամբ Լիբանանի փինկ փոնկի ֆետերասիոնին, Մոն լա Սալի մէջ (Այն Սաատէ) սկսան Լիբանանի փինկ փոնկի տարիքային ախոյեանութեան մրցումները:

Պզտիկներու մրցաշարքին (տղաք) առաջին դիրքը գրաւեց Սաատէտտին Հապաշ (Ահլի Սայտա), որ 3-1 արդիւնքով յաղթեց Ապպաս Մանսուրի (Պարաղեմ Նապաթիէ): Երրորդ դիրքը գրաւեց Ժաուատ Եարետ (ՀՄԸՄ Ժունիէ):

Աղջկանց առաջին դիրքը գրաւեց Թալիա Ազար (Ատապ Ուալ Ռիատա Քֆարշիմա), որ 3-0 արդիւնքով յաղթեց Միրիամ Հապաշի (Ահլի Սայտա):

Փոքրերու տղոց տիտղոսին տիրացաւ Ալեքս Պուսթանի (Շիահ Ռիատի), իսկ աղջկանց տիտղոսին` Լեթիսիա Ազար (Ատապ Ուալ Ռիատա Քֆարշիմա):

Աւարտին տեղի ունեցաւ մրցանակաբաշխութիւնը:

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )