ՖԻՖԱ-ի Նոր Դասաւորման Մէջ. Հայաստան 5 Դիրքի Ոստում Մը Արձանագրեց

0814_armԵրէկ` հինգշաբթի, 14 օգոստոսին, ՖԻՖԱ-ն հրապարակեց աշխարհի ֆութպոլի ազգային խումբերու նոր դասաւորումը, որուն մէջ առաջին հինգ դիրքերը գրաւողները պահեցին իրենց դիրքերը:

Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը, որ նախորդ դասաւորման մէջ կը գրաւէր 41-րդ դիրքը, 5 դիրքի ոստում մը արձանագրելով բարձրացաւ 36-րդ դիրք:

Եուրօ-2016-ի ֆութպոլի զտումի մրցաշարքին Հայաստանի մրցակիցներէն ամէնէն բարձր դիրքը կը գրաւէ Փորթուգալ, որ մնաց 11-րդ: Մնացեալները, որոնք մաս կը կազմեն Հայաստանի խմբակին, կը գրաւեն հետեւեալ դիրքերը. Դանիա` 26-րդ, Սերպիա` 31-րդ եւ Ալպանիա` 70-րդ:

Ստորեւ կու տանք առաջին տասը հաւաքականներուն դասաւորումը (փակագիծերուն մէջ` անոնց գրաւած նախկին դիրքերը).

  ԿԷՏ
1.- (1) Գերմանիա 1736
2.- (2) Արժանթին 1604
3.- (3) Հոլանտա 1507
4.- (4) Քոլոմպիա 1495
5.- (5) Պելճիքա 1407
6.- (6) Ուրուկուէյ 1316
7.- (8) Պրազիլ 1241
8.- (7) Սպանիա 1241
9.- (9) Զուիցերիա 1218
10.- (10) Ֆրանսա 1212
Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )