ԱՆԳԼԻՈՅ ՖՈՒԹՊՈԼԻ ԲԱԺԱԿԻ ՄՐՑԱՇԱՐՔ. ՄԱՆՉԵՍԹԸՐ ԵՈՒՆԱՅԹԸՏ ԴՈՒՐՍ ՁԳԵՑ ՄԱՆՉԵՍԹԸՐ ՍԻԹԻՆ

Փոլ Սքոլզ` երէկուան մրցումին

Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած Անգլիոյ ֆութպոլի բաժակի մրցաշարքի Գ. հանգրուանի մրցումներուն, Մանչեսթըր Եունայթըտ ապահովեց Դ. հանգրուանի իր տոմսը, երբ 3-2 արդիւնքով յաղթանակ մը արձանագրելով մրցաշարքէն դուրս ձգեց Մանչեսթըր Սիթին:

Հետաքրքրական եղաւ 37 տարեկան Փոլ Սքոլզի Բ. կիսախաղին դաշտ ներկայանալը, հակառակ անոր որ լքած էր ֆութպոլը: Եունայթըտի կոլերը նշանակեցին Ուէյն Ռունի (10-րդ եւ 39-րդ) եւ Տենի Ուելպեք (30-րդ):

Նշենք, որ 12-րդ վայրկեանին Սիթիի յետսապահ Վենսան Քոմփանի կարմիր քարտ մը ստացաւ:

Թէեւ Եունայթըտ 11 անգամ տիրացած է այս մրցաշարքի տիտղոսին (մրցանիշ մը), սակայն անիկա 2004-էն ի վեր չէ տիրացած անոր:

Ստորեւ կու տանք կարգ մը կարեւորագոյն մրցումներուն արդիւնքները (փակագիծերուն մէջ նշուած է, թէ խումբերը որ դասակարգին կը պատկանին).

 

Չելսի – Փորթցմաութ (Բ.) 4-0
Մանչեսթըր Սիթի – Մանչեսթըր Եունայթըտ 2-3
Պառնզլի (Բ.) – Սուանզի 2-4
Քովենթրի (Բ.) – Սաութհեմբթըն (Բ.) 1-2
Ֆուլհեմ – Չարլթըն (Գ.) 4-0
Նիւքեսըլ – Պլեքպըրն 2-1
Նորուիչ – Պըրնլի (Բ.) 4-1
Նոթինկհամ Ֆորեսթ (Բ.) – Լայսթըր Սիթի (Բ.) 0-0
Սուինտըն Թաուն (Դ.) – Ուիկըն 2-1
Թոթենհամ – Չելթընհեմ (Դ.) 3-0
Ուեսթ Պրոմուիչ – Քարտիֆ (Բ.) 4-2
Լիվըրփուլ – Օլտհեմ (Գ.) 5-1

 

ԱՅՍՕՐ                  ——ԺԱՄ

Արսենալ – Լիծ (Բ.)      21:45

Share this Article
CATEGORIES