ՊԵՔՀԱՄ` ԱՄԷՆԷՆ ՇԱՏ ՎԱՐՁԱՏՐՈՒՈՂ ՖՈՒԹՊՈԼԻՍՏԸ
Ամերիկեան «Ֆորպզ» ամսագիրը հրապարակեց ամէնէն շատ վարձատրուող մարզիկներուն ցանկը: Լոս Անճելըս Կալաքսիի մաս կազմող անգլիացի միջնապահ Տէյվիտ Պեքհամ կը գրաւէ պարագլուխի դիրքը:
Այս վարկանիշը կազմող վերլուծաբանները նկատի առած են 2010-ին ֆութպոլիստին ստացած աշխատավարձքը, տարբեր տեսակի պարգեւատրումներ, ինչպէս նաեւ եկամուտներ:
Ստորեւ կու տանք առաջին 10 մարզիկներուն ցանկը.
1.- Տէյվիտ Պեքհամ (Լոս Անճելըս Կալաքսի) 40 միլիոն $
2.- Քրիսթիանօ Ռոնալտօ (Ռէալ Մատրիտ) 38 միլիոն $
3.- Լիոնել Մեսսի (Պարսելոնա) 32 միլիոն $
4.- Քաքա (Ռէալ Մատրիտ) 25 միլիոն $
5.- Ռոնալտինիօ (Ֆլամենկօ) 24 միլիոն $
6.- Թիերի Հանրի (Նիւ Եորք) 21 միլիոն $
7.- Ուէյն Ռունի (Մանչեսթըր Եունայթըտ) 20 միլիոն $
8.- Ֆրանք Լամփար (Չելսի) 17 միլիոն $
9.- Զլաթան Իպրահիմովիչ (Ա. Սէ. Միլան) 17 միլիոն $
10.- Սամուէլ Էթու (Ինթեր Միլան) 15 միլիոն $