Էն. Պի. Էյ. Նիքս Յաղթեց Վուլվզի. Անթոնի Նշանակեց 33 Կէտ

Նիքս – Վուլվզ մրցումէն

Էն. Պի. Էյ.ի պասքեթպոլի ախոյեանութեան մրցումներուն ծիրին մէջ երէկ տեղի ունեցած հանդիպումներուն, Նիւ Եորք Նիքս իր դաշտին վրայ 94-91 արդիւնքով յաղթեց Մինեսոթա Վուլվզի:

Նիքսի այս յաղթանակին մէջ իր կարեւոր դերը ունեցաւ Քարմելօ Անթոնի, որ նշանակեց իր կազմին վերջին 12 կէտը: Ան ընդամէնը նշանակեց 33 կէտ (19-ը` չորրորդ քորթըրին), իսկ Վուլվզի մարզիկներէն Նիքոլա Փեքովիչ նշանակեց 21 կէտ եւ 17 ռիպաունտ:

Օքլահոմա Սիթիի նման տարեշրջանի իրենց 21-րդ յաղթանակը արձանագրեցին նաեւ Լոս Անճելըս Քլիփըրզ եւ Սան Անթոնիօ Սփըրզ:

Նշենք, որ ցարդ տեղի ունեցած մրցումներէն ետք նուազագոյն պարտութիւնը կրած է Օքլահոմա Սիթի (5), իսկ ամէնէն քիչ յաղթանակը արձանագրած է Ուաշինկթըն Ուիզըրտծ (3):

Ստորեւ կու տանք երէկուան մրցումներուն արդիւնքները (այսօր մրցում տեղի պիտի չունենայ).

Պրուքլին Նեթց – Ֆիլատելֆիա Սիքսըրզ 95-92
Նիւ Եորք Նիքս – Մինեսոթա Վուլվզ 94-91
Եութա Ճեզ – Օրլանտօ Մեճիք 97-93
Սան Անթոնիօ Սփըրզ – Տալաս Մավըրիքս 129-91
Լոս Անճելըս Քլիփըրզ – Ֆէոնիքս Սանզ 103-77
Սաքրամենթօ Քինկզ – Փորթլենտ Թրէյլ Պլէյզըրզ 108-96

Ստորեւ կու տանք դասաւորումը.

ԱՐԵՒԵԼԵԱՆ ՇՐՋԱՆ       ՅԱՂԹ. ՊԱՐՏ.

1.- Մայեմի Հիթ                18          6
2.- Նիւ Եորք Նիքս        20          7
3.- Աթլանթա Հոքս        16          9
4.- Շիքակօ Պուլզ         15          11
5.- Ինտիանա Փէյսըրզ     16          12
6.- Միլուոքի Պաքս        14          12
7.- Պրուքլին Նեթց        14          12
8.- Պոսթըն Սելթիքս       13          13
………………………………………………………
Ֆիլատելֆիա Սիքսըրզ 13          15
Օրլանտօ Մեճիք                 12          15
Թորոնթօ Ռեփթըրզ         9           19
Տիթրոյիթ Փիսթընզ          9           21
Շարլոթ Հոռնեթց                 7           20
Քլիվլենտ Քաւալիրզ        6           23
Ուաշինկթըն Ուիզըրտծ      3           22

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՇՐՋԱՆ

1.- Օքլահոմա Սիթի       21          5
2.- Լոս Անճելըս Քլիփըրզ   21          6
3.- Սան Անթոնիօ Սփըրզ   21          8
4.- Մեմֆիս Կրիզլիզ       18          7
5.- Կոլտըն Սթէյթ Ուորիըրզ 18    10
6.- Հիուսթըն Ռոքեթց      14          12
7.- Տենվըր Նակեթց        15          13
8.- Մինեսոթա Վուլվզ            13          12
…………………………………………………..
Եութա Ճեզ                     15          14
Փորթլենտ Թրէյլ Պլէյզըրզ    13          13
Լոս Անճելըս Լէյքըրզ       13          14
Տալաս Մավըրիքս          12          16
Ֆէոնիքս Սանզ            11          17
Սաքրամենթօ Քինկզ        9           18
Նիւ Օրլինզ                     5           22

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )