Հայ Դատ Archives - Aztag Daily

Համալսարանի Մէջ Ուսանողներուն Ապսպրուած Գիտական Աշխատանքի Քննութիւն. «Պատրաստեցէք Հայոց Ցեղասպանութեան Պնդումները Ջրող Աշխատասիրութիւն»
«ՆՈՐ ՄԱՐՄԱՐԱ»

Զմիւռնիոյ «Տոքուզ Էյլիւլ» համալսարանի Աթաթուրքեան սկզբունքներու ու յեղաշրջումներու պատմութեան հիմնարկի դասախօս Թիւրքան Պաշեիղիթ իր ուսանողներուն պարտականութիւն տուեր է պատրաստել հայերու ցեղասպանութեան պնդումները ջրող փաստաթուղթերու աշխատասիրութիւն մը: Դասախօսը այս մասին ցուցատախտակ մըն ալ կախեր է իր աշխատասենեակին դրան վրայ եւ ուսանողներէն պահանջեր է, որ մինչեւ 18 դեկտեմբեր որպէս «վիզէ»-ի քննութիւն, յանձնեն իրենց աշխատասիրութիւնը, որ փաստացի տուեալներով պիտի ջրէ «սէօզտէ» (Այսպէս կոչուած Ա.) ցեղասպանութեան հայկական պնդումները: Համալսարանի ուսանողները լուսանկարեր են այս ցուցատախտակը եւ համացանցի ընկերային էջերուն վրայ սկսեր են վիճաբանիլ այս նիւթին մասին: Հարցը հետեւեալն է. այսպիսի գիտական աշխատանք կ՛ըլլա՞յ, նախապաշարեալ թեմայով պարտականութեան մը պատրաստութիւնը գիտական կրնա՞յ նկատուիլ, ի՞նչ պիտի պատահի, եթէ ուսանող մըն ալ գրէ, որ ցեղասպանութիւնը իրօք պատահած է:

Դասախօս Թիւրքան Պաշեիղիթ համացանցի վրայ ստեղծուած այս բանավէճին պատասխանելով` ըսած է. «Ես պարզապէս գիտական հարցում մը ուղղեցի: Երանի՜ թէ, որպէս ինծի պատասխան, մէկ-երկու փաստաթուղթ գտնէիք ու ինծի ղրկէիք»: Պաշեիղիթ գրեց նաեւ, որ քննութիւններուն արդիւնքէն տեղեակ պիտի պահէ ուսանողութիւնն ու հանրութիւնը:

«Ռատիքալ»-ի աշխատակից Պահատըր Էօզկիւր իր այս թղթակցութեան մէջ կը յիշեցնէ, որ Թիւրքան Պաշեիղիթ աւելի առաջ ալ հակազդեցութիւններու տեղի տուած է Հայկական հարցի մասին իր ունեցած մեկնաբանութիւններով: Երբ ԵՈՒՆԵՍՔՕ լաւաշ հացը արձանագրեց որպէս հայկական մշակոյթի գործօն, Թիւրքան Պաշեիղիթ գրեց. «Լաւաշ հացն ալ առին մեզմէ, հիմա ասոնք մեզմէ հող ալ կը պահանջեն»: Ասիկա դասախօս մըն է, որ նաեւ գովաբանած է «Թեշքիլաթը մահսուսա» կազմակերպութիւնը, որ իթթիհատականներէն Էնվեր փաշային կապուած գաղտնի կազմակերպութիւն մըն էր, հիմնուած` զանազան գաղտնի գործողութիւններու համար: Այս կազմակերպութիւնը իթթիհատականներու անկումէն ետք ջնջուեցաւ:

Մէկ Ժապաւէնը Չի Կարող Ներողութիւն Խնդրել. Ֆաթիհ Աքըն
Նիւթը պատրաստեց ՀԱՅԿ ԴԱՐԲԻՆԵԱՆԸ

Թուրքական «Ալթեազը» հանդէսը ծաւալուն  հարցազրոյց է հրապարակել թուրք բեմադրիչ Ֆաթիհ Աքընի հետ: Յիշեցնենք, որ Գերմանիայում բնակուող թուրք բեմադրիչ Ֆաթիհ Աքընն ուշադրութիւն գրաւած «Հատում» (The Cut) ժապաւէնի բեմադրիչն է: Ժապաւէնը պատմում է Հայոց ցեղասպանութեան մասին:

Բեմադրիչը անդրադարձ է ժապաւէնի նկարահանման ընթացքին եւ արձագանգներին, որոնք հնչել են Թուրքիայում եւ արտասահմանում:

Ձեզ ենք ներկայացնում հարցազրոյցի առաւել ուշագրաւ հատուածները.

ՀԱՐՑՈՒՄ.- Սկսենք ժապաւէնի ակունքներից: Երբուանի՞ց էք հետաքրքրւում 1915թ. իրադարձութիւններով (Հայոց ցեղասպանութեան թեմայով-խմբ.):  Ինչպէ՞ս որոշեցիք այս թեմայով ժապաւէն նկարել:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Այս թեմայով հետաքրքրուել եմ, երբ դեռ 20 տարեկան էի: Այն ժամանակ մտածում էի. «Ցեղասպանութի՞ւն: Անհնար է այդպիսի բան»: Այնուհետեւ սկսեցի որոշակի ուսումնասիրութիւններ կատարել: Կարդում էի այս թեմայով գտածս բոլոր գրքերը: Խորացնում էի գիտելիքներս: Կարդացել եմ նոյնիսկ գրքեր, որոնք ժխտում են Ցեղասպանութիւնը: Ինչ-որ պահից ի վեր, երբ դեռ նոր էի սկսել ժապաւէններ նկարահանել, պայման դրեցի ինքս իմ առջեւ, որ մի օր այս թեմայով պէտք է ժապաւէն նկարահանեմ: Այդ ժամանակներից ի վեր այս թեմայի հանդէպ զգայուն եմ: Այնուհետեւ, «Դրախտի եզրին» ժապաւէնը նկարահանելուց յետոյ 2007-ի Քաննի շարժապատկերի փառատօնից յետոյ, այս ժապաւէնի մասին ուսումնասիրութիւններ կատարելու համար գնացի Միացեալ Նահանգներ: Միացեալ Նահանգներից վերադառնալուց յետոյ տասներկու էջանոց պատմութիւն գրեցի: Այնուհետեւ շրջանցեցի ժապաւէն նկարահանելու միտքը, որովհետեւ լուրջ ֆինանսական միջոցներ էին անհրաժեշտ: 2010 թ. գրածս պատմութիւնը նորից ձեռքս ընկաւ: Որոշեցի Հրանդ Տինքի համար ինչ-որ բան անել:

Հրանդը Ցեղասպանութեան մասին այսպիսի պատկերացում ունէր. «Ինչպիսի խնդիր էլ լինի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, դրան լուծում տուողը պէտք է Հայաստանն ու Թուրքիան լինեն: Դա այլ երկրների գործը չէ: Ֆրանսան, Գերմանիան, Միացեալ Նահանգներն ցեղասպանութիւնը օգտագործում են միայն քաղաքական նպատակներով: Օգտագործում են Թուրքիայի դիմաց: Այս խնդիրը պէտք է մենք ինքներս լուծենք»: Հէնց այս փիլիսոփայութիւնից ելնելով եմ աշխատել եմ այս ժապաւէնը նկարահանել: Թուրքական ֆինանսներով, թուրքական անձնակազմով, թուրք դերասանական կազմով, Թուրքիայում… Որոշակի պատճառներով չստացուեց: Բարդ բեմագրութիւն էր, համարեցին, որ ժապաւէնում արծարծուած է միակողմանի տեսակէտ: Այդպիսով հասկացայ, որ թուրքական միջավայրը դեռեւս պատրաստ չէ իմ ու Հրանդի այս մօտեցումներին: Այս պատճառով հրաժարուեցի նաեւ այս մտադրութիւնիցս: «Դարակից իջեցրի» այն նախագիծը, որը լուրջ նիւթական միջոցներ էր պահանջում: Մէկ անգամ եւս որոշակի ուսումնասիրութիւններ կատարեցի: Երբ նկարեցի «Soul Kitchen» ժապաւէնը, այն աւելի լայն արձագանգ գտաւ եւ լայն ընդունելութեան արժանացաւ: Սկսեցի մտածել, որ «Հատում»-ի պէս մեծ նիւթական պահանջող ժապաւէն նկարահանելն այնքան էլ անհնար չէ: Հասկացայ, որ նման առիթ կարող է այլեւս չլինել: Քանի որ այդպիսի ժապաւէն էի ուզում նկարահանել, որոշեցի այն չթողնել վաղուան կամ հետագային, այլ հիմա նկարահանել: Որովհետեւ ժապաւէնի արտադրութիւնը կարող է փոխուել, ես կարող եմ փոխուել, գործունէութիւնս կարող է փոփոխուել` այդպիսով նախագիծը կարող էր այդպէս էլ մնալ: Որոշեցի առիթը բաց չթողնել:

Հ.- Ժապաւէնի միջոցով ինչի՞ն էք փորձել առաւել մեծ ուշադրութիւն գրաւել, երբ այս հարցը առանց այն էլ լայն շրջանակներ է արծարծում: Այդ թեման շատ տարբեր տեսանկիւններից ներկայացուող հազարաւոր պատմութիւններ պարունակով ժամանակաշրջան է: Հերոսներին, դէպքերը ընտրելիս ինչպէ՞ս էք որոշակիացրել, թէ դէպի ո՛ւր ուղղորդէք հանդիսատեսին:

Պ.- Երբ ուսումնասիրում էի այս իրադարձութիւնները ամենավաղ շրջանում, հասկացայ, որ ձեռքիս տակ ահռելի նիւթ ունեմ: Հասկացայ, որ կարդացածս պատմութիւնները, այդ ժամանակաշրջանում ի յայտ եկած նորութիւնները, իսկապէս շատ լուրջ շարժանկարի վերածուելու արժանի նիւթեր են: Դրանից յետոյ անհրաժեշտ էր այդ ամէնը տեղաւորել որոշակի սեռի մէջ: Եթէ ինչ-որ մէկը ցանկանայ այս թեմային վերաբերող վաւերագրական ժապաւէն նկարահանել, կարող է 10-12 ժամանոց ժապաւէն ստացուել: Ցեղասպանութեան մասին պատմելիս անհրաժեշտ է սկսել 11-րդ դարում թուրքերի` Փոքր Ասիա գալով, երբ հայերն ու թուրքերն իրար հանդիպեցին: Ցեղասպանութիւնը ինչպէ՞ս է եղել: Ինչպէ՞ս են ի յայտ եկել այդ պատմութիւնները: Տանուլ էլ տրուել Պալքանեան պատերազմը… Ես որոշեցի պատմել այդ ամէնը հանդիսատեսին, խնդիրը ներկայացնել Քաֆքայի ոճով, որոշեցի այդ ամէնը ներկայացնել մի անհատի տեսանկիւնից: Օրինակ` ինչպէ՞ս կը վերաբերուի եւ կ՛ընդունի այս իրադարձութիւնները մարտինցի սովորական մի երկաթագործ: Ամէնը դիտել այդ մէկ անհատի տեսանկիւնից` ահա այս է եղել իմ առաջին որոշումը:

Երկրորդը, որոշեցի որպէս սեռ, որպէս լեզու ընտրել արեւմտեան տեսակը: Այս որոշումը բնազդով ընդունեցի: Կան դրական կերպարներ, բացասական կերպարներ, կան ձիեր, զէնքեր: Ամերիկա կայ, հնդիկներ կան:

Կարդացածս պատմութիւններում էլ կան շատ օրինակներ, որոնք վկայում են, որ ցեղասպանութիւնից յետոյ բազմաթիւ դէպքեր են արձանագրուել, երբ մարդիկ փնտռել են մէկմէկու: Այս փնտռելու պատմութիւնները քաուպոյական դասական ժապաւէնների թեմա է: Այս ամէնից զատ հէնց դասական քաուպոյական ժապաւէնների միջոցով է բացայայտուել Ամերիկան: Իմ նկարահանած արկածային ժապաւէններում էլ միշտ մի տեղից միւս տեղը` օրինակ, Գերմանիայից Թուրքիա գնացող կերպարներ կան: Իրականում սա իմ բոլոր ժապաւէններում շարունակաբար տարուող գիծ է: Ամերիկա գնալը այստեղի ներգաղթեալի մտքին էլ է: Այս ամէնը ուսումնասիրելով` հասկացայ, որ ցեղասպանութիւնը միայն սպաննելով կոտորելով չի վերջանում: Հայոց ցեղասպանութեան շրջանակներում հայկական սփիւռքը մեծ նշանակութիւն ունի, այսինքն գաղթը շատ կարեւոր, նոյնիսկ հիմնական տեղն է գրաւում: Ժապաւէնը դիտելիս սա հասկանում է նոյնիսկ հայ հանդիսատեսը: Այլ հանդիսատեսը երբեմն վատ է զգում այդ ամէնը տեսնելով: Ժապաւէնը բաղկացած է երկու մասից: Առաջին մասը պատմում է ցեղասպանութեան մասին: Կոտորածները, սպանութիւնները, մահուան ճամբարները, մահացու գաղթը: Մի որոշակի կէտում այս ամէնը վերջանում է: Սկսւում են ճամբորդութիւնն ու որոնումները: Կարծես մէկ այլ  պատմութիւն է սկսւում: Սրանք իրականում այն ամէնն են, ինչ ես կարդացել եմ, ինչ գտել եմ եւ ասում եմ, եթէ ես ցանկանամ պատմել մինչեւ վերջ, այսինքն  ամբողջացնեմ Հայոց ցեղասպանութեան պատմութիւնը, ապա Առաջին համաշխարհային պատմութեան աւարտի հետ զուգահեռ այդ իրադարձութիւնը չի աւարտուի: Պատերազմը վերջացաւ, թուրքերը գնացին, ժապաւէնն էլ` հէնց այդտեղ, աւարտւում է:

Հ.- Նազարէթի ճամբորդութիւնը ձգւում է արեւելքից ուղիղ արեւմուտք: Ժապաւէնը ունի երկու հատուած: Սրա ամենակարեւոր պատճառը կարծես թէ այն է, որ ե՛ւ տեսողական, ե՛ւ բովանդակային առումներով ժապաւէնի ցուցադրութիւնը ուղղուած լինի երկու տարբեր արժեհամակարգերի: Արեւելքի եւ Արեւմուտքի շարժապատկերի արտադրութեան արդիւնքները ազդեցութիւն ունեցե՞լ են ձեզ վրայ, թէ՞ փորձել էք «փախչել» որոշակի գրքերից, որոնք կարդացել էք:

Պ.- Իրականում հակուած չեմ տարբեր համարել այդ արժեհամակարգերը: Գիտէք, որ այս ընթացքում վաւերագրական ժապաւէն էլ եմ նկարահանում: Վաւերագրական ժապաւէններում հաճոյք ես ստանում, որովհետեւ չես կարող ուղղորդել իրադարձութիւնները, նկարահանում ես այն ինչ յայտնի է: Քանի որ «Հատում»-ի պիւտճէն բարձր է, ժապաւէնի ամբողջ պատասխանատուութիւնը մինչեւ այժմ էլ ինձ վրայ է: Ես ազատութիւն չեմ ունեցել ուզածիս պէս օգտագործել տեսախցիկը, տեղաշարժել այնպէս, ինչպէս ես եմ ուզում: Անհրաժեշտ է բոլոր տեսարանները նկարահանել շատ երկար, ամիսներ շարունակ: Նկարահանման բոլոր վայրերը յատուկ ընտրել եմ, նկարելուց առաջ յատուկ այցելել եմ այդ բոլոր վայրերը: Ժապաւէնը սկսւում է քաղաքում: Քաղաքից յետոյ քարքարուտներ, քարքարուտներից յետոյ անապատ, անապատից յետոյ մէկ այլ քաղաք, քաղաքից յետոյ ծով, ծովից յետոյ կղզի, կղզուց յետոյ անտառ, անտառից յետոյ եւս մէկ քաղաք, այլ քաղաք, Ամերիկա… Մտածել ենք կարեւոր, ազդու նկարահանման հրապարակներ ստեղծել: Նկարահանման հրապարակներ եւ կերպարներ: Իրականում սա միայնութեան մասին պատմող ժապաւէն է: Միակ պատճառը սա էր, ուզում էինք աւելի մեծ ցոյց տալ նկարահանման հրապարակը, այդ մեծ հրապարակում ցոյց տալ մարդու միայնութիւնը:

Հ.- Երբ ելակէտ էք համարում իրականում տեղի ունեցած փաստը, պարտաւորութիւն է առաջանում նաեւ ներկայացնել այդ ժամանակաշրջանի պատմական դիմանկարը: Ժապաւէնում թուրք-օսմանեան զինուորներ կան, հայեր կան, հրեաներ կան, արաբները շատ աւելի պարզ են ներկայացւում, քրտերը աւելի անորոշ: Ժապաւէնում ներկայացուած կոտորածները մատնանշելով` ինչի՞ն էք ուշադրութիւն դարձրել: Ինչպէ՞ս էք կարգաւորել այդ բարդ իրավիճակը:

Պ.- Իրականում այդ ամէնը կարգաւորելու ճանապարհը այդ ամէնի մասին չմտածելն է: Ի հարկէ մարդը արդէն Արաբիայում է: Իր դիմաց դուրս եկած մարդիկ էլ, ի հարկէ, արաբներ են լինելու: Նրանց մէջ էլ «լաւեր» եւ «վատեր» կան, եւ իրեն էլ մի լաւ արաբ է հանդիպում: Եթէ այդ արաբն էլ չհանդիպէր, բեմագրութիւնը այդտեղ կը վերջանար: Մարդը այնտեղ` անապատում,  կը մահանար: Դրա համար էլ օգնող ինչ-որ մէկն էի անհրաժեշտ:

Հ.- Մեհմետի կերպարն էլ է հետաքրքիր կերպար…

Պ.- Իրականում ժապաւէնի ամենահետաքրքիր կերպարը Մեհմետն է: Եթէ որեւէ խորհրդանշական նշանակութիւն ունեցող կերպար կայ, ապա Մեհմետն է: Միւսները այդպիսի խորհրդանշական նշանակութիւն չունեն: Հանդիսատեսը կարող է ասել. «լաւ արաբ, վատ թուրք», բայց Մեհմետը տարբերւում է: Մեհմետը, ըստ էութեան, կոկորդ է կտրում, բայց միեւնոյն ժամանակ օգնում է Նազարէթին, փրկում նրան: Այսինքն սպաննող մարդը միեւնոյն ժամանակ մարդ է փրկում: Ըստ էութեան, նա ամենահետաքրքիր կերպարն է: Թուրքերին ինչպէ՞ս եմ ներկայացնելու, ո՞ր թուրքերին եմ ներկայացնելու` այդ մասին շատ եմ մտածել: Վերջիվերջոյ, ես էլ եմ թուրք: Մտածեցի ստեղծել թուրք «Շինտլըր»-ի կերպարը, բայց այդ էլ ինձ սխալ թուաց: Եթէ լինի երկու, երեք, չորս, հինգ կամ աւելի շատ թուրք, թող մի քանիսը բացասական կերպար լինեն, մի քանիսն էլ կարող են դրական լինել: Հայոց ցեղասպանութեան ընթացքում եղել են թուրքեր, ովքեր փրկել են հայերին: Սրա մասին հայերն էլ գիտեն: Այս մասին ինձ Երեւանում պատմել է Հայոց ցեղասպանութեան թանգարանի տնօրէն Հայկ Դեմոյեանը: Խօսելով Ցեղասպանութեան մասին` Դեմոյեանը ասաց. «Մեզ փրկողները թուրքերն են: Եթէ նրանք չլինէին, մեր ազգը կը վերանար»: Ես էլ մտածեցի, որ Դեմոյեանի ասած օրինակները հանդիպել եմ նաեւ գրականութեան մէջ: Եթէ լինէր թէկուզ մէկ հոգի, անհրաժեշտ էր որոշակի բարութիւն անող մի կերպար: Սակայն այս բեմագրութեան ծանրակշիռ հատուածը թուրքերը չեն: Քրտեր, արաբներ, հայեր կան բայց մեծ թուով թուրքեր չկան: Որպէս մեծաթիւ թուրքեր ներկայացուած են թուրք ոստիկանները, որոնք գործում են ըստ իրենց տրուած հրամանի:

Հ.- Ամենասկզբում Նազարէթի խանութ եկող, այնուհետեւ գաղթի ճանապարհին հանդիպող ֆէսով կերպարը ո՞վ է: Կարծես շատերը չեն հասկացել:

Պ.- Նա հայ է: Խաչ ունի: Նա ֆէս էր հագել իրեն փրկելու համար: Հարուստ հայերը կարողանում էին այդպէս փրկուել: Փողով:

Հ.- Իսկ քրտե՞րը: Մասնաւորապէս հաշուի առնելով այս տարածաշրջանը, որտե՞ղ է տեղ գտնում քրտական հարցը եւ ինչպէս է այն որոշակիօրէն անորոշ մնում: Ժապաւէնում Մեհմետի հետ միասին բանտից ազատուած եւ հայերին կոտորած մի որոշակի հատուած  ներկայացւում է որպէս քիւրտ:

Պ.- Այդպիսիք էլ կան: Աւազակներ էլ կան, որոնք ձիերով գալիս են եւ խօսում են քրտերէն:

Հ.- Ձեր տեսանկիւնից Նազարէթի եւ Մեհմետի հրաժեշտի պահը ի՞նչ է ասում ապագայի մասին: Արդեօք ներողութիւն խնդրելու, ներել-ներուելու պա՞հ է:

Պ.- Ըստ էութեան, Մեհմետը ես եմ: Իր կօշիկները զիջող, իրեն ներել խնդրող կերպարը, ըստ էութեան, ես եմ: Իրականում այս իրադարձութիւնը քաղաքական հարթութեան վրայ չէ: Կարծում եմ` հակամարտութիւնների եւ պատերազմների ժամանակ խնդիրները պէտք է առանձին առանձին լուծուեն: Մէկը միւսից պէտք է ներողութիւն խնդրի, բայց որ քաղաքական հարթութեան մէջ: Անկեղծ ասած, դրան չեմ էլ հաւատում:

Հ.- Բայց հայ հասարակութիւնը վերջիվերջոյ այդպիսի սպասելիքներ ունի…

Պ.- Այս ժապաւէնը չի նկարահանուել այդ նպատակով: Այս մասին նախկինում էլ եմ ասել: Մէկ ժապաւնը չի կարող ներողութիւն խնդրել: Այս թեման շատ մեծ թեմա է: Անկեղծ ասած` չեմ էլ ուզում քաղաքական գործիչներին խելք սովորեցնել:

Հ.- Ինչպէ՞ս էք վերաբերւում ամէն տեսակ խոչընդոտներին: Տեղեակ էք, որ Թուրքիայում վերջին տարիներին ե՛ւ հեռուստատեսութիւնում, ե՛ւ շարժապատկերի փառատօների ժամանակ որոշակի խոչընդոտներ են ստեղծւում ժապաւէնների համար:

Պ.- Մինչեւ այժմ չենք հանդիպել խոչընդոտների: Անկեղծ ասած` պետութիւնն էլ որեւէ խոչընդոտ չի ստեղծել:

«Զաման». «Թուրքիոյ Միակ Հայկական Գիւղը` Վաքըֆլը»
«Էրմենիհապեր» կայքը կը հաղորդէ, որ թրքական «Զաման» օրաթերթի յօդուածագիր Սեւըմ Շենթուրք «Թուրքիոյ միակ հայկական գիւղը» վերնագիրով իր յօդուածին մէջ անդրադարձած է Թուրքիոյ տարածքին այժմ գոյութիւն ունեցող միակ հայկական գիւղի` Վաքըֆլըի (Մուսա Լեռ) պատմութեան, կենցաղին ու բնակչութեան: «Ակունք» որոշ կրճատումներով կը ներկայացնէ յօդուածը:

«Այնտեղ` հեռուն, գիւղ մը կայ: Այդ գիւղը Թուրքիոյ միակ հայկական գիւղն է: Հաթայի (Ալեքսանտրեթ, Ա.) նահանգի (Մուսա Լեռ, Ա.) գաւառի կազմին մէջ է: Առանց քիմիական նիւթերու գիւղատնտեսութիւն ունի. օրկանիք մթերք կ’արտադրէ: Պատմութեան ակունքներէն եկող եւ տակաւին էութիւնը չփոխած միակ հայկական գիւղն է Թուրքիոյ մէջ: Դարաւոր ծառերու տակ, Մուսա Լերան ստորոտի այդ փոքրիկը, մաքրամաքուր գիւղին անունն է Վաքըֆլը: Գիւղին պատմութիւնը շատ հին է: Դուք ըսէք` 2-3 հազար տարի, որոշ աղբիւրներ ալ` 1800-1900: Գիւղին շինութիւնները կ՛արտացոլացնեն բնակիչներուն մշակոյթն ու հաւատքը: Այդպիսի շինութիւն մըն է 19-րդ դարէն մնացած եւ 1997-ին վերակառուցուած գիւղի եկեղեցին: Գիւղին վերջաւորութեան գտնուող գերեզմանոցն ալ կու գայ ապացուցելու, որ այստեղ դարերէ ի վեր միայն հայեր ապրած են: Վաքըֆլը գիւղ կատարած մեր ճամբորդութեան ընթացքին մեզի ընկերակցող գիւղապետ Պերճ Քարթունը համառօտ տեղեկութիւններ կու տար գիւղին մէջ ապրողներուն եւ ընդհանուր բնակչութեան մասին: Գիւղը 1940-ականներու սկիզբը բնակչութեան թիւով շրջանին մէջ մեծագոյնը եղած է: 60-ականներէն սկսեալ գաղթի պատճառով բնակչութեան թիւը նուազեցաւ: 1964-ին արդէն 300 բնակիչ մնացած գիւղը այսօր 100 հոգիէն ալ պակաս բնակիչ ունի:

Նախապէս Մարիամ Աստուածածնի տօնի օրերուն տարբեր տեղեր տեղափոխուած Վաքըֆլըի բնակիչները դարձեալ կը հաւաքուէին գիւղին մէջ: Այդ օրերուն գիւղին մէջ գտնուողներու թիւը կը հասնէր 1000-ի: Այսօր ալ շատ վաքըֆցիներ իրենց արձակուրդներն ու ազատ օրերը գիւղին մէջ կ՛անցընեն: Ճիշդ եկեղեցւոյ դիմաց կը գտնուի Օհաննէս Սիլահլըի տունը, ով կ՛աշխատի Ալեքսանտրեթի մէջ, սակայն շաբթուան հանգստեան օրերը կ՛անցընէ գիւղին մէջ:

Մինչեւ 1938 թուականը Մուսա Լերան ստորոտներուն Վաքըֆլըին ընկերակցող եւս 6 հայկական գիւղեր կային: Սակայն Համաշխարհային Ա. պատերազմին յաջորդած իրադարձութիւններու պատճառով եւ 1938-ին Ֆրանսայի կողմէ շրջանը Թուրքիոյ վերադարձնելու հետ մեկտեղ սկսաւ գաղթը տեղւոյն հայերուն, որոնց մեծ մասը ապաստանեցաւ հարեւան Սուրիոյ մէջ: Այս գիւղէն ալ գացողներ եղան, սակայն մեծամասնութիւնը որոշեց մնալ: Գիւղէն հրաժարիլ չցանկացած հայերը տասնամեակներով մնացին իրենց հողերուն վրայ:

Այսօր Վաքըֆլըն օրկանական պտուղներ աճեցնող միակ գիւղն է Թուրքիոյ մէջ: Գիւղին մէջ գրեթէ չկայ մէկը, ով չունենայ իր այգին: Ամէնուր նարինջի ու մանտարինի ծառեր կան: 650 տոնում տարածքի վրայ օրկանական գիւղատնտեսութիւն կը կազմակերպուի: 2004-ին, նոյնիսկ 1 միլիոն եւրոյի չափ արտածման օգուտ բերած են երկիրին: Սակայն գործերը այլեւս առաջուան պէս չեն ընթանար, որովհետեւ գնորդներ չեն գտնուիր: Գտնուածներն ալ չափազանց աժան կը գնեն: Այդ պատճառով վերջին տարիներուն դադրած են վկայական գնել (օրկանական արտադրանքի համար):

Օսմաներէնի Եւ Թուրքերէնի Հայ Լեզուաբանները
«ԵՐԿԻՐ»

«Ակօս» թերթի լրագրող Վահան Էսթուքեանը յօդուած է հրապարակել, որում թուարկել է օսմաներէնի եւ թուրքերէնի ուսումնասիրութեան բնագաւառում նշանակալի ներդրում ունեցած հայ լեզուաբանների անուններն ու ներկայացրել նրանց գործունէութիւնը:

Յօդուածը` ստորեւ:

«Այժմ Թուրքիայում օրակարգային ամենակարեւոր թեման օսմաներէնը, որպէս պարտադիր առարկայ, դասաւանդելու մասին քննարկումներն են: Ոմանք մտածում են, որ հին թուրքերէնը պէտք է ուսուցանուի, ոմանք էլ մտահոգութիւն են յայտնում, որ դրան զուգահեռ,  զգալիօրէն կ՛աւելանայ իսլամական հատուածի ազդեցութիւնը երկրում:

Առօրեայ կեանքում յաճախ է ի ցոյց դրւում այն փաստը, թէ ոչ մահմետականներն աւելի ճիշդ են կիրառում թուրքերէնը: Անձամբ ինձ շատ են ասել` «ինչ սահուն թուրքերէն ես խօսում» կամ` «շատ լաւ առոգանութիւն ունես»: Ինձ այս խօսքերն ասողները թող կարծեն, թէ հաճոյախօսութիւն են արել, սակայն դա ոչ այլ ինչ է, եթէ ոչ` յաջողուած ձուլման հետեւանք: Սակայն մէկ այլ ճշմարտութիւն էլ կայ` ոչ մահմետականների ներդրումն օսմաներէնի եւ թուրքերէնի մէջ: Ներկայում բանտում գտնուող լեզուաբան Սեւան Նշանեանն իր ժամանակը վատնելու փոխարէն` օսմաներէն բառարանի կազմման աշխատանքներ է իրականացնում: Նշանեանն իր անձնական պլոկում ասում է. «Օրական 6-7 ժամ տրամադրում եմ բառարանին: Թուրքերէն գրութիւններում բացայայտած իւրաքանչիւր բառի ամենահին տարբերակն աւելացնում եմ բառարանում»:

Օսմանական կայսրութեան ժամանակաշրջանում եւս եղել են հայ լեզուաբաններ, ովքեր ներդրում են ունեցել օսմաներէնի եւ թուրքերէնի ուսումնասիրութիւններում: Նրանցից ամենաառաջինը Յակոբ Մարթայեանն էր, ով մեծ դեր է ունեցել օսմաներէնի փոխարէն թուրքերէնը պաշտօնական լեզու դարձնելու գործում, ինչի համար Աթաթուրքը նրան «Տիլաչար» (լեզու բացող, լեզուաբան) էր անուանել: Տիլաչարից առաջ օսմաներէնում լուրջ աշխատանքներ են կատարել նաեւ Պետրոս Զեքի Կարապետեանը, Ռեթիոս Գրիգորեանն ու Պետրոս Քերեսթեճեանը: Եկէք` մանրամասն տեղեկանանք նրանց մասին:

Պետրոս Զեքի Կարապետեան.-

Մանկավարժ, լեզուաբան: Ծնուել է 1873 թուականին, Պոլսում: Կրթութիւնը ստացել է Պէրպէրեանի դպրոցում: Ուսումն աւարտելուց յետոյ աշխատանքի է անցել կրթութեան ոլորտում: Երկար տարիներ Պոլսի դպրոցներում թուրքերէն է դասաւանդել: Սկիւտարում իր անուան դպրոց է հիմնել, որտեղ շատերն են ուսում ստացել: Պոլսի հայկական թերթերում յօդուածներ է հրապարակել: 1912 թուականին հրապարակուած օսմաներէն-հայերէն եւ հայերէն-օսմաներէն 50,000 բառից բաղկացած բառարանները Կարապետեանի ամենակարեւոր աշխատութիւններից են: 1935 թուականին «Սամաթիայի Սուրբ Գէորգ հայկական եկեղեցու 500-ամեակին նուիրուած ալպոմ» վերնագրով աշխատութիւնով Պոլսի հայ համայնքի առաջին ժամանակաշրջանի մասին վաւերագրական ուսումնասիրութիւն է պատրաստել: Մահացել է 1937 թուականին:

«Թերճիւմանը Ահվալ» թերթի գլխաւոր խմբագիր Պետրոս Քերեսթեճեան.-

Լեզուաբան, թարգմանիչ: Ծնուել է 1840 թուականին Պոլսում: Պետրոս Քերեսթեճեանի (ատաղձագործ) հայրը ատաղձագործ է եղել: Կրթական կեանքն սկսել է Պեշիքթաշի հայկական, յետոյ` Զմիւռնիայի Մեսրոպեան դպրոցում, ապա` շարունակել Փարիզում: Փարիզից յետոյ նա մեկնել է Անգլիա, որտեղ եւ սովորել է իտալերէն: Թուրքիա վերադառնալուց յետոյ` մինչ 1880 թուականը, ստանձնել է արտաքին գործերի գրասենեակի տնօրէնի պաշտօնը, այնուհետեւ դարձել «Թերճիւմանը Ահվալ» թերթի գլխաւոր խմբագիրը: 10 լեզուներում մասնագիտացած Քերեսթեճեանը մինչ մահը թարգմանչական գրասենեակի եւ տնտեսութեան նախարարութեան տնօրէնի պաշտօններն է զբաղեցրել:

1891 թուականին Լոնտոնում հրատարակւում է «Կլանիւր Էթիմոլոժիք տէ մօ ֆրանսէ տ՛օրիժին Էնքոնիւ ու տութէօզ» գիրքը, իսկ 1909-ին` թուրքերէն-ֆրանսերէն բառարանը: Մահացել է 1907 թուականին:

Ռեթէոս Գրիգորեան.- Յայտնի է որպէս «պարոն հերետիկոս»:

Լեզուաբան: Ծնուել է 1819 թուականին, Պոլսում: 1868 թուականին հրապարակել է «Թուրքերէնի քերականութիւնը» աշխատութիւնը, 1892-ին` «Արաբերէնի քերականութիւնը»: Մինչ մահը Գրիգորեանն զբաղուել է մանկավարժութեամբ: Նա օսմանական կրթութեան աշխարհում յայտնի է «պարոն հերետիկոս» անունով: Մահացել է 1904 թուականին:

Յակոբ Մարթայեան-Տիլաչար.- Մանկավարժ, լեզուաբան:

Ծնուել է 1892 թուականին, Պոլսում: Եղել է Թուրքիայի Լեզուի միութեան առաջին քարտուղարը: Թուրքերէնում ունեցած ներդրումների համար Աթաթուրքի կողմից արժանացել է Տիլաչար անուանը: Նա տիրապետել է թուրքերէնին, օսմաներէնին, անգլերէնին, յունարէնին, սպաներէնին, լատիներէնին, գերմաներէնին, ռուսերէնին եւ պուլկարերէնին: 1915 թուականին աւարտել է Ռոպերթ քոլեճը: 1919-ին սկսել է դասաւանդել նոյն քոլեճում: Առաջին աշխարհամարտի ժամանակ Պէյրութի հայկական դպրոցի տնօրէնութիւնն է ստանձնել, այնուհետեւ` Պէյրութում հրատարակուող «Լոյս» թերթի հրատարակութեան աշխատանքները: Կնոջ հետ դասաւանդել է թուրքերէն եւ 1936-51 թթ. Անգարայի համալսարանում լեզուի, պատմութեան եւ թուրքագիտութեան դասեր է տուել` լուրջ աշխատանքներ կատարելով այդ բնագաւառում: Մահացել է 1979 թուականին:

Սեւան Նշանեան.-

Գրող, լեզուաբան: Ծնուել է Պոլսում: Նախնական ուսումն ստացել է Մխիթարեան դպրոցում, այնուհետեւ աւարտել Ռոպերթ քոլեճը: 1974-ին մեկնել է Միացեալ Նահանգներ եւ «Եէյլ» ու «Քոլոմպիա» համալսարաններում պատմութիւն, փիլիսոփայութիւն եւ Հարաւային Ամերիկայի քաղաքական համակարգերի մասին ուսանել: 1998 թուականին լոյս է տեսել նրա «Փոքրիկ հիւրանոցների գիրքը» աշխատութիւնը: 1995 թուականին կնոջ` Մուժտէ Նշանեանի հետ հաստատուել է Զմիւռնիայի Սելճուք շրջանի Շիրինճէ գիւղում, որտեղ 1999 թուականից սկսել է ղեկավարել «Նիշանեան» հիւրանոցը: Առանց թոյլտուութեան Շիրինճէ գիւղում բարեկարգում իրականացնելու մեղադրանքով 10 տարուայ ազատազրկման է ենթարկուել: Բանտում եղած ժամանակ հրատարակել է «Էլիֆի ցուլն ու անակնկալների գիրքը» աշխատութիւնը: 2008-2009 թուականներին թուրքական «Թարաֆ» պարբերականում նա հրապարակել է յօդուածներ, որոնք հետագայում տպագրուել են գրքի տեսքով:

Նշենք, որ Սեւան Նշանեանը, ով խիստ քննադատել է թուրքական իշխանութիւններին, «կնիք կեղծելու» եւ «անօրէն շինութիւններ կառուցելու» մեղադրանքով ամիսներ առաջ ենթարկուեց ազատազրկման եւ մինչ օրս գտնւում է բանտում:

Թարգմանութիւնը` ԱՐԱԶ ԳԱՅՄԱԳԱՄԵԱՆԻ

«Հէնց Սկսէք Օսմաներէն Կարդալ, Կը Պարզուի, Որ Ձեր Իմացած Թուրքական Երաժշտութեան Մեծերը Հայեր Են»
«ՆՈՎՈՍԹԻՆՔ»

Թուրքիայի կառավարութեան որոշմամբ,  արաբերէն գրով օսմաներէնը պէտք է որպէս պարտադիր ուսուցման առարկայ այսուհետեւ դասաւանդուի հանրակրթական դպրոցներում: Կրթութեան նախարարութիւնն այդ որոշումը հիմնաւորել է այն պատճառաբանութեամբ, որ թուրքերը չեն կարողանում կարդալ իրենց ապուպապերի գերեզմանաքարերը: Մինչդեռ փորձագիտական շրջանակներում կարծում են, որ այդ քայլը երկիրն իսլամացման տանելու Էրտողանի որդեգրած քաղաքականութեան պարզ շարունակութիւնն է:

Ինչպէս տեղեկացնում է «Էրմէնիհապեր» լրատուականը, թեմային անդրադարձել է թուրքական «Պուկիւն» թերթի սիւնակագիր Այքութ Ըշըքլարը: Նա ուշադրութիւն է հրաւիրում օսմաներէնի պարտադիր ուսուցման հետեւանքների վրայ:

«Երբ պապերիդ շիրմաքարը կարդաս ու դառը ճշմարտութիւններ իմանաս, վատ չզգաս» վերտառութեամբ յօդուածում Ըշըքլարը նշում է, որ կարծէք, թէ երկրում չկար ոչ մի հասարակական կամ տնտեսական խնդիր, ու մէջտեղ է եկել օսմաներէնի դասաւանդման հարցը:

Թուրքիայում ծաւալուող շուրջ մէկշաբաթեայ աշխուժ քննարկումները յօդուածի հեղինակին յիշեցնում են ոչ թէ գիտական առողջ բանավէճեր, այլ բակային կռիւների մակարդակի վէճեր:

«Օսմաներէնը եղել է երեք մայրցամաքների վրայ իշխանութիւն հաստատած կայսրութեան պաշտօնական լեզու: Հիմա Օսմանեան կայսրութեան տարածքներում իրենց լեզուով խօսող եւ ազգայնականութիւն դաւանող տասնեակ պետութիւններ կան», նկատել է տալիս Ըշըքլարը, ապա յաւելում, որ արաբական այբուբենի եւ օսմաներէնի պարտադիր ուսուցումը կը նշանակի վառարաններում այրել ներկայիս հարիւր հազարաւոր գրքերը, քանի որ օսմաներէնի յայտնութեամբ յօդս կը ցնդնեն մինչեւ օրս անգիր արուած ու կարծրացած շատ տեղեկութիւններ իրենց անցեալի մասին:

«Իսկ դուք չէ՞ք նեղուի, եթէ իմանաք, որ դասագրքերով եւ հանրագիտարաններով մեզ մատուցուած մի շարք թեմաներ մտածուած սուտ են եղել: Օրինակ` չէ՞ք շշմի, որ յանկարծ պարզէք, որ մեր պատմութեան մէջ մի շատ ականաւոր ճարտարապետ հայ է եղել: Ասենք` իմանաք, որ այդ ճարտարապետը միշտ մասնակցել է օսմանցի սուլթանների արշաւանքներին, կամուրջներ է կառուցել բանակի համար, եղել է մի հերոս ու հայրենասէր մարդ: Եթէ սկսենք օսմաներէն սովորել, մեր անգիր արած շատ ճշմարտութիւններ ի չիք են դառնալու: Խօսում էք պալատական երաժշտութեան մասին: Թուրքական երաժշտութեան արժէքաւոր գործերի ստեղծողներին հէնց ճանաչէք` չզարմանաք, եթէ պարզուի, որ այդ ժամանակ թուրքերն ընդամէնը կենտրոնական Անատոլիայում զուռնա-տհոլ էին փչում եւ հորոն (շուրջպար) պարում: Հէնց սկսէք օսմաներէն գրքեր կարդալ, ձեր իմացած թուրքական երաժշտութեան ամենամեծ երգահանները կը տեսնէք, որ հայեր, յոյներ, ասորիներ կամ պարսիկներ են դուրս գալու», զգուշացնում է թուրք յօդուածագիրը:

Նա նաեւ նշում է, որ նոյն բանը տեղի է ունենալու թուրքական խոհանոցի ազգային համարուող ուտեստների հարցում. յանկարծ կը պարզուի, որ դրանք վերցուած են հայկական խոհանոցից կամ` ազգային այլ փոքրամասնութիւնների խոհանոցից:

Ըշըքլարը, ամփոփելով օսմաներէնի ներմուծման հետ կապուած շշմեցնող բացայայտումների մասին իր կանխատեսումները, գրում է. «Ով ասում է, թէ ուզում է կարդալ իր պապու գերեզմանաքարի վրայի գրութիւնը, պէտք է ամէն ինչի պատրաստ լինի: Կարող է` շատ մեծ անակնկալների հանդիպենք»:

Յիշեցնենք, որ Թուրքիայի Հանրապետութեան հիմնադիր նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքն աշխարհիկ պետութեան կարգեր հիմնելիս 1923 թուականին գործածութիւնից հանեց արաբերէն գիրը եւ ամրագրեց լատինատառ այբուբենը:

Գերմանացի Լրագրող. «Ոչ Մի Օտար Լեզու Չիմացող Էրտողանը Օսմաներէնի Ուսուցումից Է Խօսում»
«ԷՐՄԷՆԻՀԱՊԷՐ»

Գերմանական «Թակէշփիկըլ» թերթում հրապարակուած «Թուրքիայի կրթական համակարգի իսլամականացումը. Օսմաներէնը բոլորի համար» վերնագրով յօդուածում նշւում է, որ Թուրքիայի նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանը օտար լեզուի չի տիրապետում: Այս մասին յայտնում է թուրքական «Ճումհուրիյեթ» լրատուական կայքը:

Յօդուածագիրը մասնաւորապէս նշել է. «Էրտողանը, ով ոչ մի օտար լեզու չգիտի, 1918 թուականին կործանուած Օսմանեան կայսրութեան լեզուն կրթական քաղաքականութեան առաջնահերթութիւն է յայտարարել: Ողջ աշխարհում կրթութեան պատասխանատուները պայքարում են, որ իրենց երկրի երեխաները լաւ անգլերէն կամ էլ աշխարհում շատ կիրառութիւն ունեցող մէկ այլ ժամանակակից լեզու սովորեն: Իսկ թուրքական կառավարութիւնը ցանկանում է, որ երիտասարդ սերունդը սովորի 100 տարի առաջ կիրառութիւնից հանուած պալատական լեզուն: Այդ լեզուն 21-րդ դարում ո՛չ նոր գիտելիք է տալիս, ո՛չ էլ դարի պահանջմունքներն է բաւարարում: Իսկ նախագահ Էրտողանը իր երկրի 17.5 միլիոն աշակերտներին ասում է. «Դուք, ուզէք թէ չուզէք, օսմաներէն պիտի սովորէք»:

Յօդուածագիրը, ուշադրութիւն հրաւիրելով այն հանգամանքին, որ օսմաներէնը դեռ 20-ական թուականներին է կիրառութիւնից հանուել, ու փոխարէնը մտցուել ժամանակակից թուրքերէնը, գրում է. «Այստեղ նախագահի համար կարեւորը իր երկրի լեզուական ժառանգութիւնը չէ, Էրտողանը այս քայլով ցանկանում է խրախուսել Թուրքիայի վերադարձը իսլամական արմատներին»:

«Ագշամ» Թերթի Սիւնակագիրին Կողմէ. Ծանր Վերագրումներ Յակոբ Մարթայեանին
«ՆՈՐ ՄԱՐՄԱՐԱ»

«Ագշամ» թերթի սիւնակագիր Էմին Փազարճը իր սիւնակին մէջ շատ ծանր ու անիրաւ յարձակում մը ունէր մօտիկ անցեալի անմոռանալի լեզուաբան Յակոբ Մարթայեանի անուան վրայ` զայն ցոյց տալով իբրեւ խառնակիչ մը, որ կը պահէր իր հայկական ծագումը ու կը գործածէր միայն Ա. Տիլաչար անունը, որ հին թրքերէնին տեղ նոր ու յերիւրածոյ թրքերէն մը ստեղծած էր ու թուրք ժողովուրդին պարտադրած էր այդ նոր անճոռնի լեզուն:

Էմին Փազարճըի յօդուածը անշուշտ իբրեւ մեկնակէտ ունի կառավարութեան նոր որոշումը, ըստ որուն, դպրոցներու մէջ կրկին պիտի դասաւանդուի օսմաներէնը: Օսմաներէն ըսուածը բոլորս ալ գիտենք, որ իրականութեան մէջ հին թրքերէնն է: Էմին Փազարճը դէմ կու գայ բոլոր անոնց, որոնք հիմա կը հակառակին օսմաներէնի դասաւանդութեան: Ան կը պաշտպանէ հին լեզուն` պնդելով, որ տասնամեակներ առաջ անօրինակ բռնակալութեամբ ու բռնի ուժով թուրք ժողովուրդին «կլլեցուցին» նոր լեզու մը, որուն պատճառով հայրերը իրենց զաւակներուն հետ չէին կրնար խօսիլ այլեւս: Թրքերէն լեզուէն պարսկերէն ու արաբերէն բառերը մաքրագործելու պատրուակին տակ կենդանի թրքերէնը վերցուեցաւ ու հրապարակ դրուեցաւ արհեստական թրքերէն մը:

Էմին Փազարճը այսքան խիստ տողերով դատապարտելէ ետք նոր թրքերէնը, այսպէս կը շարունակէ.

«Եւ գիտէք, թէ ո՛վ ըրաւ այս բոլորը

Յակոբ Մարթայեան:

Թուրքիոյ քաղաքացի հայ մըն էր ան, աւելի վերջ անունը փոխուեցաւ որպէս «Տիլաչար»: Դարձաւ Թուրքիոյ լեզուական կաճառի գլխաւոր մասնագէտ եւ առաջին ընդհանուր քարտուղար: Երբեք չգործածեց Յակոբ անունը: Անունը միշտ գրուեցաւ Ա. Տիլաչար: Շատ հետաքրքրական է: Մինչեւ 1979 թուական թրքերէնը լեզուն պարզացնելու աշխատանքին միշտ ան է, որ առաջնորդութիւն ըրաւ, մեր լեզուն իրական սպանդի մը ենթարկուեցաւ: Նոր բառեր, որոնք թրքերէնի ծնունդ տուող Ուրալ-Ալթայ լեզուական խմբակին հետ բնաւ կապ չունէին, որպէս զուտ թրքերէն` պարտադրուեցան այս ժողովուրդին:

Յակոբ Մարթայեան մինչեւ 1979` իր մահուան թուականը, շարունակեց Թուրքիոյ լեզուական կաճառին մէջ իր ունեցած պարտականութիւնը: Տարիներով խաղաց թրքերէնին հետ: Այս երկրին մէջ թրքերէնի սպանդը ո՛չ թէ աւելի առաջ, այլ 1970-ական թուականներուն է, որ ապրուեցաւ: Հետաքրքրական է, որ Ա. Տիլաչարին ո՛վ ըլլալը միշտ պահուեցաւ այս ժողովուրդէն: ԹՌԹ-էն ալ 1979-ին անոր մահուան լուրը հաղորդեց` ըսելով, որ` «Ատիլ Աչար մեռաւ»: Պէտք է որ ժողովուրդը սորվի ասիկա»:

Անկարելի է չզարմանալ այս մեկնաբանութիւնը կարդալով: Իսկ սովորական ընթերցողը կրնայ զարմանալ` մտածելով, որ այս Յակոբ Մարթայեանը ի՜նչ ուժեղ ու հնարամիտ մարդ է եղեր, որ ինքնիրեն կրցեր է ջնջել ամբողջ լեզու  մը ու անոր տեղ թուրք ժողովուրդին պարտադրեր է նոր լեզու մը:

Էմին Փազարճը չի՞ գիտեր, որ Մարթայեան Աթաթիւրքին կողմէ արտասահմանէն կանչուած էր, որպէսզի օգնէ թրքերէնը յեղաշրջելու աշխատանքին, չի՞ գիտեր, որ Տիլաչար մականունը անոր տրուած էր Աթաթիւրքին կողմէ, չի՞ գիտեր, որ Մարթայեան իր հայ ըլլալը գաղտնի պահելու համար չէ՛ր, որ Ա. Տիլաչար կը ստորագրէր, ատիկա կը պատահէր, որովհետեւ «Յակոբ» հայկական անուան դէմ անհանգստութիւն եւ խտրականութիւն կար մայրաքաղաքին մէջ, թէ` Մարթայեան մեծ ծառայութիւններ մատուցեց` տարիներ շարունակ խմբագրելով նաեւ Թրքական հանրագիտարանը, իրականութեան մէջ Մարթայեան մինչեւ իր մահը չէ, որ մնաց Թուրքիոյ լեզուական կաճառին մէջ, աւելի առաջ հեռացաւ այդ պաշտօնէն եւ այլն, եւ այլն:

Թրքերէնը արդիականացնելու աշխատանքը, ինչպէս` լատինական տառերու ընդգրկումը, Աթաթիւրքին գլխաւորութեամբ ստեղծուած յեղաշրջական շարժում էր: Մարդ կրնայ կողմնակից ըլլալ Աթաթիւրքին կողմէ ստեղծուած այդ շարժումին, կամ կրնայ կողմնակից չըլլալ, բայց անիրաւութիւն է Յակոբ Մարթայեանը ցոյց տալ որպէս այդ շարժումին վնասագործ առաջնորդն ու պատասխանատուն: Մենք շատ լաւ գիտենք եւ, ով գիտէ, տակաւին որքան շատ մարդ գիտէր, որ ան Անգարայի մէջ տարիներ շարունակ որքա՜ն բարեացակամութեամբ գործադրեց այն պարտականութիւնը, որ դրուած էր իր վրայ:

Յոյներու Հետ Մերձեցման Տաւութօղլուի Զոյգ Երեսները
ՀՌԻՓՍԻՄԷ

Աթէնքի մէջ կիրքերը հրահրած Թուրքիոյ վարչապետ Ահմեթ Տաւութօղլուի այցելութիւնը աւարտեցաւ` իր ետին ձգելով քննադատութիւններու, ենթադրութիւններու եւ հետեւութիւններու ատաղձ:

Թուրք պաշտօնատարի` այցելութեան նպատակներն ու հեռանկարները քննարկելու իմաստով կ՛արժէ կանգ առնել երեք հիմնական կէտերու վրայ.

– Թրակիա այցելութեան պարագան

– Կիպրոսի եւ Յունաստանի հետ ծովային սահմաններու հետ կապուած հարցերը եւ յատկապէս` Կիպրոսի բնական պաշարներու «համաօգտագործման» թրքական պնդումներու պարագան:

– Յոյն հատուածներու հետ մերձեցման փորձերը:

Քննելով այս երեք պարագաները` մէկ հիմնական հասարակ յայտարար կարելի է տեսնել: Յայտնի է, որ Անգարա գերագոյն ճիգ կը թափէ, որպէսզի իր դիմագրաւած խնդրայարոյց օրակարգերուն մէջ նոր ոճ մտցնելու տպաւորութիւնը ստեղծէ` ձեւականօրէն իբր թէ «յառաջ երթալու» գաղափարը տարածելով: Այսուհանդերձ, Աթէնք լրջօրէն վրդոված եւ խորապէս մտահոգուած է` Անգարայի իրական մտադրութիւնները քննելով այս հարցերուն կապակցութեամբ: Յոյն-թրքական տնտեսական եւ առեւտրային երկկողմ յարաբերութիւններու զարգացման ուղղուած գերագոյն խորհուրդի կայացումը Աթէնքի մէջ, լարուածութիւնը մեղմացնելու ծառայող նախաձեռնութիւն մը պիտի ըլլար, եթէ ճշմարիտ ու անկեղծ ըլլային թրքական կողմին կեցուածքները: Ոչ միայն այդպէս չեղաւ, այլեւ Կիպրոսի ինքնիշխանութեան խախտումներու փորձերէն ստեղծուած ճնշուած ու ծանր մթնոլորտը, դեռ աւելի պիտի բարդանար Թրակիա ծրագրուած այցելութեամբ, մանաւանդ եթէ 10 նախարարներով Թրակիոյ մէջ շրջագայող Տաւութօղլուի այցելութեան օրերուն կիպրական սահմանային գիծերը շարունակաբար խախտէր թրքական հետազօտական «Պարպարոս» նաւը:

Հարցերէն լաւատեղեակ ընթերցողը հոս պիտի առարկէր ըսելու համար, թէ արդեօ՞ք առաջին անգամը պիտի ըլլար, որ թրքական կողմը Թրակիա պիտի այցելէր` «անձնական այցելութիւն» պիտակը օգտագործելով: Ո՛չ, անշուշտ: Սակայն 10 նախարարներէ բաղկացած բարձրապաշտօն պատուիրակութեան պաշտօնական այցելութիւնը պարզ գրգռութենէ մը շատ աւելի անդին գացող տարբերակ պիտի ըլլար, որ նոր կացութիւններ պիտի պարտադրէր Յունաստանին այնպիսի ժամանակամիջոցի մը, երբ մահմետական փոքրամասնութեան պատկանող քուէները դիւրաւ պիտի հասցէագրուէին Յունաստանի ապագային համար քաղաքական ու ազգային լուրջ հետեւանքներ կրող ընտրութիւններու նախօրեակին:

Այս հարցերու լոյսին տակ, հետաքրքրութեամբ կը կարդանք յունական մամուլի այն լուրը, թէ պոլսեցիներու եւ իմվրոսցիներու միութեանց ներկայացուցիչներ սիրալիր հանդիպում մը ունեցած են «Հիլթըն» պանդոկ իջեւանած Ահմեթ Տաւութօղլուին հետ աշխուժօրէն ներկայացնելով ժառանգական իրենց իրաւունքներու տիրանալու կամ հատուցման արժանանալու պահանջները:

Վարչապետ Տաւութօղլու փութացած է երաշխաւորելու, թէ Իմվրոսի մէջ գալ տարի կանոնաւորապէս պիտի գործեն յունական վարժարանները, հաւաստիացնելով, թէ այլ հնարաւորութիւններ եւս պիտի տրուին, որպէսզի երկրին մէջ շարունակէ գոյատեւել յոյնուղղափառ տարրը` արդարութեան եւ մարդու իրաւունքներու հիմնարար ազատութիւններու յարգման մթնոլորտի մէջ:

Որքա՜ն յառաջդիմութիւն, նկատել պիտի տար կասկածամիտ ընթերցողը, որ պիտի փութար աւելցնելու, թէ յայտնի է, որ Թուրքիա շատ լաւ կը գիտակցի իր խոցելի կէտերուն:

Այդ խոցելի կէտերուն մէջ պարտաւոր կը զգայ «յառաջընթաց» ցոյց տալու, եթէ կ՛ուզէ որպէս ղեկավար ու հաւասարակշռող ուժ դիտուիլ եւրոպական համայնքին կողմէ: Բայց ոչ միայն արտաքին, այլ նաեւ` ազգային արժանապատուութեան պահանջով հնչող ներքին` իր հասարակութենէն եկող բողոքի ձայներուն գոհացում տալու համար:

Թէ ի՛նչ պատրաստ է իրապէս տալու Թուրքիան, կախեալ է այդ «յառաջդիմութիւն»-ը ցոյց տալու իր մարմաջի աստիճանէն: Եթէ երէկ Անգարա անվնաս կը նկատէր քանի մը հայկական եկեղեցիներու մէջ տարին անգամ մը հայկական պատարագ թոյլատրելու պարագան եւ այսօր աշխարհին առջեւ կը ձեւացնէ, թէ Հայաստանի հետ հաշտեցման գործընթաց մը հունի մէջ է, թէ` Յունաստանի հետ իր հարցերը լուծելու լաւ պայմաններ կը ստեղծէ, պէտք չէ զարմանալ վաղը, եթէ Թուրքիա նոյն «բարեացակամ» մօտեցումը ցուցաբերէ Հայաստանի հետ սահմանները վերաբանալու մասին, կամ` Հայոց ցեղասպանութեան մէջ մեր «ցաւը» կիսելու աւելի աշխուժ կեցուածքով…

Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին նախորդող զգուշաւորութեան ու ճնշուածութեան այս ժամանակաշրջանին գործենք այնպէ՛ս, որ պետական մակարդակի վրայ մեր ազգային հարցերը օրակարգային պահանջ դառնան:

«Ազատ Օր»

Աթէնք – Յունաստան

Հայաստան Ու Ազրպէյճանը` Աշխարհի Ամէնէն Ռազմականացած Երկիրներու Տասնեակին Մէջ
Ռազմաքաղաքական հետազօտութիւններով զբաղող Պոննի Քոնվերսիայի միջազգային կեդրոնը հրապարակած է Ռազմականացման 2014 թուականի ցուցակը, որուն մէջ ճշդուած է 2013 թուականին աշխարհի 149 երկիրներու ռազմական կարգավիճակը:

Համաշխարհային վարկանիշին մէջ Հայաստանն ու Ազրպէյճանը յայտնուած են ամէնէն ռազմականացած երկիրներու առաջին տասնեակին մէջ. Հայաստան 3-րդ դիրքի վրայ է` ռազմականացման 782.99 կէտով, իսկ Ազրպէյճան` 5-րդ: Վարկանիշի կազմութեան գլխաւոր ցուցանիշներէն մէկը երկրի համախառն ներքին արտադրութեան հետ բաղդատելով` ռազմական ծախսերու մակարդակի յարաբերակցութիւնն է:

Զեկոյցին մէջ նշուած է, որ Հայաստանն ու Ազրպէյճանը վերջին տարիներուն աւելցուցած են իրենց ռազմական պիւտճէները: Նաեւ ընդգծուած է, որ Ռուսիան երկու երկիրներուն ալ զէնք կը մատակարարէ: Փորձագէտներուն կարծիքով, իրավիճակը վտանգաւոր է եւ դերակատարները պէտք է միջամտեն հետագայ լարուածութիւնը կանխարգիլելու համար: Սակայն, ըստ անոնց, Հարաւային Կովկասի մէջ ռազմականացումը պէտք է դիտուի ընդհանուր պարունակին մէջ: Անոնք այդ մէկը կը կապեն ռազմական բարեփոխումներու հետ, զորս 2008-էն կը կատարէ Ռուսիան` արդիականացնելով սպառազինութիւններու համակարգը եւ աւելցնելով պաշտպանական ձեռնարկութիւններուն հզօրութիւնը:

Աշխարհի ամէնէն ռազմականացած երկիրը կը նկատուի Իսրայէլը: Տասնեակին մէջ յայտնուած են նաեւ` Սինկափուրը, Սուրիան, Կիպրոսը, Հարաւային Քորեան, Յորդանանը եւ Յունաստանը: Միացեալ Նահանգներ կը գրաւեն 31-րդ դիրքը:

Հայկ Դեմոյեան Թուրքիոյ Հասարակական Կազմակերպութիւնները Հրաւիրեց Այցելելու Երեւանի Ցեղասպանութեան Թանգարանի Ցուցահանդէսը
Թուրք մամուլը պարբերաբար կը հաղորդէ, որ բազմաթիւ թուրք յառաջապահական մտաւորականներ ու հասարակական կազմակերպութիւններ որոշած են այս տարի աւելի ընդլայնել 24 ապրիլի յիշատակութիւնը: Ինչպէս յայտնի է, վերջին քանի մը տարիներու ընթացքին առաջին անգամ ըլլալով թուրք մտաւորականներ Թաքսիմի հրապարակին վրայ մասնաւոր խմբաւորումով սկսան յիշատակել 24 ապրիլի ողբերգութիւնը եւ ոգեկոչել մասնաւորաբար Պոլիսէն կալանաւորուած, աքսորուած, ապա նահատակուած հայ մտաւորականներուն յիշատակը: Նոյն հասարակական կազմակերպութիւնները որոշած են այս տարի աւելի ընդարձակել յիշատակութեան ծիրը, քանի որ այս տարուանը հարիւրերորդ տարելիցը կը դառնայ:

«Տեմոքրաթ Հապեր» կայքէջի եւ «Նոր Մարմարա»-ի պատուակալ աշխատակից Հրանդ Գասպարեան կը տեղեկացնէ, որ Հայաստանի մէջ Ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի տնօրէն Հայկ Դեմոյեան Թուրքիոյ հասարակական կազմակերպութիւններու ներկայացուցիչները հրաւիրեց 2015-ին այցելելու Երեւանի Ցեղասպանութեան թանգարանը: Դեմոյեանին հրաւէրը պատասխան մըն է Թուրքիոյ հասարակական կազմակերպութիւններու կողմէ Հայաստանի ժողովուրդին ուղղուած հրաւէրին: Արդարեւ, Թուրքիոյ հասարակական կազմակերպութիւնները հայաստանցիներն ալ հրաւիրեցին ներկայ գտնուելու այն ոգեկոչման հաւաքոյթին, որ 24 ապրիլին պիտի կատարուի Պոլսոյ մէջ: Հայկ Դեմոյեան, Երեւանի մէջ գործող «Ազատութիւն» ռատիոկայանին հետ խօսելու ընթացքին այս հրաւէրին պատասխանելով` ըսաւ. «Թուրքիա երթալ, ինչո՞ւ: Որպէսզի լսենք մեզ մեղադրող խօսքե՞ր: Կամ, որպէսզի իմանանք, որ այլեւս Թուրքիոյ մէջ հասկցած են, որ Ցեղասպանութիւնը ի՛նչ հետեւանքներ ստեղծած է, եւ հիմա պատրա՞ստ են այդ հետեւանքներուն մէկ մասը գոնէ սրբագրելո՞ւ»:

Պատմաբան Հայկ Դեմոյեան, որ հարիւրամեակի ոգեկոչման համակարգիչ խորհուրդի քարտուղարութեան պաշտօնը ստանձնած է, Թուրքիոյ հասարակական կազմակերպութիւններու ներկայացուցիչները եւ բոլոր փափաքող Թուրքիոյ քաղաքացիները հրաւիրեց այցելելու Երեւանի Ցեղասպանութեան թանգարանը, որ բաց պիտի ըլլայ ամբողջ 2015-ի տեւողութեան: Դեմոյեան, որ 2006 թուականէն ի վեր թանգարանին տնօրէնն է, ըսաւ, որ նոր բացուելիք ցուցահանդէսը այցելող թուրքերը այս կերպով պիտի տեսնեն Թուրքիոյ այն պատմութիւնը, որ կը մերժուի թուրք ղեկավարներուն կողմէ:

Պոլիվիայի Կողմից Հայոց Ցեղասպանութեան Ճանաչման Կարեւորութեան Շուրջ
ԳԷՈՐԳ ՊԵՏՐՈՍԵԱՆ

2010 թուականին Շուէտի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչումից յետոյ Պոլիվիան դարձաւ յաջորդ պետութիւնը, որը 20-րդ դարասկզբին հայերի կոտորածներն օսմանեան Թուրքիայի կողմից որակեց որպէս ցեղասպանութիւն: Ընդ որում, Պոլիվիայի խորհրդարանի ընդունած բանաձեւն առանձնանում է կարեւոր շեշտադրումներով, այն է` փաստաթղթում նշւում է հայերի կոտորածների մասին հայրենիքում` Արեւմտեան Հայաստանում, որն ընդգծում է Հայոց ցեղասպանութեան կարեւորագոյն առանձնայատկութիւններից մէկը` հայրենազրկումը` տեղաբնիկ բնակչութեան հետ մէկտեղ պատմական հայրենիքի կորուստը:

Պատմական փաստ է, որ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման նոր փուլը սկիզբ է առել Հարաւային Ամերիկայում: 1965 թուականին Ուրուկուէյը դարձաւ աշխարհում առաջին երկիրը, որը պետական մակարդակով ճանաչեց Հայոց ցեղասպանութիւնը: Յաջորդ հարաւամերիկեան պետութիւնը, որը ճանաչեց Ցեղասպանութիւնը, Արժանթինն էր (1995 թ.): Եւ 2015 թուականին ընդառաջ հեռաւոր այս մայրցամաքում եւս մէկ երկիր ճանաչում է պատմական իրողութիւնը:

Ի հարկէ, հարաւամերիկեան պետութիւններում Ցեղասպանութեան ճանաչման գործընթացի դրական զարգացումներն ունեն իրենց պատճառները: Նախ, այս տարածաշրջանի մի շարք երկրներում տասնամեակներ շարունակ ուժեղ են հայկական գաղթօճախների դիրքերը: Ընդ որում, հայկական համայնքները զգալի ստուարացել են Մեծ եղեռնի պատճառով: Տեղի հայերի աշխուժ աշխատանքի, արդիւնաւէտ լոպիինկի շնորհիւ է, որ այդ երկրների իշխանութիւնները պատրաստակամ են պատմական իրողութիւնները բնորոշել այնպէս, ինչպէս դրանք եղել են: Ի հարկէ, պակաս կարեւոր հանգամանք չէ նաեւ այդ պետութիւնների եւ Թուրքիայի միջեւ շահերի բախման յաճախականութիւնը: Աշխարհագրական հեռաւորութեան եւ պետութիւնների միջեւ տնտեսական, քաղաքական եւ հասարակական յարաբերութիւնների ոչ խորը մակարդակը նշանակալի մի գործօն է, որը թոյլ է տալիս հարաւամերիկեան երկրներին աւելի ազատ գործել Ցեղասպանութեան հարցում` տուրք չտալով Թուրքիայի հետ առնչուող շահերին, Անգարայի կողմից հնարաւոր հակաքայլերի բացասական ազդեցութեանը:

Այսպիսով, Հարաւային Ամերիկայի երկրներում Թուրքիայի հետ յարաբերութիւնները կառուցելու հարցում Ցեղասպանութեան խնդիրը քաղաքական այնպիսի կարեւոր գործօն չէ, ինչպէս` մի շարք այլ համաշխարհային խաղացողների, օրինակ` Ֆրանսայի կամ Միացեալ Նահանգներիի դէպքում, երբ Ցեղասպանութեան հարցը յաճախ վերաբերում է ոչ միայն միջպետական յարաբերութիւններին (Թուրքիայի դէմ որպէս քաղաքական լծակ), այլ նաեւ ներքաղաքական կեանքի կարեւոր բաղադրիչ է: Հայկական մեծ համայնք ունեցող երկրներում տեղի այս կամ այն քաղաքական ուժը յաճախ է Ցեղասպանութեան հարցն օրակարգ բերում ընտրութիւններից առաջ եւ հայանպաստ քայլեր կատարելով` փորձում ապահովել հայ համայնքի ձայները: Պատմութեան մէջ նման դէպքերը բաւական շատ են եւ, միեւնոյն ժամանակ, բաւական ակնառու:

Վերադառնալով Պոլիվիայի խորհրդարանի զոյգ պալատների կողմից Ցեղասպանութեան ճանաչման փաստին` պէտք է կարեւորել ոչ միայն այս երեւոյթն ինքնին, այլ նաեւ դրանում տեղ գտած կարեւոր ուղերձներն ու ուշագրաւ փաստերի արձանագրումը: Պոլիվիական օրէնսդիր մարմնի կողմից Ցեղասպանութեան ճանաչման փաստաթղթում յստակ յղում կայ առ այն, որ Օսմանեան կայսրութիւնը հայերի կոտորածներն իրականացրել է Արեւմտեան Հայաստանի տարածքում: Նման ձեւակերպումը զգալիօրէն տարբերւում է այլ պետութիւնների` Ցեղասպանութիւնը ճանաչող փաստաթղթերի բովանդակութիւնից` այս առումով մեծ կարեւորութիւն տալով պոլիվիական տարբերակին:

Պէտք է նաեւ ընդգծել, որ Պոլիվիայում խոշոր հայ համայնք չկայ: Այս փաստով պայմանաւորուած` նուազագոյնի է հասցւում մի շարք պետութիւններում նախընտրական քարոզարշաւի ժամանակ Ցեղասպանութեան ճանաչման հարցը շահարկելու միտումը:

Եւս մէկ անգամ կարեւորելով Պոլիվիայի խորհրդարանի կողմից Ցեղասպանութեան ճանաչումն ու ընտրուած եզրոյթների էութիւնը` կարիք կայ կրկին վերագնահատել Ցեղասպանութեան միջազգային ճանաչման կարեւորութիւնն ու, առաւել եւս, արդիւնաւէտութիւնը: Ի հարկէ, բնական է, որ պէտք է ջանքեր գործադրուեն մարդկութեան դէմ կատարուած յանցագործութեան միջազգային ճանաչման, դատապարտման եւ կանխման ուղղութեամբ, սակայն այս ամէնի վրայ կենտրոնացնելով զգալի միջոցներ ու ժամանակ` արդեօ՞ք մենք ստանում ենք կամ կը ստանանք այն, ինչ մեզ իրապէս անհրաժեշտ է: Միջազգային ճանաչման գործընթացն իր կարեւորութեամբ հանդերձ, այս հարցում հայութեան խնդիրները լուծելու ամենաարդիւնաւէտ ուղին չէ, ինչը հաստատում է ժամանակը: Արդի պայմաններում վճռորոշ ձայն ունեցող պետութիւնները հակուած չեն Թուրքիայի հետ իրենց յարաբերութիւնները վնասել` յանուն պատմական արդարութեան վերականգնման:

Ուստի ժամանակը չէ՞ փոխելու Ցեղասպանութեան հարցում մեր ռազմավարութիւնը, փորձել Հայկական հարցի լուծումները փնտռել նաեւ այլ ճակատներում, օրինակ` հարցը տեղափոխել միջազգային իրաւունքի դաշտ կամ առնուազն յստակ գնահատական տալ հարցի` իրաւական դաշտ տեղափոխելու արդիւնաւէտութեան ու հեռանկարների մասին: Միջազգային ճանաչման վրայ կենտրոնանալով` մենք կորցնում ենք այդքան կարեւոր ժամանակը, որն աշխատում է մեր դէմ եւ հակառակ կողմի օգտին:

Եւս մէկ անգամ պէտք է ընդգծել, որ անշահախնդրօրէն եւ պատմութեան հետ անկեղծ առերեսուելու պատրաստ պետութիւնների կողմից հայերի ցեղասպանութեան ճանաչումն ու դատապարտումը միայն ողջունելի է:

Թուրքագիտական Փորթալ

ԵՓՐԱՏ ուսումնասիրութիւնների կենտրոն

Հայերու Մասին Վէպ Մը Եւս Լոյս Տեսած Է Թուրծքիոյ Մէջ
Թուրքիոյ մէջ հրատարակուած է սասունցի Ատնան Արսլանի «Ընկուզենին» գեղարուեստական վէպը, որուն մէջ կը ներկայացուի արեւմտահայութեան, յատկապէս հայ կիներուն եւ երեխաներուն դիմագրաւած դժուարութիւնները:

Ըստ թրքական լրատուամիջոցներու, հեղինակը այս ստեղծագործութեան վերաբերեալ յայտնած է, թէ զինք ներշնչած է 96 տարեկան հայ մը` Սիւլէյման անունով, որ կը բնակէր նոյն հայկական գիւղը, ուր ինք հասակ նետած է:

Սասուն գաւառին ենթակայ Թեքեւլեր գիւղը ծնած Ատնան Արսլան նաեւ նշած է, որ սոյն գիրքին միջոցով կը փափաքի ապագայ սերունդներուն փոխանցել հայերու բնակավայրերուն, կենսակերպին եւ ապրած մեծ աղէտին մասին տեղեկութիւններ: Հեղինակը շեշտած է, որ վէպը գրած է իրական փաստերու եւ իրադարձութիւններու վրայ հիմնուելով:

Վետաթ Թիւրքալիի Վերջին Գիրքը Եւ Հայերը
«ՆՈՐ ՄԱՐՄԱՐԱ»

Յայտնի գրագէտ Վետաթ Թիւրքալի «Հապեր Թիւրք»-ի աշխատակից Քիւպրա Փարի հետ կատարուած հարցազրոյցի մը ընթացքին խօսեցաւ իր վերջին վէպին մասին, որուն անունն է «Վերջացաւ, վերջացաւ, չվերջացաւ»: Այս վէպը կը պատմէ Տիգրանակերտի բանտին մէջ տանջանքներու ենթարկուած գրագէտի մը ու ընտանիքը 1915-ին սպաննուած հայ կնոջ մը միջեւ ստեղծուած սիրոյ ու անոր յաջորդող դրուագներուն մասին: Գիրքին նիւթը երեւակայական է, բայց հարիւր տոկոս հիմնուած է իրականութիւններու վրայ, կ՛ըսէ Թիւրքալի: «Այս գիրքին մէջ սուտ չկայ, Տիգրանակերտի բանտին մէջ գործադրուած բոլոր անբարոյականութիւնները արդէն արձանագրուած են «78-նոցներու հիմնարկ»-ի մօտ, այս հիմնարկը շատ օգտակար եղաւ ինծի: Հիմնարկը արձանագրած է Տիգրանակերտի բանտին մէջ տանջանքներուն ենթարկուածներուն պատմածները: Ինչ որ այս վէպիս մէջ գրած եմ գործադրուած տանջաքներու մասին, ճշմարտութիւն է», կ՛ըսէ Թիւրքալի:

Թիւրքալի հարցազրոյցի ընթացքին կ՛ըսէ, որ գիրքը գրել սկսաւ քիւրտերուն մասին խօսելու նպատակով, բայց շուտով անդրադարձաւ, որ քիւրտերն ու հայերը նոյն ճակատագիրը բաժնած են: «Ինքնաբերաբար մէջտեղ ելած է տիկին Լիւսիի կերպարը: Լիւսիին մեծ հայրը ապրեր է 1915-ի սպանդը, բայց ան քինախնդիր չէ, բարի մարդ մըն է: Ատենօք իթթիհատականները ի՛նչ ստորնութիւն, անբարոյականութիւն, չարութիւն որ գործած են, Լիւսիին մեծ հայրը բոլորը գիտէ ու զանոնք մէկ առ մէկ ցոյց կու տայ Լիւսիին», կ՛ըսէ Թիւրքալի:

Հարցազրոյցի ընթացքին Թիւրքալի կը պատմէ, որ ինք այս գիրքէն օրինակ մը տուաւ Սըրրը Սիւրէյեա Էօնտերին, որպէսզի Իմրալը տանի, Ապտիւլլա Օճալանին յանձնէ: Օճալան շնորհակալութիւն յայտներ է իրեն:

Հարցազրոյցին ամէնէն ուժեղ մասը կը վերաբերի Թիւրքալիի կողմէ քեմալականներուն մասին ըսուածներուն եւ քիւրտերուն գործած սխալներուն: Քիւրտերը սխալեցան, երբ ոտքի կանգնեցան անկախութիւն ձեռք բերելու համար: Ճիշդ է, որ Թուրքիոյ Համայնավար կուսակցութիւնը 1925-ի իր յայտագրին մէջ խոստացած էր քիւրտերուն ու լազերուն անկախութիւն շնորհել, բայց ատիկա այդ օրերու համար էր, հիմա պայմանները փոխուած էին, եւ քիւրտերը աւելի իրատես ըլլալու էին: Քիւրտերը խաբուեցան, երբ իրականացուցին քիւրտ Սայիտի ապստամբութիւնը: Քեմալականները շատ ստորին խաղեր սարքեցին քիւրտերուն դէմ:

Վետաթ Թիւրքալիի համաձայն, քիւրտերը վերստին կրցան իրարու միջեւ միասնականութիւն հաստատել, երբ պայքարը դրուեցաւ Օճալանի նման մէկու մը առաջնորդութեան ներքեւ:

1915-ի Մասին Նոր Գիրք Մը Թրքերէնի Թարգմանուած. Հայկական Հարցին Ուրուականը Թուրքիոյ Մէջ
ՄԱՐՄԱՐԱ

«Իլեթիշիմ» թրքական հրատարակչատունը վերջերս հրատարակեց Հայոց ցեղասպանութեան մասին գրի առնուած նոր գիրքի մը թրքերէն թարգմանութիւնը, որ կը կոչուի` «Թուրքիա ու հայկական ուրուականը – քայլեր` ցեղասպանութեան հետքերուն վրայ»: Գիրքին զոյգ հեղինակներն են` ֆրանսական «Ֆիկարօ» թերթի աշխատակից Լոր Մարշան եւ «Լը Մոնտ» թերթի Թուրքիոյ թղթակից Կիյոմ Փերիէ: Երկու հեղինակներուն կողմէ գրի առնուած գիրքը կը քննարկէ 2004-էն ասդին Թուրքիոյ` Եւրոմիութեան անդամակցութեան բանակցութիւններուն մանրամասնութիւնները ու այս կարգին` տարբեր տեսանկիւնէ մը վկայութիւններ կը բերէ Հայկական հարցին` այդ հարցը նկատելով ամէնէն նուրբ խնդիրներէն մէկը:

Երկու ֆրանսացի հեղինակները իրենց այս գիրքին մէջ կը խօսին անունները փոխուած գիւղերու, այդ գիւղերուն մէջ տուներն ու եկեղեցիները փլցուած, սպաննուած, կամ սա կամ նա կերպով վերապրած մարդոց զաւակներուն ու թոռներուն պատմածներուն մասին եւ այդ կերպով պաշտօնական պատմութեան դիմաց անկէ բոլորովին տարբեր պատմութիւն մը կը դնեն:

18 բաժիններէ բաղկացեալ գիրքին հեղինակները այստեղ ի մի բերած են Ֆրանսայի, Պոլսոյ ու Անատոլուի զանազան քաղաքներուն մէջ իրենց հաւաքած տեղեկութիւնները, նաեւ բերած են վկայութիւններ Հայոց ցեղասպանութեան զոհերուն թոռներէն, խօսած են Սեւան Նշանեանի պատահարին մասին, դպրեվանքին մասին, որմէ շրջանաւարտ եղած է Հրանդ Տինք, կամ` Թիքքոյի միլիթաններուն մասին, որոնք իրենց կազմակերպութիւնը հիմնած են 24 ապրիլ 1972-ին:

Գիրքին թրքերէն թարգմանութիւնը կատարուած է Ռենան Աքմանի կողմէ, որ կը յայտնէ, թէ այս թարգմանութիւնը կատարեց մօտաւորապէս վեց ամսուան աշխատանքով: Անոր կարծիքով, այս գիրքը խորունկ ազդեցութիւն պիտի գործէ թուրք երիտասարդներուն վրայ եւ երիտասարդութիւնը ճամբայ պիտի հանէ դէպի ճշմարտութեան ցնցիչ ուղեւորութիւն մը: Աքման, որ խօսած է «Տեմոքրաթ Հապեր» կայքէջին լրագրող Հրանդ Գասպարեանին հետ, յայտնած է, որ հեղինակները իրենց գիրքին մէջ ունին վարպետօրէն գործածուած ու շատ սահուն ոճ մը: Թարգմանիչը ինքն ալ խորապէս ազդուած է Հայկական հարցի մասին իր այստեղ կարդացածներէն, ցնցիչ տպաւորութիւն կրած է Տէրսիմի հայերուն մասին պատմուածներէն, Մարսէյի մէջ «Փոքրիկ Հայաստան» մը հիմնած այն հայերէն, որոնք Ցեղասպանութեան վերապրողներ էին, այն այցելութիւններէն, որ սփիւռքի մէջ ապրող հայեր սկսած են տալ դէպի իրենց մայր հայրենիքը, նաեւ հայերը փրկել ջանացող օսմանեան պաշտօնատարներու պատմութիւններէն: Թարգմանիչը դիտել կու տայ, որ այս գիրքը տխուր ուղեւորութեան մը պատմութիւնն է:

Գիրքին ծանօթացումը կատարուեցաւ Թաքսիմի Ֆրանսական հիւպատոսարանին մէջ սարքուած շնորհահանդէսով մը, որուն ներկայ գտնուեցաւ հեղինակ Լոր Մարշան:

Ժխտական Մեկնաբանութիւն

«Ապսպրուած Գիրք Մը»

«Սէօզճիւ» թերթի սիւնակագիր Սոներ Եալչըն արհամարհական ոճով կը խօսի Կիյոմ Փերիէ անուն հեղինակի մը կողմէ Հայկական հարցին վրայ գրի առնուած գիրքի մը մասին, որուն հեղինակը «Կիւլպէնկեան» հիմնարկութենէն 3000 եւրօ ստացեր է որպէս գիրքի պատրաստական աշխատանքի վարձք: Յօդուածագիրը այս պատճառով կը պնդէ, որ գիրքը ապսպրանքի վրայ գրուած գիրք է:

Հարցը հետեւեալն է. Սոներ Եալչըն «Կիւլպէնկեան» հիմնարկի 2012 տարեթիւի գործունէութեան տեղեկագրին մէջ տեսեր է, որ Կիյոմ Փերիէի յաձնուած է 3.000 եւրօ` Հայոց ցեղասպանութեան նուիրուած իր գիրքի պատրաստական աշխատանքին համար: Յօդուածագիրը այսպէս կը գրէ.

«Կը նշանակէ, որ գիրքը ապսպրուած էր: Լա՛ւ, բայց գիրքին շնորհակալութեան ցանկին մէջ, հակառակ որ հոն յիշուած են Օսման Գաւալային, Օրալ Չալըշլարին կամ Ճենկիզ Աքթարին անունները, ինչո՞ւ բնաւ չէ խօսուած «Կիւլպէնկեան» հիմնարկութեան մասին, որմէ գումար ստացած էին:

«Գիրքին հեղինակները շարունակ գանգատած են, որ Թուրքիոյ պետութիւնը վարձած է Հայոց ցեղասպանութիւնը ուրացող ֆրանսացիներ: Հիմա պէտք չէ՞ որ անոնց հարցնենք, թէ վարձուածը իրենք չե՞ն:

«Եւ գիրքի հեղինակներուն ահա հարցումներ. ինչպէ՞ս կատարուեցաւ «Կիւլպէնկեան» հիմնարկի հետ սակարկութիւնը, 3000 եւրոն տրուած էր միայն որպէս պատրաստութեան գումար, մնացեալն ալ եկա՞ւ աւելի վերջ, արդեօք այս գումարին մէկ մասն ալ անպաշտօ՞ն կերպով տրուեցաւ, որպէսզի չարձանագրուի: Այս յերիւրածոյ տեսակցութիւնները կատարուած են մարդոց հետ, որոնց անունները գաղտնի կը պահուին, այդ վկաներուն ալ դրամ վճարուեցա՞ւ, «Կիւլպէնկեան» հիմնարկի փափաքին համաձա՞յն է, որ շարունակ կը խօսիք կալուածները վերադարձնելու մասին, եթէ լրագրող էք, կրնա՞ք իւրացնել ապսպրանքի վրայ գիրք մը գրելու գործողութիւնը: Մի՛ մոռնաք այն, ինչ որ ըսած էր «Լը Մոնտ» թերթի հիմնադիր Հիւպեր Պով-Մերի. «Մարդ չի կրնար նոյն պահուն ծառայել թէ՛ դրամին, թէ՛ ճշմարտութեան»: Բայց այստեղ Արեւելք է, խաբէ՛, որքան որ կրնաս»:

Երազներուս Աշխարհին Մէջ. Ի Յուշ Երանաշնորհ Մեսրոպ Սրբազանին
ԽԱՉԱՏՈՒՐ ԱՒԱԳ ՔԱՀԱՆԱՅ ՊՕՂՈՍԵԱՆ

Դժուար է ըսել` ի յուշ… Մեսրոպ սրբազանին համար, հակառակ անոր որ մասնակցեցայ  Օշական արք. Չոլոյեանի մատուցած Ս. պատարագին, եւ վերջին օծումէն ետք տեսայ անոր դագաղը, որ ձիւնին մէջէն, Նիւ Եորքէն Անթիլիաս կ՛երթար Արարիչին միանալու:

1961-ին Հալէպ, Անթիլիասի դպրեվանքի մուտքի քննութիւնս անցընող վարդապետը հայր Մեսրոպն էր: Ան էր մեր սիրելի ուսուցիչն ու դպրեվանքի փոխտեսուչը, որ բոլորիս հանդէպ հայրական սէր ու գուրգուրանք կը ցուցաբերէր:

Իրիկուն մը ան նկարիչ մը բերեր էր վանքը, որպէսզի լուսաւորուած մայր տաճարը ամպերուն քովէն վազող լուսինին հետը նկարել տար: Եւրոպայէն` Զուիցերիայէն կամ Ամերիկայէն վերադարձին մեզի` բոլորիս շոքոլա (տուրմ) մեղր եւ այլն նուէր կը բերէր… Իր պատրաստած աշխարհագրութեան դասագրքին մէջէն մենք կը տեսնէինք Փարիզի Էյֆէլն ու Նիւ Եորքի երկնաքերները: Այսպէս, ծովէն անդիի աշխարհին կը ծանօթանայինք: Ընտանիքէ հեռու էինք, եւ ան մեզ կ՛առաջնորդէր պտոյտներու, Պէյրութի հայկական մշակութային ձեռնարկներուն, համերգներու, ասմունքներու, մարզական խաղերու, կրկէսի եւ շարժանկարի, որպէսզի մեր միտքն ու հոգին աճէր. մեր ապագայի անորոշութեան մտահոգութիւնը կը մեղմէր եւ մեզի կը թելադրէր, որ հաւատարիմ մնանք դպրեվանեան ժառանգութեան:

Տարիներ ետք Նիւ Եորքի առաջնորդարանին մէջ մեծապէս տպաւորուեցայ իր հրատարակած գրքերէն ու պատրաստել տուած յուշանուէրներուն վրայ տպել տուած արձանագրութենէն` «Իմ անունս է պայքար եւ վախճանս` յաղթանակ»: Իր կեանքը եղաւ համակ աշխատանք, պայքար ու յաղթանակ:

– Ինչո՞ւ եկաք,- ըսաւ մեզի, երբ 1995-ին ընտանեօք կեդրոնական Ֆրանսայէն իրեն այցելեցինք Փարիզի մօտակայքի հիւանդանոցը, իր ունեցած սրտի կաթուածէն ետք:

1998-ի ամրան Մեսրոպ սրբազան Երեւանի օդակայանը եկած էր դիմաւորելու համար Ամերիկայի Արեւելեան թեմի «Տաթեւ» հաստատութեան երիտասարդներու եւ եկեղեցականներու մեր խումբը: Այդ միջոցին, երբ օր մը հօրս հետ Ծաղկաձորէն Երեւան գացեր էինք, տեսանք, որ հոծ բազմութիւն մը Օփերայի շէնքէն դուրս կ՛ելլէր թափօրով` Գէորգ Էմինի դագաղը շալկած, եւ` Մեսրոպ սրբազանը, որ կ՛առաջնորդէր յուղարկաւորները աղօթքով:

2003-ի ամրան Վարդավառի տօնին Էջմիածնի մէջ հանդիպեցայ Տաթեւ եւ Եփրեմ սրբազաններուն, Ղարաբաղի առաջնորդ Պարգեւ սրբազանին եւ այլոց, բայց Մեսրոպ սրբազանը հոն չէր: Իրիկունը, հեռաձայնային զրոյցիս պահուն, Մեսրոպ սրբազանը Երեւան էր: Այդ Վարդավառի տօնին օրը ան Մուղնիի Սուրբ Գէորգ եկեղեցւոյ պատարագիչն էր: Յաջորդ օրը հանդիպեցայ իրեն Երեւանի Մամուլի շէնքին մէջ իր հաստատած հրատարակչատան գրասենեակը, եւ ան ինծի նուիրեց իր նոր հրատարակած Ս. Գրիգոր Նարեկացիի «Մատեան ողբերգութեան» գրաբար հատորը: Զգացի, որ հոն` շէնքին մէջ բոլորը կը սիրէին ու կը յարգէին զինք, երբ վերելակը կը սպասէի, մարդ մը ըսաւ` «Մեսրոպ սրբազանին քովէն կու գա՞ք»:

– Դուք ո՞վ կ՛ըլլաք,- հարցուցի:

– Երեւանի մէջ մէկը կայ որ զիս չի ճանչնար,- ըսաւ հետը վար իջնող կնոջը ժպիտով: Այդ անձը, մեր բոլորիս սիրելի, «Արեգակին պէտք է հեռուից նայել»-ուն հեղինակ, սիրուած ու յարգուած բանաստեղծ Արամայիս Սահակեանն էր:

Ան ամբողջութեամբ նուիրուած էր Աստուծոյ, եկեղեցւոյ, հայութեան, հողին ու մշակոյթին` իբրեւ քարոզիչ, ուսուցիչ, առաջնորդ, գրող, մտաւորական, մշակ, շինող, կազմակերպող, հրատարակիչ, բարերար, մկրտիչ ու մխիթարիչ:

2003-ին Մեսրոպ սրբազան Հայաստանէն Նիւ Ճըրզի եկած էր իր յարգանքն ու սէրը յայտնելու իր ողբացեալ քեռիին` Սուրէն Փափազեանի յուղարկաւորութեան տխուր առիթով: Քառասունքին ալ ան եկած էր Սրբոց Վարդանանց եկեղեցին, եւ ես շատ փափաքեցայ, որ ինք քարոզէր այդ օրը, բայց խնդրանքս իրեն յայտնած սարկաւագը գալով` ըսաւ.

– Սրբազանը ըսաւ, որ այսօր ես տէր հայրը պիտի վայելեմ…

Ես այդ օրը շատ կը փափաքէի, որ սրբազանը իր պատգամը տար մեզի ու խօսէր իր հաւատքին ու Հայաստանին, իր գործունէութեան ու տեսիլքներուն մասին:

Քարոզիս մէջ ըսի, թէ Մեսրոպ սրբազանը Հայաստանի մէջ հրաշալի գործեր կը կատարէր…

Յաջորդ օրերուն ուրախ եղանք սրբազանին հետ միասին ըլլալու եւ հանգիստ խօսակցելու: Էջմիածնի մասին հրատարակած չորս լեզուանի հաստափոր իր գիրքը միասին տարինք հրատարակութեան մասնակցած բարերարներուն նուիրելու համար: Ուրախ էր մեզի յայտնելու, որ իր բժշկական քննութեանց արդիւնքները լաւ էին:

– Եթէ ձեզի ի-մէյլ ընենք,- չէ՞ք նեղուիր,- հարցուց երէցկինը:

– Ի-մէյլ ըրէք, բայց չնեղուիք, եթէ չպատասխանեմ,- ըսաւ:

Երբ Երեւանի մէջ առած նկարը տուի իրեն «Պահէ՛ ես շատ ունիմ», ըսաւ սրբազանը:

Անհաւատալին այն էր, որ իր հրատարակած գիրքին առթիւ տեղի ունենալիք շնորհահանդէսին իրիկունը, նոյն պահուն, Նիւ Եորքի մէջ կը կատարուէր իր տան կարգը մայր եկեղեցւոյ մէջ:

Աստուծոյ այս զաւակը ինչպէ՞ս կրցաւ մինակը այսքան հսկայական բարի գործեր կատարել իր սիրած եկեղեցւոյ ու ազգին համար:

Մեսրոպ սրբազան Աշճեանը սփիւռքի եւ Հայաստանի մէջ հրաշքներ գործեց:

Օրհնեալ ըլլայ եւ յաւէտ ապրի իր յիշատակը:

«Սի.Էն.Էն.»-ը Հայաստանի Մասին Վաւերագրական Ժապաւէն Մը Ցուցադրած Է
Շաբաթ, 13 դեկտեմբերին «Սի.Էն.Էն.»-ը «Ճամբուն վրայ» հաղորդաշարի ծիրին մէջ փորձած է ընդհանուր գիծերու մէջ ներկայացնել այսօրուան Հայաստանը` իր տարբեր կողմերով: Ներկայացուած են` նոր սերունդի նորարարական ներուժը, ճատրակի նկատմամբ հայ ժողովուրդին տածած սէրն ու վարպետութիւնը, հայոց պատմութեան քառուղիներն ու աւանդութիւնները:

Երեւանի «ԹՈՒՄՕ» ստեղծարար արհեստագիտութեան կեդրոնը ներկայացուած է իբրեւ աճող սերունդի դաստիարակութեան այն դարբնոցներէն մէկը, որ կը նպաստէ ազգի նորարար ներուժի պատրաստութեան: «Սի.Էն. Էն.»-ի նկարահանող խումբը այցելած է նաեւ Հայաստանի մայրաքաղաքին մէջ գործող ճատրակի ակադեմիա, ուր ծնողներուն ներկայութեամբ ճատրակի խաղատախտակին դիմաց երեխաները իրենց կարողականութիւնն ու հմտութիւնը ցոյց տուած են այս հինաւուրց խաղին մէջ` ընդգծելով այն փաստը, որ ճատրակը Հայաստանի մէջ ներառուած է դպրոցական ուսումնական ծրագիրին մէջ:

Վաւերագրական ժապաւէնին հեղինակները Հայաստանի ոգիի փնտռտուքներուն մէջ այցելած են նաեւ միջնադարեան Գեղարդ վանական համալիր եւ երկրին մէջ պահպանուած միակ հեթանոսական Գառնիի տաճար` ընդգծելով, որ Հայաստանը 301-ին քրիստոնէութիւնը որպէս պետական կրօն ընդունած առաջին երկիրն է: Անոնք նաեւ համտեսած են հայկական աւանդական ճաշատեսակը` խաշը, ArmComedy հաղորդման երիտասարդ երգիծաբան Սերգէյ Սարգսեանի հետ:

Ընդգծելով այն փաստը, որ այսօր աշխարհի մէջ ապրող 10 միլիոն հայերէն Հայաստանի մէջ կ՛ապրին միայն 3 միլիոն հայեր, վաւերագրական ժապաւէնը ներկայացուցած է «Դէպի Հայք» ծրագիրի ծիրին մէջ սփիւռքահայ երիտասարդներուն իրենց հայրենիքը այցելելու փորձառութիւնը:

Երեւանի մէջ Ծիծեռնակաբերդի յուշահամալիրը ցոյց տալու ատեն վաւերագրական ժապաւէնին հեղինակները նշած են, որ անիկա նուիրուած է օսմանեան Թուրքիոյ մէջ Հայոց ցեղասպանութեան մէկուկէս միլիոն զոհերու յիշատակին: Ժապաւէնին մէջ կ՛երեւի նաեւ «Տատիկ-պապիկի» («Մենք ենք, մեր սարերը») արձանը, որ Լեռնային Ղարաբաղի ամէնէն ճանչցուած խորհրդանշաններէն է:

Ժապաւէնը դիտելու համար կարելի է այցելել հետեւեալ կայքը. http://armenianow.com/news/59346/armenia_cnn_on_the_road

Գնդակահարուած Հանդուրժողականութիւն Կամ Այն, Ինչ Չարիք Է Մարդկանց Համար, Բնական Է Ազրպէյճանցիների Համար
ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Ամբողջ տասն օր ազրպէյճանական զինուժի կողմից ուսումնավարժական թռիչքի ժամանակ խոցուած ԼՂՀ պաշտպանութեան բանակի «Մի-24» ռազմական ուղղաթիռի շուրջ իրավիճակը լարուածութէան մէջ էր պահում Հայաստանի եւ Արցախի հանրութեանը:

Այդ ողջ ընթացքում ազրպէյճանական բանակի ստորաբաժանումներն ուղղաթիռի անկման շրջանը ենթարկում էին ուժգին հրետակոծութեան` թոյլ չտալով ղարաբաղեան կողմին մօտենալ մարտական մեքենային ու դուրս հանել զոհուած երեք օդաչուների աճիւնները: Ապարդիւն էին անգամ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եւրոմիութեան, Կարմիր խաչի միջազգային կոմիտէի եւ այլ կազմակերպութիւնների` Ազրպէյճանին ուղղուած կոչերը` ապահովել ուղղաթիռի անկման վայրին մօտենալու եւ զոհուած անձնակազմի անդամների աճիւնները տարհանելու հնարաւորութիւն: Պաշտօնական Պաքուն անդրդուելի մնաց միջազգային կառոյցների յորդորներին, ինչի հետ կապուած, ԼՂՀ իշխանութիւններին ոչինչ չէր մնում անել, եթէ ոչ` դիմել յատուկ միջոցների: Նոյեմբերի 22-ին յայտնի դարձաւ, որ ԼՂՀ պաշտպանութեան բանակի ստորաբաժանումներն անցկացրել են յատուկ գործողութիւն, որի արդիւնքում դէպքի վայրից տարհանուել են զոհուած օդաչուների աճիւնները: Նոյեմբերի 25-ին օդաչուների մարմինները զինուորական արարողակարգով հողին են յանձնուել: Իրավիճակը վերջապէս հանգուցալուծուեց, եւ թւում էր` կարելի էր վերջակէտ դնել, բայց…

Այնուամենայնիւ, դեռ վաղ է վերջակէտ դնել: Խօսքն այժմ այդ ողբերգական պատմութեան շրջադարձերի եւ անգամ նրա ռազմաքաղաքական երեւոյթների մասին չէ` կապուած մեր անհանգիստ տարածաշրջանում տիրող աշխարհաքաղաքական բարդ իրավիճակի հետ: Կը ցանկանայինք անդրադառնալ տուեալ իրավիճակի մարդասիրական աւելի ճշգրիտ` բարոյական կողմին, թէեւ, խոստովանենք, ինչ վերաբերում է Ազրպէյճանին, բարոյականութեան մասին քարոզներն անիմաստ են եւ անօգուտ: Այդուհանդերձ, այդ թեման չի կարելի շրջանցել: Ղարաբաղեան ուղղաթիռի կործանման հետ կապուած իրադարձութիւնները լակմուսի թղթի  պէս հերթական անգամ բացայայտեցին Ազրպէյճանի ներկայիս իշխող վարչակարգի հակամարդկային, ուղղակի ասենք` գազանային էութիւնը: Նրանք դարձեալ ապացուցեցին, որ այդ երկիրն իրաւունք չունի քաղաքակիրթ հանրութեան անդամը համարուելու, քանզի կոպտագոյնս եւ ամենաշնական կերպով ոտնահարում է մարդկային համակեցութեան օրէնքներն ու կանոնները: Նոյնիսկ պատերազմն իր ողջ դաժան էութեամբ չի կարող արդարացում հանդիսանալ անմարդկային, յանցաւոր գործողութիւնների համար: Եթէ պատերազմը մարդկութիւնը խայտառակող չարիք է, ապա կան պատերազմից վատթար եւ մարդկային ցեղն առաւել շատ խայտառակող երեւոյթներ: Նման երեւոյթների շարքին լիիրաւ կարելի է դասել Ազրպէյճանի յանցագործ ղեկավարութեան արարքները:

Մենք չենք վերծանի այս, թոյլ տրուի ասել, պետութեան կարճատեւ պատմութիւնը, որն արհեստականօրէն ստեղծուել է անգլօ-թուրքական սուինների օգնութեամբ` ընդամէնը անցած հարիւրամեակի սկզբին: Դառնանք միայն վերջին 25 տարիներին, ասել է թէ` ղարաբաղեան շարժման արդի ժամանակաշրջանին: Ազրպէյճանը, հակառակ միջազգային եւ բարոյական բոլոր կանոնների, գործի դրեց իր պետական ողջ ճնշիչ մեքենան եւ սանձազերծեց լայնածաւալ պատերազմ` օրինական հիմքի վրայ իրենց ինքնորոշման եւ ինքնիշխան պետութեան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ստեղծման իրաւունքն իրացրած արցախցիների դէմ: Սփռելով մահ եւ աւերածութիւն` Պաքուի յանցաւոր իշխանութիւնները փորձում էին արեան մէջ խեղդել Արցախի ժողովրդին, վտարել նրան եւ հայրենազրկել: Յիշո՞ւմ էք 19-րդ դարի ֆրանսացի մեծ գրող, մարդասէր Վիքթոր Հիւկոյի յայտնի խօսքերը` «Այստեղով թուրքն է անցել. ամէնուր մահ է եւ աւերակներ»: Ցաւօք, այդ արտայայտութիւնը չի կորցրել իր այժմէականութիւնը եւ այսօր` 21-րդ դարում: Ազրպէյճանի հակահայկական քաղաքականութիւնն իր հրէշաւոր, բացայայտ ցեղապաշտական եւ ֆաշական դրսեւորումներով ամենայն համոզչութեամբ վկայում է, որ ժամանակակից թուրքերը հեռու չգնացին իրենց վայրենի նախորդներից:

Ղարաբաղեան խոցուած ուղղաթիռի շուրջ իրադարձութիւններում Ազրպէյճանի գործողութիւնները նրա ղեկավարութեան հայատեաց քաղաքականութեան բուն էութիւնն են: Պաշտօնական Պաքուն, որը սիրում է ամէնուր յոխորտալ միջազգային իրաւունքի մասին, ոտնահարեց Ժընեւեան համաձայնագիրի  իրաւական կանոնները, որոնք մարդասիրական վերաբերմունք են պարտաւորեցնում վիրաւորների եւ զոհուածների հանդէպ: Այսպէս, ռազմագերիների, պատանդների եւ անյայտ կորածների հարցերով պետական յանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարը սնապարծութեամբ յայտարարեց, որ` «եթէ Ազրպէյճանը հարկ համարի, ապա թոյլ կը տայ վերցնել խոցուած ինքնաթիռի հայ օդաչուների մարմինները»: Ուշադրութիւն դարձնենք` սա այն յանձնաժողովի ներկայացուցչի խօսքերն են, որի իրաւասութեան մէջ զուտ մարդասիրական բնոյթի հարցեր են մտնում: Անհեթեթութի՞ւն է: Հոգեպէս առողջ մարդու համար` այո՛: Ազրպէյճանական ներկայիս հասարակութեան համար` չափանիշ:

Հարկ է ուղղակիօրէն խոստովանել, որ նոյն այդ ազրպէյճանական հասարակութեան բարոյական անկման ծայրագոյն աստիճանն արտացոլող նման անտրամաբանական, այսինքն` բանականութեանը հակառակ կանոնների հաստատման առանձնաշնորհը պատկանում է նախագահ Ալիեւին: Այսօր Ազրպէյճանում հակահայկական քարոզչութիւնը չունի սահմաններ` անգամ ամենաբարձր մակարդակով: Յատկանշական է, որ խոցուած ուղղաթիռի հետ կապուած իրադարձութիւնները տեղի ունեցան Պաքւում անցկացուած միջազգային խորհրդաժողովի համապատկերին, որի թեման հետեւեալն էր` «Կրօնական հանդուրժողականութեան ամրապնդում. ազրպէյճանական մոտել, մարտահրաւէրներ ԵԱՀԿ տարածաշրջանում եւ նրա սահմաններից դուրս»: Խորհրդաժողովի մասնակիցներին ուղղուած իր խօսքում Ալիեւն, առանց աչք թարթելու, փարիսեցիաբար բարբառեց. «Ազրպէյճանը, որն այսօր աշխարհում յայտնի է որպէս հանդուրժողականութեան տիպար, հետեւողականօրէն հանդէս է գալիս անհրաժեշտ նախաձեռնութիւններով ու կոչերով միջքաղաքակրթական երկխօսութեան եւ ամբողջ աշխարհում խաղաղութեան ու անվտանգութեան ապահովման ոլորտներում»: Աւելի՛ն. խորհրդաժողովի մասնակից` Կովկասի ժողովուրդների կրօնական բարձրագոյն խորհրդի անդամների հետ հանդիպմանը նա բառացիօրէն ասաց հետեւեալը. «Նոյնիսկ պատերազմի պայմաններում չի կարելի խախտել մարդկային, կրօնական կանոնները»: Բարբառեց` չկամենալով անգամ խորհրդածել իր խօսքերի եւ իր իսկ սրբապիղծ գործերի միջեւ բացայայտ անհամապատասխանութեան շուրջ:

Այն փաստը, որ «հանդուրժողականութեան տիպարը», քամահրելով միջազգային հանրութեան` տարրական մարդկութիւն ցուցաբերելու եւ անձնակազմի զոհուած անդամների աճիւնները վերցնելու թոյլտուութեան կոչերը (որպէսզի հնարաւոր լինի նրանց քրիստոնէական օրէնքների համաձայն յանձնել հողին), ուժգնօրէն գնդակոծութեան տակ է պահել ուղղաթիռի կործանման շրջանը, դոյզն ինչ չյուզեց Ալիեւին: Թէեւ չէր էլ կարող յուզել, քանզի այդ երկրում վաղուց արդէն գնդակահարուել են ե՛ւ մարդկութիւնը, եւ՛ հանդուրժողականութիւնը, ե՛ւ բարոյականութիւնը:

Այդպիսին է այսօրուայ Ազրպէյճանի իրականութիւնը, որից միջազգային հանրութիւնը պէտք է անհրաժեշտ դասեր քաղի:

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Խմբագիր

«Ազատ Արցախ» պաշտօնաթերթին

Քաղաքական Արժէքով Քրէական Դատավարութիւն
ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀՊԱԶԵԱՆ

1988 թուականից սկսուած հայ-ազրպէյճանական հակամարտութիւնը ունեցել է տարբեր հանգրուաններ եւ դրսեւորումներ: Եղել են հանրահաւաքներ, փոքր ու մեծ ընդհարումներ, պատերազմ եւ բանակցութիւններ, մշտատեւ քարոզչական դիմակայութիւն, սահմանային ընդհարումներ, ինչպէս եւ դատավարութիւններ: Յիշենք ինչպէս սումկայիթեան իրադարձութիւնների առիթով դատական գործընթաց նախաձեռնուեց, սակայն այն գոհացուցիչ արդիւնքներ չունեցաւ, քանի որ մենք չէինք մեր դատի տէրը, այլ` Մոսկուան: Յիշենք քնած հայ սպային սպաննած Ռամիլ Սաֆարովի դատավարութիւնն ու յաջորդած իրադարձութիւնները:

Ներկայումս ընթանում է եւս մէկ դատավարութիւն, որին մենք կարծես թէ վերաբերում ենք, որպէս հերթական միջադէպի` արդէն 26 տարի ձգուող այս հակամարտութեան մէջ: Իրականում, սակայն, Ստեփանակերտում տեղի ունեցող Արցախ թափանցած ազրպէյճանցիների դատավարութիւնը ունի քաղաքական նշանակութիւն, թէեւ բնոյթով այն քրէական յանցագործութիւն է:

Յիշենք, որ տարիներ շարունակ յոխորտանքների լեզուով խօսող Ազրպէյճանը միջազգային հանրութեան մօտ ցանկանում է այնպիսի տպաւորութիւն ստեղծել, թէ կարծես իրենց եւ մնացած բոլորին մեծ շնորհ է անում սեփական նախաձեռնութեամբ Արցախի հարցը չլուծելով: Այնինչ ամէն վայրկեան պատրաստ է այդ բանն անել, մասնաւորապէս ռազմական ուժի գործադրման ճանապարհով:

Ազրպէյճանի իշխանութիւնը փորձում է ներշնչել բոլորին եւ առաջին հերթին իր հասարակութեանը, թէ ներկայիս Արցախը ընդամէնը ըմբոստացած եւ ժամանակաւորապէս անջրպետուած տարածք է, որի ազրպէյճանական պատկանելութիւնն անվիճարկելի է:

Օդակայանը շահագործելու հետ կապուած ջղագարութիւնը, օրինակ, պայմանաւորուած է այն մտավախութեամբ, որ արտաքին աշխարհի հետ օդային հաղորդակցութեան հաստատումը կը դառնայ լուրջ փաստարկ` յօգուտ Արցախի ինքնուրոյնութեան եւ անկախութեան:

Երեւոյթի մէկ դրսեւորումն էլ այն էր, որ վերջերս Ազրպէյճանը Արցախի տարածքը յայտարարեց թռիչքազերծ գօտի:

Քաղաքական այս պլըֆին հակառակ` նոյն Արցախը եւ ոչ Հայաստանի Հանրապետութիւնը, նոյն ժամանակ դատական գործընթաց է իրականացնում երկու ազրպէյճանցու նկատմամբ` մեղադրելով նրանց, մասնաւորապէս, Լեռնային Արցախի պետական սահմանը կազմակերպուած խմբով հատելու, ռազմամթերք կրելու եւ այլ յանցանքների մէջ:

Ակնյայտօրէն դատավարութեան այս իրողութիւնը կարեւոր մէկ փաստարկ է, որ Արցախն այսօր անկախ պետութիւն է եւ իրականացնում է կարգավիճակից բխող գործառոյթներ: Կարելի է ի դէպ յիշել նաեւ, որ Արցախի խորհրդարանը վերջերս միակողմանի կերպով ձեռնամուխ եղաւ միջազգային տարբեր օրէնքների վաւերացմանը:

Դատավարութիւնների մասին խօսելիս ակամայից մտաբերում ես մի շարք այլ դատավարութիւններ, որոնք ոչ վաղ անցեալում տեղի ունեցան իր անկախութիւնը հռչակած, չեչենական այսպէս կոչուած «Անկախ Իչկերիայում» ինչպէս եւ իսլամական ծայրայեղականների նախաձեռնած շարիաթի օրէնքներով այլ դատավարութիւններ: Այս դէպքերը, սակայն, վարկաբեկեցին արդարադատութիւն գաղափարը եւ ակնյայտ դարձրին, հռչակուած նպատակների սնանկութիւնն ու անօրինականութիւնը: Աւելի՛ն. դրանք յաւելեալ փաստարկ դարձան, այդպիսի ուժերին ոչնչացնելու հիմնաւորուածութեան օգտին:

Այդ օրինակներին հակառակ` Ստեփանակերտում տեղի ունեցող դատավարութիւնը ունի միանգամայն քաղաքակիրթ, օրինական, բաց եւ ժողովրդավարական բնոյթ: Դատավարական այս գործընթացին հնարաւորութիւն ունէին եւ ունեն անմիջականօրէն հետեւելու միջազգային կազմակերպութիւնների ու շահագրգիռ երկրների դիտորդներ, եւ եթէ չեն արել մինչ այժմ, կարծում եմ նաեւ այն պատճառով, որ դրանով փաստացիօրէն կ՛ընդունէին Արցախի անկախ կարգավիճակը: Չեն արել, եւ այնուամենայնիւ խնդրի վերաբերեալ եղած անխօս հետաքրքրութիւնը վկայում է, որ Արցախը իր անկախ կեանքի ընթացքը պարտադրում է ընդունել բոլորին: Ինչպէս որ պարտադրել է ընդունել անկախութեան հռչակումը, իրերայաջորդ տարբեր մակարդակի ընտրութիւնները եւ այլն:

Ասուածի վկայութիւնն է նաեւ այն փաստը, որ միջազգային որեւէ բացասական արձագանգ չեղաւ նաեւ երրորդ խափանարարի սպանութեան փաստով, որ վկայում է յանցագործին պատժելու Արցախի ունեցած պետական իրաւունքը, թէկուզ անխօս, ընդունելու մասին:

Ինչպէս նկատում ենք հիստերիկ բնաւորութիւն ունեցող Ազրպէյճանի իշխանութիւնը եւս փորձում է այս հարցով մեծ աղմուկ չբարձրացնել: Այդ դէպքում առաջին հերթին եւ հէնց իր ժողովրդի համար հոգեբանական մարմնաւորում կը ստանայ այն փաստը, որ Արցախը դատում է Ազրպէյճանին ու վերջինս անզօր է որեւէ բան անել: Դժուար կը լինի սեփական անզօրութիւնը ի յայտ բերելուց յետոյ համոզել, թէ Արցախն անկախ չէ եւ յոխորտալ, թէ շատ որ բարկացնեն ուժով հարցը կը լուծենք: Հոգեբանական եւ քաղաքական արժէք ունեցող այս նուաստացնող փաստի դիմաց լռութիւն պահպանելը, սակայն բոլորովին չի վկայում այն չկարեւորելու մասին:

Յիշենք ինչպէս նրանք աշխուժացան խաղաղ թռիչք կատարող ուղղաթիռը խոցելուց յետոյ եւ տեսնելով աճիւնները ետ ստանալու հայկական կողմի խիստ շահագրգռութիւնը, առաջարկեցին փոխանակել դրանք մեղադրեալների աթոռներին նստած բանտարկեալների հետ:

Աւելորդ է ասել, որ հայկական կողմն ի հարկէ առաջարկի հետ երբեք չէր համաձայնելու, որովհետեւ դրանով ցոյց կը տար որ ոչ թէ լուրջ երկիր է, այլ օրէնքներ հռչակող ու օրինականութեան սկզբունքների հետ խաղ անող արհեստական պետութիւն, որի վիճակում շատ յաճախ իր երկիրը դնում է նաեւ Ազրպէյճանի ղեկավարութիւնը: Ազրպէյճանը, նրա զինուած ուժերն ու յատուկ ստորաբաժանումները ներկայացնող բանտարկեալների հետ կապուած ստորացուցիչ վիճակը յաղթահարելու մի խեղճ քայլ կարելի էր նկատել նաեւ հարեւան երկրի ղեկավարների տնօրինութեամբ նրանց ընտանիքներին բնակարաններ յատկացնելը:

Յիշենք ինչ գնով Ազրպէյճան վերադարձուեց Ռամիլ Սաֆարովը:

Եւ դարձեալ նոյն ձեռագիրն ու վարքագիծը, երբ հերոս են հռչակւում մարդիկ, որոնց արարքների համար բնական հասարակութիւնը կ՛ամաչէր:

Թէկուզ ազրպէյճանցու պարագայում, սակայն կարելի է յարգել մարդուն, որ հայրենասիրութիւնից դրդուած համարձակւում է խախտել հակամարտող երկրի սահմանը` ինչ-ինչ կարեւոր առաջադրանքներ իրականացնելու համար: Երբ սակայն այդ «հերոսները» օտար տարածքում, աւանդոյթի համաձայն, զբաղւում են անասնագողութեամբ, առեւանգում ու սպաննում են անմեղ պատանու, սպանութեան փորձ են կատարում իրենց նպատակների հետ առնչութիւն չունեցող կնոջ հանդէպ, հաստատւում է այն կարծիքը, որ որպէս պետականութիւն` Արցախն այսօր աւելի ծանրակշիռ եւ քաղաքակիրթ բնոյթ ունի, քան Ազրպէյճանը:

Վերադառնանք Լեռնային Արցախի Հանրապետութեանը:

Ազրպէյճանցիների դատավարութիւնը ընթանում է առանց աւելորդ յուզականութէան, առանց ցուցադրական շոուների պետութեանը յատուկ ինքնավստահ հանդարտութեան եւ դատավարութեանը բնորոշ օրինականութեան տարրերի ամբողջական պահպանութեան պայմաններում: Մեղադրեալները հնարաւորութիւն ունեցան օգտուելու փաստաբանների ծառայութիւնից, նախատեսուած այլ իրաւունքներից եւ ողջ այս ընթացքում դատարանի նկատմամբ ոչ մի դժգոհութիւն չարտայայտուեց:

Աւելի՛ն. միմեանց նկատմամբ ուղղուած բացայայտումներով երկու յանցագործները աւելի եւս հաստատեցին նախաքննական մարմինի ներկայացրած մեղադրանքները:

Կարելի է ենթադրել, թէ ի՛նչ կը կատարուէր Պաքւում, եթէ, Աստուած մի արասցէ, այնտեղ հայերի դատէին: Ինչպէս տեսնում ենք, Արցախի ժողովուրդը զուսպ ուշադրութեամբ է հետեւում տեղի ունեցողին, հնարաւոր չէ խօսել նաեւ դատարանի նկատմամբ գործադրուող որեւէ ճնշման մասին:

Արցախի Հանրապետութիւնը մեղադրում եւ պատժում է նրանց եւ մեծ իմաստով նրանց ղեկավարներին` Արցախի եւ նրա քաղաքացիների նկատմամբ ոտնձգութիւններ թոյլ տալու համար:

Սոյն թուականի դեկտեմբերի 3-ին աւարտուեց ազրպէյճանական հետախուզական խմբի գործով դատաքննութիւնը, դեկտեմբերի 12-ին կը սկսուի դատական վիճաբանութիւնների փուլը: Ենթադրւում է, որ մինչեւ տարեվերջ դատավարութիւնը կ՛աւարտուի եւ ելնելով անառարկելի փաստերից` երկար ժամանակով յանցագործները Արցախի քրէական մեկուսարաններում կը կրեն իրենց պատիժը:

Երկար ժամանակ այս փաստը ցցուած կը մնայ Ազրպէյճանի իշխանութիւնների կոկորդում եւ նրա ջղաձգումները տեսանելի կը լինեն բոլորի համար:

Լեռնային Արցախի Հանրապետութիւնը եւս մէկ անգամ կ՛ապացուցի, որ ինքնավստահօրէն շարունակում է պետականութեան հաստատումը` իր կեանքը կազմակերպելով սեփական եւ միջազգային օրէնքներին համահունչ, ապահովելով որեւէ պետութեան գոյութեան համար անհրաժեշտ այնպիսի առաջնային պայմաններ, ինչպիսիք են` ներքին եւ արտաքին անվտանգութեան պահպանութիւնը:

Խմբագրական «Հայրենիք»-ի. Եւրասիական Տնտեսութիւն …Դրամի Արժեզրկո՞ւմ
Մասնագէտ տնտեսագէտէն մինչեւ թիւերէն, թուաբանութենէն եւ թուային կառոյցներէ բոլորովին հեռու եւ անտեղեակ հայորդիին համար կրնայ անհասկնալի թուիլ կապը` վերջերս Հայաստանի Ազգային ժողովի Եւրասիական տնտեսական միութեան միանալու որոշումին եւ դրամի հետեւողական արժեզրկումին:

Պարզ է, որ դէպքերու իրադարձութիւններու եւ տարածաշրջանէն ներս տիրող կացութեան իբրեւ հետեւանք` կտրուկ կերպով այս միութեան անդամակցելու դէմ արտայայտուողը ծայրայեղօրէն թեր պիտի արտայայտուի եւ ամէն երեւոյթ պիտի կապէ դրամին արժեզրկման հետ:

Պարզ ու յստակ է առեղծուածը կամ ստեղծուած կացութիւնը:

Արդարեւ, աւելի քան տարիէ մը ի վեր տիրող Ուքրանիոյ անկայուն վիճակը, եւ այդ կացութեան հետեւանք` Եւրոպա կամ Արեւմուտք ընդդէմ Ռուսիա թշնամութիւնը պատճառ դարձած է, որ հետզհետէ, յատկապէս տնտեսական բնագաւառէն ներս, ճնշում բանեցուի Փութինի վարչամեքենային վրայ: Այս իրադարձութիւններուն հետեւանք է, որ Եւրոպային մատակարարուող «Հարաւային հոսանք» նախագիծին իրականացումը ջնջուեցաւ եւ, այսպէս, տնտեսական բաց մը ստեղծելով` Փութին ուղղուեցաւ Անգարա, իր երկրի ուժանիւթի մատակարարումը տրամադրելով այլ շուկաներու, եւ հաւանաբար ալ համեմատած եւրոպացիներուն խոստացուած սակագինէն շատ աւելի պակաս, յատկապէս նկատի ունենալով, որ նոր խողովակաշարի կառուցումը շատ աւելի քիչ ծախսերու դուռ պիտի բանայ:

Արդեօք նաեւ կապե՞լ ուժանիւթի գիներու անկման պատկերը Ռուսիոյ վրայ դրուած արեւմտեան պատժամիջոցներուն: Այս մէկն ալ անուղղակիօրէն բացատրելի եւ ընդունելի է, նկատի ունենալով, որ նոյնինքն Ռուսիա, այդ բնագաւառէն ներս առաջնահերթ արտադրող երկիրներէն մէկն է:

Ակնթարթ մը մէկդի դնելով Եւրասիական տնտեսական միութեան միանալու Հայաստանի ղեկավարութեան տուած որոշումները, յստակ է, որ սերտ տնտեսական կապեր գոյութիւն ունին Ռուսիոյ հետ: Հայրենի գրեթէ ամէն մէկ տունէ, Ռուսիա գաղթած եւ հոն ալ հաստատուած հայեր, նիւթական ներդրումներ կը կատարեն` հետեւողական ձեւով դրամական օժանդակութիւններ փոխանցելով Հայաստան:

Գոյութիւն ունի այլ` մտածելակերպ… այլընտրանք: Արդարեւ, Հայաստանի նախագահ Սարգսեանին համար մեծ յոյսեր կը ներշնչէ Եւրասիական տնտեսական միութեան անդամակցութիւնը, որ ըստ իրեն, ներդրումներու լայն դաշտեր պիտի ապահովէ: Աւելի՛ն. ան համոզուած է, որ անդամակցութեան առաջին օրէն իսկ, այսինքն յունուարի 1, 2015-ին, շատ մեծ հեռանկարներ պիտի բացուին «գործունեայ մարդկանց» համար:

Իրատես եւ իրապաշտ ըլլալով` ցարդ եւ գէթ մինչեւ յունուար 1, 2015 տուժող զանգուած մը կայ:

Շաբաթներ առաջ 410 դրամը համահաւասար էր մէկ տոլարի: Դեկտեմբեր 1-ին այս համեմատութիւնը բարձրացաւ 435-ի:

Եւ դեռ ալ այս համեմատութիւնը պիտի բարձրանայ Ամանորի առթիւ, մինչեւ յունուար 1… Շնորհաւոր Նոր տարի՞:

Ովքե՞ր Են Հայախօս Յոյները` «Հայ Հոռոմները»
Այշէ Հիւր «Ակօս» շաբաթաթերթին մէջ լոյս տեսած իր յօդուածին մէջ կը գրէ, որ ժամանակին Թուրքիոյ մէջ կ՛ապրէր «հայ-հոռոմներ» անունով համայնք մը: 1923-ին ստորագրուած Լոզանի դաշնագրի ծիրին մէջ Յունաստանի եւ Թուրքիոյ միջեւ կնքուած Փոխանակման պայմանագրի համաձայն, Թուրքիայէն Յունաստան ուղարկուած հայ-հոռոմներու համայնքը հոգեւոր տեսանկիւնէն` Յոյն ուղղափառ եկեղեցւոյ ենթակայ, սակայն հայերէն խօսող խումբ մըն էր: Այս հարցին վերաբերեալ որեւէ գիտական ուսումնասիրութիւն չէ կատարուած, սակայն հիմնականին մէջ բանաւոր աղբիւրներէ օգտուելով` հայ-հոռոմներու մասին կարեւոր տեղեկութիւններ փոխանցուած են զմիւռնիացի յոյն Եորկոս Անասթաիատիսի (1874-1971) կողմէ:

Հայ-հոռոմներու ազգային արմատներուն շուրջ կան տարբեր տեսակէտներ: Ըստ ժամանակակից յոյն պատմաբաններու, հայ-հոռոմները ՆՔ 401 թուականին իր եղբօր` Արտաքսերքսեսին գահընկէց ընել փորձած ու պարսից գահը ձեռք ձգելու աշխատած Կիւրոսի համար պատերազմած, սակայն Կիւրոսի սպանութենէն ետք Յունաստան վերադարձած յոյն վարձկան զինուորներու մնացորդներն են: Այս առասպելական «վերադարձը» կը պատմուի վերոյիշեալ արշաւանքին մասնակցած յոյն պատմիչ Քսենոֆոնի կողմէ գրի առնուած «Նահանջ բիւրոց» վերնագրով աշխատութեան մէջ:

Հայ-հոռոմներու ծագումով յոյն ըլլալու մասին մէկ այլ վարկածի համաձայն, անոնք բիւզանդական ժամանակշրջանին Յունաստանի Աթէնքի մերձակայքը գտնուող կղզիէ մը` Էկինայէն եկած գաղութաբնակներն են: Սեբաստիոյ մօտ գտնուող Էկինի անուանումին ծագումը եւս Էկինայէն է: Այս խումբերը Բիւզանդական կայսրութեան վերջ տուած Օսմանեան կայսրութեան ժամանակաշրջանին չեն ուզած իսլամանալ եւ խառնուած են իրենց բնակած շրջաններու հայ բնակչութեան հետ:

Համեմատաբար նոր հայկական աղբիւրներու համաձայն, հայ-հոռոմները բիւզանդական շրջանին հելլենացած հայերն են:

Ըստ Եորկոս Անասթասիատիսի, անկախ այն իրողութենէն, թէ այս տեսակէտներէն ո՛ր մէկն է ճշմարիտը, այսօր հայ-հոռոմները իրենք զիրենք կը համարեն յոյն: Թէեւ հարիւրամեակներ շարունակ յունարէն մէկ բառ անգամ չեն գիտցած, կը պահպանեն իրենց անսասան հաւատքը իրենց յունականութեան հանդէպ: Անոնց մայրենի լեզուն նախ հայերէնն է, ապա` թրքերէնը: Հայերէնը կը սորվին դպրոցին մէջ: Եկեղեցւոյ մէջ կատարուող արարողութիւնները առաւելապէս թրքերէն ու հայերէն եւ քիչ մըն ալ յունարէն տաղերու խառնուրդ են: Սակայն հակառակ այն իրողութեան, որ համայնքը չի հասկնար յունարէն աղօթքները, բայց եւ այնպէս հայերէն ընթերցուող հոգեւոր երգերը ոչ մէկ առնչութիւն ունին այն շարականներու հետ, որոնք կ՛երգուին հայկական եկեղեցիներուն մէջ: Անոնք Յոյն ուղղափառ եկեղեցւոյ աղօթք-երգերու թարգմանութիւնն են եւ կը կարդացուին յունական եկեղեցւոյ երաժշտութեան ձայնաշարով:

Ըստ որոշ աղբիւրներու, առաջին կեդրոնը, ուր ի յայտ եկած են հայ-հոռոմները, Սեբաստիոյ Էղին գիւղն էր: Եփրատի Էղին շրջանին մէջ բնակող 70 հայ-հոռոմական ընտանիքները 1924-էն մէկ տարի առաջ, Լոզանի դաշնագիրի ենթամաս ստորագրուած Փոխանակման պայմանագիրի համաձայն, ուղարկուած են Յունաստան եւ Էղրիպոզի հիւսիսը գտնուող Քասթանիոթիսա ագարակին մէջ տեղաւորուելով` հիմնած են Նոր Էղինը: Երկու տարի չանցած` Ռուսիայէն 50 ընտանիք եւս բնակութիւն հաստատեց Սալոնիկի մօտ գտնուող Տիաւաթայի մէջ: Իսկ Էղին անուանումը հանրապետական Թուրքիոյ շրջանին Մուսթաֆա Քեմալի ի պատիւ անուանափոխուեցաւ Քեմալիյէի, հայ-հոռոմներու վերջին հետքն ալ ամբողջովին ջնջուեցաւ:

Անատոլիոյ միւս մեծ հայ-հոռոմական համայնքը 1608 թուականէն ի վեր կը բնակէր Ատափազարի շրջանին մէջ: 1923-ին դոկտ. Վենետիքթոս Ատամաթիատիսը «Բոլոր գաղթականներու առաջին խորհրդաժողովին» ներկայացուցած ծանուցման մէջ հետեւեալ կերպ մեկնաբանած է հայ-հոռոմներու ճակատագիրը. «Առեւտուրի եւ արդիւնաբերութեան մէջ յառաջացած, հարուստ, 15 հազար ու աւելի բնակիչով Կէյվէի-Օրթաքէօյի յոյները 1920 յունիսի վերջաւորութեան հաւաքուած են Սաքարիա-Քարաչայի մերձակայքը գտնուող իջեւանատուներուն մէջ եւ կոտորուած ծայրայեղ կրօնամոլ խումբերու կողմէ: Այս կոտորածէն փրկուածներն ալ լեռներու վրայ հետապնդուած են եւ` անողոքաբար սպաննուած: 1920-ի օգոստոսին շրջանին մէջ մէկ յոյն անգամ չէ մնացած: Փրկուիլ կրցած են ողջախոհ գտնուելով` իրենց հողերը կոտորածէն առաջ լքած քանի մը հարիւր հոգի միայն»:

Հաւանական է, որ այդ քանի մը հարիւր հոգին ալ հետագային հեռացած է երկրէն: Եթէ նոյնիսկ կան ալ այստեղ մնացածներ, դժբախտաբար այլեւս անհնար է խօսիլ «հայ-հոռոմներու» մշակոյթի մասին…: