Արսէն (Մրրօ) Գրիգորեան Archives - Aztag Daily

ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ ՃԵՄԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՒԱՐՏԻՑ ՄԻՈՒԹԻՒՆ. ՀԱՅՐԵՆԻ ԵՐԳԻՉՆԵՐՈՒ ԵՐԳԱՀԱՆԴԷՍ` «ԷՄԻԼ ԼԱՀՈՒՏ» ՀԱՄԱԼԻՐԻՆ ՄԷՋ
Կազմակերպութեամբ Համազգայինի Ճեմարանի շրջանաւարտներու միութեան, երէկ` կիրակի, 6 մարտ 2011-ի երեկոյեան ժամը 8:00-ին, «Էմիլ Լահուտ» համալիրին մէջ ելոյթ ունեցան Հայաստանէն հրաւիրուած վաստակաւոր արուեստագէտներ Լէյլա Սարիբէկեան, Արսէն (Մրրօ) Գրիգորեան եւ ազատամարտիկ-երգիչ Մկրտիչ Մկրտիչեան (Մակիչ):

Համազգայինի Ճեմարանի շրջանաւարտից միութեան անունով Վաչէ Ծատուրեան բացման խօսքին մէջ նշեց, որ 2010-2011 տարեշրջանը կը զուգադիպի Շրջանաւարտից միութեան հիմնադրութեան 75-ամեակին: Ան հաստատեց, որ շրջանաւարտները` հիմնադիր առաքեալներու տեսիլքին հաւատարիմ, ծառայեցին հայութեան եւ յատկապէս Հայ դատին: Անոնք յանձնառու պարտականութիւններ ստանձնեցին հայկական կեանքին մէջ եւ ոմանք նոյնիսկ իրենց կեանքը նուիրեցին յանուն հայրենիքի: Վ. Ծատուրեան շեշտեց, որ Ճեմարանի նպատակը միշտ եղած է հայեցի դաստիարակութիւն փոխանցել նորահաս սերունդին, ինչպէս նաեւ հայ մշակոյթին նկատմամբ սէրը տարածել:

Եզրափակելով իր խօսքը` Վ. Ծատուրեան երախտագիտութիւն յայտնեց 3 երգիչներուն, որոնք անվարան ընդունած են միութեան հրաւէրը, որովհետեւ անոնք կը հաւատան, որ հայ դպրոցը հայակերտման ու մարդակերտման միակ դարպասն է: Ան նաեւ շնորհակալութիւն յայտնեց բոլոր անոնց, որոնք սատարեցին ձեռնարկի յաջողութեան, յատկապէս «Փիւնիկ» հիմնադրամին, «Վանայ Ձայն»ին, «Ազդակ»ին եւ «Միւզիք Փիփըլ»ին:

Այնուհետեւ յաջորդաբար բեմ բարձրացան Մկրտիչ Մկրտիչեան (Մակիչ), Լէյլա Սարիբէկեան եւ Արսէն (Մրրօ) Գրիգորեան, որոնք երեք ժամ տեւողութեամբ իրենց ներկայացուցած երգերով մեծ խանդավառութիւն ստեղծեցին ներկաներուն մօտ:

Ձեռնարկի աւարտին խօսք առաւ Քուէյթի եւ Ծոցի արաբական երկիրներու նախկին կաթողիկոսական փոխանորդ Կորիւն արք. Պապեան: Ան նկատել տուաւ, որ ինք միակ շրջանաւարտն է, որ Ճեմարանէն անցած է դպրեվանք: Սրբազանը գնահատեց երգիչներուն կատարումները եւ շնորհաւորեց Շրջանաւարտից միութեան հիմնադրութեան 75-ամեակը` մաղթելով յարատեւ վերելք:

Հարկ է նշել, որ ձեռնարկին հասոյթը ամբողջովին պիտի տրամադրուի «Ճեմարանի սաներու ֆոնտ»ին: