Քալչիօ. Եուվենթուս Պարտուեցաւ, Բայց Հանդիսացաւ Երթի Ախոյեան

Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Իտալիոյ ֆութպոլի ախոյեանութեան 19-րդ եւ երթի վերջին հանգրուանի մրցումները:

Թէեւ պարագլուխի դիրքին վրայ գտնուող Եուվենթուս 2-1 արդիւնքով պարտութիւն մը կրեց իր հիւրէն` Սամտորիայէն, սակայն հանդիսացաւ երթի ախոյեան` հինգ կէտի առաւելութեամբ գերազանցելով 2-րդ դիրքին վրայ գտնուող Լացիօ Ռոման, որ նոյն արդիւնքով յաղթեց Քալիարիի:

Ուտինեզէ 3-0 արդիւնքով պարտութեան մատնեց Ինթեր Միլանը, մինչ Միլանօ քաղաքի երկրորդ խումբը` Ա. Սէ. Միլան, 2-1 արդիւնքով յաղթեց Սիենայի:

Նշենք, որ Եուվենթուս երթի մրցումները աւարտեց արձանագրելով 14 յաղթանակ, 2 հաւասարութիւն եւ կրելով 3 պարտութիւն:

Ստորեւ` մրցումներուն արդիւնքները.

Քաթանիա – Թորինօ 0-0
Լացիօ Ռոմա – Քալիարի 2-1
Ուտինեզէ – Ինթեր Միլան 3-0
Ա. Սէ. Միլան – Սիենա 2-1
Քիեւօ – Աթալանթա 1-0
Ֆիորենթինա – Փեսքարա 0-2
Ճենովա – Պոլոնիա 2-0
Եուվենթուս – Սամտորիա 1-2
Փարմա – Փալերմօ 2-1
Նափոլի – Ա. Էս. Ռոմա 4-1

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                  ԿԷՏ

1.- Եուվենթուս           44 (40-13)
2.- Լացիօ Ռոմա         39 (28-19)
3.- Նափոլի              37 (37-18)
4.- Ֆիորենթինա          35 (36-21)
5.- Ինթեր Միլան         35 (30-22)
……………………………………………
18.- Քալիարի            16 (17-35)
19.- Փալերմօ      15 (16-29)
20.- Սիենա              11 (17-28)

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )