Ճատրակ. Պալի Մրցաշարք. Հրանդ Մելքումեան Հանդիսացաւ 7-րդ

Հայրենի կրանտմասթըր Հրանդ Մելքումեան, որ իր մասնակցութիւնը բերաւ Պալի (Զուիցերիա) ճատրակի միջազգային մրցաշարքին, առաւելագոյն 7 կէտէն 5 կէտ ապահովելով հանդիսացաւ 7-րդ:

Մելքումեան միայն կէս կէտով ետ մնաց Պորիս Կրաչեւէն (Ռուսիա), Լեվենթէ Վաժտայէն (Ռումանիա), Ռոպին Վան Քամփենէն (Հոլանտա) եւ Անտրէյ Իսթրաթեսքույէն (Ֆրանսա):

Armchess.am (Հայաստանի ճատրակի ֆետերասիոնին պաշտօնական կայքէջը) լուրը կ՛եզրափակէ նշելով, որ թայ-պրէյքով տիտղոսին տիրացաւ Կրաչեւ:

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )