Թատերգութեան Մրցանակաբաշխութիւն
Համազգային հայ կրթական եւ մշակութային միութիւնը յայտարարում է «Լեւոն Շանթ» թատերգութեան մրցանակաբաշխութիւն:
ՆՊԱՏԱԿ.- Ժամանակակից հայ թատերգութեան զարգացում, խթանում, այս ժանրում ստեղծագործող նոր անունների, թատերգութեան ժամանակակից ուղղութիւնների բացայայտում, հայ թատերարուեստի լաւագոյն աւանդոյթների շարունակականութիւն, նոր թատերախաղերի բեմադրութեան աջակցութիւն:
ԹԵՄԱ.- Ազգային եւ համամարդկային արժէքներ, անհատի եւ ինքնութեան փնտռտուք, մեր ժամանակի հերոսը:
Մրցանակային տեղեր`
1-ին տեղ- 1.000.000 դրամ
2-րդ տեղ- 800.000 դրամ
3-րդ տեղ- 600.000 դրամ
Սահմանուած են նաեւ երկու խրախուսական պարգեւներ` 200.000-ական դրամ:
ՊԱՅՄԱՆՆԵՐ
Մրցոյթին կարող են մասնակցել հեղինակներ Հայաստանից եւ սփիւռքից:
Ընդունւում են միայն չտպագրուած, չբեմադրուած կամ չհրապարակուած աշխատանքներ` առանց ժանրային սահմանափակման, արեւելահայերէն եւ արեւմտահայերէն:
Աշխատանքները ներկայացւում են միաժամանակ ելեկտրոնային եւ առձեռն (կամ փոստային) տարբերակներով:
Նուազագոյն ծաւալը` 25 էջ, առաւելագոյնը` 50 էջ, (տառատեսակը` Եունիքոտ, MS Word, RAR, PDF կամ ZIP ծրագրերով, էջը` 1800 նիշ):
Ներկայացնել Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Հայաստանի գրասենեակ` 0002, ք. Երեւան, Մաշտոց 37, բնկ. 14, եւ ուղարկել հետեւեալ ե- հասցէին` [email protected]:
Սփիւռքահայ մասնակիցներն իրենց աշխատանքները կարող են ներկայացնել նաեւ Համազգայինի Կենտրոնական վարչութեան գրասենեակ` P.O.Box: 70-1028, M.&H. Arslanian college, Antelias, Lebanon, եւ ուղարկել հետեւեալ ե-հասցէին` [email protected]:
Աշխատանքին կցւում է նամակ, որտեղ անհրաժեշտ է նշել հեղինակի անունը, ազգանունը եւ հայրանունը, թատերախաղի անուանումը, հեղինակի բնակութեան վայրը, փոստային հասցէն, ե-հասցէն, հեռախօսահամարը, կենսագրական տուեալներ եւ 1 լուսանկար:
Լաւագոյն աշխատանքները կ՛ընտրուեն 7 հոգուց բաղկացած դատակազմի կողմից, որի անդամները մրցոյթին մասնակցելու իրաւունք չունեն:
Աշխատանքները դատակազմին ներկայացւում են ծածկագրով, փակ ծրարների մէջ:
Մրցանակային տեղերի արժանացած թատերախաղերի հետագայ օգտագործման` հրատարակում, բեմադրում եւ այլն, բոլոր իրաւունքները պատկանում են Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեանը:
Աշխատանքների ներկայացման վերջնաժամկէտն է` 2013 թուականի ապրիլի 15-ը:
Արդիւնքները կ՛ամփոփուեն եւ կը հրապարակուեն 2012 թուականի յունիսի 15-ին:
Մրցանակաբաշխութեանը ներկայացուած թատերախաղերը կը հրատարակուեն առանձին ժողովածուով, իսկ առաջին տեղի արժանացած թատերախաղը Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան աջակցութեամբ կը բեմադրուի:
Լրացուցիչ տեղեկութիւնների համար զանգահարել հետեւեալ հեռախօսահամարով` (+374 10) 53-39-49:

