Լիբանանեան Պասքեթպոլ. Այսօր` ՀՄԸՄ Պէյրութ – Շապապ Զահլէ

Լիբանանի պասքեթպոլի տղոց Բ. դասակարգի ախոյեանութեան 7-րդ եւ երթի վերջին հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, այսօր` շաբաթ, 19 յունուարին, ՀՄԸՄ Պէյրութ կը հիւրընկալէ Շապապ Զահլէն: Մրցումը, որ պիտի սկսի ժամը 19:30-ին, տեղի պիտի ունենայ «Աղբալեան-ՀՄԸՄ» մարզամշակութային համալիրի «Ատոմ եւ Սելլա Թնճուկեան մարզադաշտին վրայ:

Բ. խմբակին մաս կազմող ՀՄԸՄ, որ ցարդ իր կատարած վեց մրցումներուն ալ յաղթանակ արձանագրած է եւ ապահոված առաւելագոյն 12 կէտը, կը գրաւէ խմբակին պարագլուխի դիրքը` երեք կէտի առաւելութիւն մը ունենալով Քահրապայի եւ Էօ. Էն. Պէ.ի վրայ, որոնք սակայն մրցում մը նուազ կատարած են:

Իսկ Ա. խմբակին պարագլուխի դիրքը կը գրաւէ Թատամոն, որ հինգ մրցումէ ապահոված է առաւելագոյն 10 կէտը: Նոյնքան կէտ ապահոված է նաեւ Ամալ Պիքֆայա, որ սակայն կատարած է վեց մրցում: Ֆէյթրուն վեց մրցումէն ապահոված է 9 կէտ:

Ստորեւ կու տանք երկու խմբակներուն դասաւորման պատկերը.

 

Ա. ԽՄԲԱԿ ՄՐՑ. Յ. Պ. ՆՇ. ՍՏ. ԿԷՏ
1.- Թատամոն 5 5 0 337 201 10
2.- Ամալ Պիքֆայա 6 4 2 387 406 10
3.- Ֆէյթրուն 6 3 3 424 409 9
4.- Թըպնին 5 4 1 320 229 8
5.- Քաունթրի Լոճ 5 3 2 337 297 8
6.- Անթունիէ 5 1 4 323 381 6
7.- Ղազիր 4 0 4 232 368 4
8.- Ահիա Ռիատա 3 0 3 219 288 3
 

Բ. ԽՄԲԱԿ

 

ՄՐՑ.

 

Յ.

 

Պ.

 

ՆՇ.

 

ՍՏ.

 

ԿԷՏ

1.- ՀՄԸՄ 6 6 0 545 330 12
2.- Քահրապա 5 4 1 375 322 9
3.- Էօ. Էն. Պէ. 5 4 1 337 305 9
4.- Լիբանանեան Բանակ 5 2 3 323 354 7
5.- Անուար 6 1 5 376 475 7
6.- Այնթուրա 5 1 4 298 386 6
7.- Սանթրալ 4 1 3 233 291 5
8.- Հաուշ Ումարա 2 0 2 124 148 2
Share this Article
CATEGORIES