Ճատրակ. Միջերկրականեան Ախոյեանութեան 8-րդ Մրցաշարքը Սկսաւ

Շաբաթ, 19 յունուար 2013-ին, Ժընահի (Պէյրութ) մէջ գտնուող «Կոլտըն Թիւլիփ» պանդոկին «Կալերիա» սրահին մէջ սկսաւ Միջերկրականեան ճատրակի ախոյեանութեան 8-րդ մրցաշարքը, որ պիտի երկարի մինչեւ 27 յունուար:

Բացման ազդանշանը տուողը հանդիսացաւ Լիբանանի ճատրակի ֆետերասիոնի նախագահ Նեպիլ Պատըր, որ ինք եղաւ շարժողը Ֆետի Իտ (Լիբանան) – Փաթրիք Լապըլ (Ֆրանսա) հանդիպումին առաջին քարին:

Նշենք, որ այս ախոյեանութիւնը տեղի կ՛ունենայ հովանաւորութեամբը հանրապետութեան նախագահ զօր. Միշել Սլէյմանի:

Մրցաշարքին իր մասնակցութիւնը բերող Սիւզան Մուրատեան իր կատարած առաջին մրցումին պարտութիւն մը կրեց Էքաթերինա Պաֆիլտոյէն (Յունաստան):

Ինչ կը վերաբերի Ա. հանգրուանի մնացեալ մրցումներուն, արձանագրուեցան հետեւեալ արդիւնքները.

Պաֆիլտիս Անասթասիոս (Յունաստան) – Ժամալ Շամիէ (Լիբանան) 1-0
Ժուան Պաքըր (Սուրիա) – Ահմետ Զէյյաթ (Լիպիա) 1-0
Ապու Պաքըր Արապի (Լիպիա) – Մայա Ժալլուլ (Լիբանան) 1-0
Պաշիր Իթի (Սուրիա) – Խալետ Լիքի (Պաղեստին) 1-0
Հիւսէյն Սապրի (Լիպիա) – Ֆաթմա Ժալտէ (Սուրիա) 1-0
Էքաթերինա Պաֆիլտօ (Յունաստան) – Սիւզան Մուրատեան (Լիբանան) 1-0
Անթուան Քասսիս (Լիբանան) – Նիսրին Պաքթաշ (Թունուզ) 1-0
Մանսուր Ապտալլա (Լիպիա) – Ռիթա Եաղի (Սուրիա) 1-0
Ամրօ Ժաուիշ (Լիբանան) – Տանիել Պետրոսեան (Լիբանան) 1-0
Մոհամետ Մաուհատ (Պաղեստին) – Ռիհամ Սալեհ (Լիբանան) 1-0
Մահմուտ Մաասարանի (Լիբանան) – Ահմետ Ապտել Մուամմեն (Թունուզ) 1-0
Փաթրիք Լապըլ (Ֆրանսա) – Ֆետի Իտ (Լիբանան) 0,5-0,5

Նշենք, որ մրցաշարքին գլխաւոր իրաւարարն է Չարլզ Քէյլ, իսկ անոր օգնականները` Ալի Ժաուիշ, Ալի Խաթիպ եւ Ֆաթհի Ապու Տուրար:

 

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )