Ճատրակ. Հայաստանի Ախոյեանութիւն. Տիգրան Պետրոսեան Իր Մօտ Պահեց Տիտղոսը
Երէկ` երկուշաբթի, 21 յունուարին, աւարտեցաւ Հայաստանի տղոց եւ աղջկանց ախոյեանութիւնը, երբ տեղի ունեցան 9-րդ եւ վերջին հանգրուանի հանդիպումները:
Տղոց 73-րդ ախոյեանութեան տիտղոսը իր մօտ պահեց Տիգրան Պետրոսեան, հակառակ անոր որ ան վերջին հանգրուանին հաւասարութիւն մը արձանագրեց Աւետիք Գրիգորեանի հետ:
Իր արձանագրած այս հաւասարութենէն ետք, Պետրոսեան ունենալով 7 կէտ, կէս կէտով գերազանցեց նոյնինքն Գրիգորեանը (2-րդ) եւ Ռոպերթ Յովհաննիսեանը (3-րդ), որոնք երկուքն ալ ապահովեցին 6,5 կէտ:
Նշենք, որ 55-րդ շարժումին հաւասարութեամբ էր, որ վերջ գտաւ Պետրոսեան-Գրիգորեան հանդիպումը:
Ինչ կը վերաբերի աղջկանց 68-րդ ախոյեանութեան, 7 կէտ ապահովելով ախոյեան հռչակուեցաւ Աննա Հայրապետեան, 6,5-ական կէտ ապահովելով յաջորդաբար 2-րդ եւ 3-րդ դիրքերը գրաւեցին Արմինէ Բաբայեան եւ Նարինէ Գասպարեան:
Ստորեւ` վերջնական դասաւորումը.
ՏՂԱՔ ԿԷՏ
1.- Տիգրան Պետրոսեան 7 (26,75)
2.- Աւետիք Գրիգորեան 6,5 (26,5)
3.- Ռոպերթ Յովհաննիսեան 6,5 (24,75)
4.- Զաւէն Անդրէասեան 5 (21)
5.- Արման Փաշիկեան 4,5 (15,25)
6.- Յովիկ Հայրապետեան 4,5 (15)
7.- Սամուէլ Տէր Սահակեան 4 (15,25)
8.- Հրանդ Մելքումեան 3,5 (14,5)
9.- Տիգրան Քոթանճեան 2,5 (7)
10.- Ռոպերթ Աղազարեան 1 (4,5)
1.- Աննա Հայրապետեան 7 (27,5)
2.- Արմինէ Բաբայեան 6,5 (25)
3.- Նարինէ Գասպարեան 6,5 (23,75)
4.- Եւգենիա Տոլուհանովա 5,5 (21)
5.- Սիրանուշ Անդրէասեան 4,5 (18,25)
6.- Լուսինէ Կարապետեան 4,5 (15,75)
7.- Մարիանա Գասպարեան 4 (11)
8.- Նայիրա Մովսիսեան 3,5 (14,25)
9.- Յասմիկ Ղամբարեան 2,5 (8,25)
10.- Տիանա Մնացականեան 0,5 (1,25)


