Անգլիոյ Ֆութպոլի Բաժակի Մրցաշարք. Լիվըրփուլ Դուրս Մնաց

Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Անգլիոյ ֆութպոլի բաժակի մրցաշարքի Դ. հանգրուանի մրցումները:

Օլտհեմ, որ մաս կը կազմէ Գ. դասակարգին, ստեղծեց մեծագոյն անակնկալը, երբ 3-2 արդիւնքով յաղթանակ մը արձանագրելով մրցաշարքէն դուրս ձգեց Լիվըրփուլը:

Մանչեսթըր քաղաքի երկու խումբերը` Եունայթըտ եւ Սիթի յաղթելով ապահովեցին Ե. հանգրուանի իրենց տոմսերը:

Պրենթֆորտ-Չելսի մրցումը, որ միակն ըլլալով աւարտեցաւ հաւասարութեամբ (2-2), պիտի կրկնուի Չելսիի դաշտին վրայ:

Ստորեւ` մրցումներուն արդիւնքները (փակագիծերուն մէջ նշուած է, թէ խումբերը ո՛ր դասակարգին կը պատկանին).

 

Սթոք – Մանչեսթըր Սիթի 0-1
Պոլթըն (Բ.) – Էվըրթըն 1-2
Պրայթըն (Բ.) – Արսենալ 2-3
Միլուոլ (Բ.) – Ասթոն Վիլա 2-1
Տերպի Քաունթի (Բ.) – Պլեքպըրն (Բ.) 0-3
Հատըրսֆիլտ (Բ.) – Լայսթըր (Բ.) 0-1
Հալ Սիթի (Բ.) – Պառնզլի (Բ.) 0-1
Մեքսֆիլտ (Դ.) – Ուիկըն 0-1
Միտըլզպորօ (Բ.) – Էլտըրշոթ (Դ.) 2-1
Նորուիչ – Լիւթըն (Դ.) 0-1
Քուինզ Փարք – Միլթըն (Գ.) 2-4
Ռիտինկ – Շեֆիլտ Եունայթըտ (Գ.) 4-0
Մանչեսթըր Եունայթըտ – Ֆուլհեմ 4-1
Պրենթֆորթ (Գ.) – Չելսի 2-2
Լիծ (Բ.) – Թոթենհամ 2-1
Օլտհեմ (Գ.) – Լիվըրփուլ 3-2

 

 

Share this Article
CATEGORIES