Լիբանանի Ֆութպոլի Ֆետերասիոնի Ժողով
Շաբաթասկիզբին Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը իր գումարած շաբաթական հերթական ժողովին տուաւ շարք մը որոշումներ` բնականաբար վաւերացնելէ ետք նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած մրցումներուն արդիւնքները:
Կազմուեցաւ Լիբանանի իրաւարարներու նոր յանձնախումբը, զոր կը գլխաւորէ Ռեմոն Սըմաան: Անոր մաս կը կազմեն Ռուբէն Թերզեան, Թալաաթ Նաժըմ եւ Մոհամետ Մաուլա:
Ընդառաջելով Պահրէյնի ֆութպոլի ֆետերասիոնին` ֆետերասիոնը իր հաւանութիւնը տուաւ յառաջիկայ 18 մարտ 2013-ին ֆութպոլի բարեկամական մրցում մը կատարելու Պահրէյնի դէմ` Մանամայի մէջ:
Ինչ կը վերաբերի յառաջիկայ 6 փետրուարին Թեհրանի մէջ տեղի ունենալիք Իրան – Լիբանան մրցումին, որ կ՛իյնայ Ասիա – Աւստրալիա 2014-ի բաժակի մրցաշարքին ծիրին մէջ, փոխան ժամը 19:00-ին անիկա պիտի սկսի ժամը 15:30-ին:
Բարեկամական մրցումի մը ընթացքին, հինգշաբթի, 31 յունուարին, երեկոյեան ժամը 18:30-ին, Լիբանան կը մրցի Քաթարի դէմ` անոր դաշտին վրայ:
Ինչ կը վերաբերի ֆետերասիոնին սահմանած տուգանքներուն եւ կախակայումներուն, մէկական մրցումով կախակայուած մարզիկները եղան բազմաթիւ:
Ֆետերասիոնը Բեկանեց ՀՄՄ-ի մարզիկ Մոհամետ Նաամանիի ստացած մէկ տարուան կախակայումը, երբ ի յայտ եկաւ, որ ան իրաւարարին զարկած չէր:
Իժթիմահի մէկ միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ, որովհետեւ դաշտ ներկայացուց կախակայուած երկու մարզիկ:
Նկատի ունենալով, որ Գ. դասակարգի ախոյեանութիւնը աւարտեցաւ, ֆետերասիոնը հրապարակեց Ա. եւ Բ. խմբակներուն վերջնական դասաւորումը, որ կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.
| Ա. ԽՄԲԱԿ | Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |||||||||
| 1.- Թատամոն Պէյրութ | 5 | 5 | 0 | 22 | 12 | 20 | |||||||||
| 2.- Շեպիպեթ Մազրաա | 5 | 4 | 1 | 17 | 11 | 19 | |||||||||
| 3.- Հումին Թահթա | 5 | 2 | 3 | 18 | 18 | 17 | |||||||||
| 4.- Ամալ Մաարաքէ | 4 | 4 | 2 | 21 | 14 | 16 | |||||||||
| 5.- Շապապ Արապի | 3 | 3 | 4 | 21 | 18 | 12 | |||||||||
| 6.- Ժամհիեթ Մաարաքէ | 3 | 3 | 4 | 23 | 22 | 12 | |||||||||
| 7.- Ահլի Պըրժ Ռահհալ | 4 | 0 | 6 | 19 | 23 | 12 | |||||||||
| 8.- ՀՄԸՄ | 3 | 2 | 5 | 17 | 18 | 11 | |||||||||
| 9.- Իխուա Խարայեպ | 3 | 2 | 5 | 23 | 26 | 11 | |||||||||
| 10.- Ռիատի Ապպասիէ | 2 | 4 | 4 | 19 | 25 | 10 | |||||||||
| 11.- Պարաղեմ Նապաթիէ | 2 | 3 | 5 | 12 | 25 | 9 | |||||||||
|
Բ. ԽՄԲԱԿ |
|||||||||||||||
| 1.- Հարըֆ Ըրտէ Խէյրի | 9 | 0 | 1 | 21 | 8 | 27 | |||||||||
| 2.- Ամալ Թրիփոլի | 8 | 0 | 2 | 22 | 14 | 24 | |||||||||
| 3.- Նըժմէ Սահրա | 6 | 2 | 2 | 19 | 7 | 20 | |||||||||
| 4.- Շարք | 5 | 2 | 3 | 22 | 14 | 17 | |||||||||
| 5.- Պարժալունա | 5 | 2 | 3 | 22 | 11 | 17 | |||||||||
| 6.- Ժապալ Մաժտալպաանա | 4 | 2 | 4 | 14 | 14 | 14 | |||||||||
| 7.- Շեքքա | 4 | 1 | 5 | 21 | 18 | 13 | |||||||||
| 8.- Ախա Հարեթ Հըրէյք | 3 | 3 | 4 | 20 | 19 | 12 | |||||||||
| 9.- Պար Էլիաս | 2 | 2 | 6 | 9 | 15 | 8 | |||||||||
| 10.- Ժաուատ Թրիփոլի | 0 | 0 | 10 | 11 | 37 | 0 | |||||||||
| 11.- Ուաֆաա Ղըպէյրի | 1 | 2 | 7 | 12 | 26 | -1 |
ՆՇԵՆՔ, որ ֆետերասիոնը վեց կէտ խլած է Ուաֆար Ղըպէյրիէն:
Վերոնշեալ դասաւորումը նկատի ունենալով` իւրաքանչիւր խմբակի առաջին երկու դիրքերը գրաւող խումբերը, ինչպէս նաեւ վերջին երկու դիրքերուն վրայ գտնուող խումբերը իրարու դէմ պիտի մրցին, որպէսզի յստականայ Բ. դասակարգ բարձրացող եւ Դ. դասակարգ փոխադրուող խումբերուն անունները:
Ստորեւ` յայտագիրը.
| ԿԻՐԱԿԻ, 3 ՓԵՏՐՈՒԱՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ | |||
| Թատամոն Պէյրութ – Ամալ Մաարաքէ | 2:15 | Ժունիէ | |||
| Հարըֆ Ըրտէ Խէյրի – Շեպիպեթ Մազրաա | 2:15 | Սաֆա | |||
| Ռիատի Ապպասիէ – Ուաֆար Ղըպէյրի | 2:15 | Անսար | |||
| Ժաուատ Թրիփոլի – Պարաղեմ Նապաթիէ | 2:15 | Ահտ |
Ինչ կը վերաբերի շաբաթավերջին տեղի ունենալիք Բ. դասակարգի ախոյեանութեան 12-րդ հանգրուանի մրցումներուն, անոնք տեղի պիտի ունենան հետեւեալ յայտագիրին հիմամբ.
| ՇԱԲԱԹ, 2 ՓԵՏՐՈՒԱՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ | |||
| Մապարրա – Ահլի Նապաթիէ | 2:15 | Ահտ | |||
| ԿԻՐԱԿԻ, 3 ՓԵՏՐՈՒԱՐ | |||||
| Ահլի Սայտա – Սալամ Զղարթա | 2:15 | Սայտա | |||
| Շապապ Թրիփոլի – ՀՄՄ | 2:15 | Թրիփոլի | |||
| Նահտա Պար Էլիաս – Ռիատա Ուալ Ատապ | 2:15 | Խիարա | |||
| Մաուատտէ Թրիփոլի – Նեպի Շիթ | 2:15 | Թրիփոլի Բ. | |||
| Խըյուլ – Սաժես | 2:15 | Նըժմէ | |||
| Իսլահ Պըրժ Շիմալի – Հարաքեթ Շապապ | 2:15 | Սուր |

