Եու. Է. Էֆ. Ա. – Եւրոպայի 21 Տարեկանէն Վար 2015-ի Ախոյեանութեան Զտումի Մրցաշարք. Հայաստանի Առաջին Մրցակիցը` Իսլանտա

Երէկ` հինգշաբթի, 31 յունուարին, Եու. Է. Էֆ. Ա.ի Նիոնի (Զուիցերիա) կեդրոնատեղիին մէջ տեղի ունեցաւ Եու. Է. Էֆ. Ա.ի Եւրոպայի 21 տարեկանէն վար 2015-ի ախոյեանութեան զտումի մրցաշարքին վիճակաձգութիւնը:

Հայաստանի ֆութպոլի հաւաքականի խումբերու ընդհանուր պատասխանատու Մարինա Թաշճեան Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին պաշտօնական կայքէջին հետ իր ունեցած զրոյցին ընթացքին ըսաւ, որ Հայաստանի հաւաքականը մաս կազմեց 10-րդ խմբակին:

Հայաստանի առաջին մրցակիցը պիտի ըլլայ Իսլանտա: Մրցումը տեղի պիտի ունենայ 6 յունիս 2013-ին:

Ապա, հայրենի կազմը յաջորդաբար պիտի մրցի Ղազախստանի (13 օգոստոս), Ֆրանսայի (10 հոկտեմբեր), Ղազախստանի (14 հոկտեմբեր), Ֆրանսայի (14 նոյեմբեր), Պիելոռուսիոյ (19 նոյեմբեր), Իսլանտայի (3 սեպտեմբեր 2014) եւ Պիելոռուսիոյ (9 սեպտեմբեր 2014) դէմ:

Նշենք, որ Եու. Է. Էֆ. Ա.ին անդամ 52 երկիրներու հաւաքականները բաժնուեցան 10 խմբակի:

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )