Լիբանանի Ֆութպոլի Ֆետերասիոնի Ժողով. Թատամոն Պէյրութ Եւ Շեպիպեթ Մազրաա Բարձրացան Բ. Դասակարգ
Շաբաթասկիզբին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը իր գումարած ժողովին, վաւերացնելէ ետք նախորդ շաբաթավերջին արձանագրուած մրցումներուն արդիւնքները եւ հրապարակելէ ետք այս շաբաթավերջին կատարուելիք մրցումներուն յայտագիրը, տուաւ շարք մը որոշումներ:
Յայտարարուեցան Հաշեմ Հայտարի, Ռեմոն Սըմաանի եւ Մահմուտ Ռըպաահի անունները, որոնք պիտի ներկայացնեն Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը ՖԻՖԱ-ի 63-րդ մամլոյ ասուլիսին, որ տեղի պիտի ունենայ 30-31 մայիս 2013-ին:
Պահրէյն – Լիբանան ֆութպոլի բարեկամական մրցումը, որ սկզբունքով տեղի պիտի ունենար 18 մարտ 2013-ին, այժմ նոր յայտագիրին հիմամբ տեղի պիտի ունենայ 17 մարտ 2013-ին` Պահրէյնի մէջ:
Նկատի ունենալով, որ Բ. դասակարգի ախոյեանութիւնը աւարտեցաւ եւ յստակացաւ վերջնական դասաւորումը, իւրաքանչիւր խմբակէ երկուքական խումբեր` Սալամ Զղարթա, Նահտա Պար Էլիաս (Ա. խմբակ), Սաժես եւ Մապարրա (Բ. խմբակ), փլէյ-օֆի մրցումներ պիտի կատարեն իրարու դէմ, որպէսզի յստականան Ա. դասակարգ բարձրացող երկու խումբերուն անունները:
Իսկ Գ. դասակարգ չփոխադրուելու համար փլէյ-օֆի մրցումներ պիտի կատարեն Նեպի Շիթ, ՀՄՄ եւ Ռիատա Ուալ Ատապ (Ա. խմբակ), Իսլահ Պըրժ Շիմալի եւ Ֆաժըր Արապսալիմ (Բ. խմբակ):
Ինչ կը վերաբերի Գ. դասակարգի փլէյ-օֆի մրցումներուն, Թատամոն Պէյրութ եւ Շեպիպեթ Մազրաա բարձրացան Բ. դասակարգ:
Անոնց միջեւ այսօր` հինգշաբթի, 21 փետրուար 2013-ին, յետմիջօրէի ժամը 14:15-ին տեղի պիտի ունենայ մրցում մը` Ֆուատ Շեհապի դաշտին վրայ (Ժունիէ), ճշդելու համար, թէ ո՛վ պիտի հանդիսանայ Գ. դասակարգի ախոյեան:
Միւս կողմէ, Ռիատի Ապպասիէ, Ուաֆաա Ղըպէյրի եւ Ժաուատ Թրիփոլի Գ. դասակարգէն փոխադրուեցան Դ. դասակարգ:
Ստորեւ կու տանք Բ. դասակարգի վերջնական դասաւորումը, նախքան փլէյ-օֆի մրցումները սկսիլը.
| Ա. ԽՄԲԱԿ | Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | ||||||||
| 1.- Սալամ Զղարթա | 10 | 2 | 2 | 30 | 11 | 32 | ||||||||
| 2.- Նահտա Պար Էլիաս | 8 | 3 | 3 | 26 | 17 | 27 | ||||||||
| 3.- Ահլի Սայտա | 6 | 3 | 5 | 22 | 16 | 21 | ||||||||
| 4.- Շապապ Թրիփոլի | 5 | 4 | 5 | 22 | 22 | 19 | ||||||||
| 5.- Մաուատտէ Թրիփոլի | 6 | 1 | 7 | 21 | 25 | 19 | ||||||||
| 6.- Ռիատա Ուալ Ատապ | 5 | 3 | 6 | 15 | 20 | 18 | ||||||||
| 7.- Նեպի Շիթ | 1 | 8 | 5 | 21 | 19 | 11 | ||||||||
| 8.- ՀՄՄ | 1 | 4 | 9 | 14 | 41 | 7 | ||||||||
|
Բ. ԽՄԲԱԿ |
||||||||||||||
| 1.- Սաժես | 7 | 3 | 2 | 16 | 7 | 24 | ||||||||
| 2.- Մապարրա | 6 | 4 | 2 | 24 | 9 | 22 | ||||||||
| 3.- Հարաքեթ Շապապ | 3 | 6 | 3 | 9 | 12 | 15 | ||||||||
| 4.- Ահլի Նապաթիէ | 3 | 6 | 3 | 9 | 14 | 15 | ||||||||
| 5.- Խըյուլ | 3 | 5 | 4 | 8 | 10 | 14 | ||||||||
| 6.- Իսլահ Պըրժ Շիմալի | 3 | 4 | 5 | 10 | 11 | 13 | ||||||||
| 7.- Ֆաժըր Արապսալիմ | 1 | 4 | 7 | 2 | 17 | 7 |
Ինչ կը վերաբերի Գ. դասակարգի դասաւորման, անիկա ներկայացուց հետեւեալ պատկերը.
| Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |||||||||
| 1.- Թատամոն Պէյրութ | 2 | 1 | 0 | 5 | 2 | 7 | ||||||||
| 2.- Շեպիպեթ Մազրաա | 2 | 1 | 0 | 3 | 1 | 7 | ||||||||
| 3.- Հարըֆ Արտէ Խէյրի | 1 | 0 | 2 | 6 | 7 | 3 | ||||||||
| 4.- Ամալ Թրիփոլի | 0 | 0 | 3 | 3 | 7 | 0 |
Իսկ Գ. դասակարգի վարի դիրքերուն դասաւորումը կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.
| 1.- Պարաղեմ Նապաթիէ | 2 | 1 | 0 | 8 | 4 | 7 | ||||||||
| 2.- Ռիատի Ապպասիէ | 1 | 2 | 0 | 9 | 4 | 5 | ||||||||
| 3.- Ուաֆաա Ղըպէյրի | 0 | 2 | 1 | 2 | 3 | 2 | ||||||||
| 4.- Ժաուատ Թրիփոլի | 0 | 1 | 2 | 4 | 12 | 1 |
Վերջապէս, վերջին բաժինով, ֆետերասիոնը հրապարակեց կրտսերներու ախոյեանութեան 2012-2013 տարեշրջանի Ա. հանգրուանի մրցումներուն յայտագիրը, որ կը սկսի կիրակի, 24 փետրուար 2013-ին:
ՀՄԸՄ Պէյրութի խումբը, որ մաս կազմեց Ա. խմբակին, իր առաջին մրցումին պիտի ճակատի Նըժմէի դէմ:
Անոնց միջեւ այս մրցումը տեղի պիտի ունենայ Ահտի դաշտին վրայ, կիրակի, 24 փետրուար 2013-ին, առաւօտեան ժամը 10:00-ին:
Նոյն խմբակին մաս կազմող ՀՄՄ նոյն ժամուն եւ նոյն օրը Սաֆայի դաշտին վրայ պիտի մրցի Ահտի դէմ:

